12/11/2019
Մեր սպորտային ձեռքբերումները
75 դպրոցը հիմնադրվել է 1974 թ-ին :
Երևանի թիվ 75 հիմն. դպրոցը գտնվում է Ն. Շենգավիթ 12 փ. շ. 13 հասցեում: Դպրոցը հիմնադրվել է 1974 թ. Իր գործունեության ընթացքում դպրոցն ունեցել է շուրջ 2000 շրջանավարտներ, որոնք արժանի տեղ են զբաղեցնում հասարակության մեջ:
12/11/2019
Մեր սպորտային ձեռքբերումները
12/11/2019
Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անցկացված ՀՀ հանդբոլի եզրափակիչ առաջնությանը «Աջափնյակ վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի» մինչև 15 տարեկան աղջիկների հավաքական թիմը, որի անդամները հ. 75 հիմնական դպրոցի աշակերտուհիներ են, գերազանց հանդես եկավ մարզիչ Մհեր Մարդանյանի գլխավորությամբ: Հաղթելով բոլոր մրցակիցներին` մեր աղջիկները նվաճեցին հանրապետության չեմպիոնի կոչումը:
12/11/2019
IIա դասարանում այսօր դասվար Կ. Ռեսթևանյանն անցկացրեց օրինակելի դաս «Մայրենի» առարկայից, թեման՝ «Ժողովրդական բանահյուսություն»:
09/11/2019
Հ. 75 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանն այսօր նախաձեռնել էր «Աշնանային խճանկար» խորագիրը կրող համադպրոցական միջոցառում, որին մասնակցում էին I-V դասարանների աշակերտներն ու դասղեկները: Յուրաքանչյուր դասարան ուներ սեփական ձեռագիրը՝ ներկայացնելու աշնան զառվառ գույները, բերք ու բարիքը, աշնանաշունչ բանաստեղծությունները, երգ-պարը: Ձևավորված հանձնախումբը՝ տնօրեն Ն. Սուրմալյանի գլխավորությամբ մոտեցավ յուրաքանչյուր սեղանի, ունկնդրեց և ակնդրեց: Միջոցառման ավարտին կազմակերպվեց քննարկում, որի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, և հաղթող դասարանները կպարգևատրվեն պատվոգրերով:
08/11/2019
VIIբ դասարանը դասղեկ Ա. Հովսեփյանի նախաձեռնությամբ դասղեկի ժամն անցկացրեց Բուսաբանական այգում:
07/11/2019
Մեր դպրոցի IVա դասարանի աշակերտ Սևակ Նիկողոսյանը շախմատի «Ոսկե աշուն-2019» կայծակնային մրցաշարում 4-րդ կարգայինների մեջ գրավել է II տեղը, իսկ III կարգայինների մրցապայքարում՝ I տեղը և լավագույն արդյունքի համար «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կողմից արժանացել է պատվոգրի:
07/11/2019
VIIIբ դասարանը դասղեկի ժամն անցկացրեց Բուսաբանական այգում /դասղեկ՝ Տ. Գևորգյանի/:
07/11/2019
VIա դասարանը դասղեկ Ռ. Ասլանյանի նախաձեռնությամբ այցելեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:
07/11/2019
VIբ դասարանի աշակերտները ՄԿԱ գծով փոխտնօրեն, ՀԵՊ ուսուցչուհի Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ այցելեցին Խոր Վիրապի և Նորավանքի վանական համալիրներ: Մինչ մեկնելը աշակերտները ՀԵՊ դասաժամին ուսումնասիրել էին «Հայկական եկեղեցիների կառուցվածքը» թեման, բաժանվել խմբերի և ստացել հանձնարարականներ, որն էլ ներկայացրին վերոնշյալ վանքերում: Դաս-ուխտագնացության շրջանակներում աշակերտներն այցելեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Պարույր Սևակի տուն-թանգարաններ:
26/10/2019
IIIբ դասարանի մի խումբ աշակերտներ դասվար Մ. Ղազարյանի նախաձեռնությամբ այցելեցին Կինոյի տուն, որտեղ դիտեցին «Անխելք մարդը» մյուզիքլը:
24/10/2019
«Մեղու»-2019-ը մեր դպրոցում
24/10/2019
Շախմատի ներդպրոցական մրցաշար/մարզիչ՝ Ա. Միքայելյան/: