02/06/2026
ՀԱՊՀ նախակրթարանը շնորհավորում է Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Մաղթում ենք ուրախ, անհոգ, գունեղ ու երջանիկ մանկություն, խաղաղ երկինք և անսպառ ժպիտներ։ Թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի, իսկ սրտերում միշտ ապրեն բարությունն ու հավատը։ 🌞😘✨🍭🎈🧸
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝
https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։
25/05/2026
ՀԱՊՀ նախակրթարանի սաները յուրաքանչյուր օր փայլում են իրենց ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով։
✨ Ռուսաց լեզվի հաշվետու պարապմունքի ընթացքում տարատարիք՝ 3-5 տարեկան սաները մեծ սիրով և ոգևորությամբ ներկայացրեցին ռուսական ժողովրդական «Պապն ու շաղգամը» հեքիաթը՝ ցուցադրելով իրենց լեզվական կարողությունները, դերային խաղի հմտությունները։
🎭 😍 Պարապմունքը ևս մեկ անգամ ընդգծեց օտար լեզուների ուսուցման կարևորությունը վաղ տարիքից, քանի որ այն նպաստում է երեխաների խոսքի զարգացմանը, հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և աշխարհընկալման ընդլայնմանը։
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։
22/05/2026
ՀԱՊՀ նախակրթարանում կրտսեր 1-ին խմբի սաների յուրաքանչյուր օրը անցնում է խաղով և ուսուցմամբ
📚✏️🎨 Այս անգամ սաները այլընտրանքային նկարչության միջոցով պատկերեցին գարունը՝ գույների, ձևերի և իրենց փոքրիկ երևակայության համադրությամբ։
🖼️ Նրանց ստեղծագործական աշխատանքները լցված էին ջերմությամբ, ուրախությամբ և բնության արթնացման գեղեցիկ պատկերներով։
🌼 Այսպիսի գործունեությունները նպաստում են երեխաների երևակայության, մանր մոտորիկայի և գեղարվեստական մտածողության զարգացմանը։
😍✨ ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։
15/05/2026
Մայիսի 15-ը՝ Ընտանիքի միջազգային օրը, ևս մեկ գեղեցիկ առիթ է խոսելու ընտանիքի ջերմության, սիրո և միասնականության մասին։😍
Այսօր Պոլիտեխնիկ մանկապարտեզի սաները սիրով ու մեծ ոգևորությամբ նկարում էին իրենց ընտանիքները՝ պատկերելով ամենաթանկ մարդկանց, ընտանեկան ջերմ պահերն ու իրենց փոքրիկ աշխարհը։
👨👩👧👦🎨 Այս ստեղծագործական գործունեության նպատակը երեխաների մեջ ընտանիքի կարևորության գիտակցման ձևավորումն է, սիրո, հոգատարության և փոխադարձ հարգանքի արժևորումը, ինչպես նաև երեխաների հուզական աշխարհի ու երևակայության զարգացումը։ 🥰😍
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։
27/04/2026
ՀԱՊՀ մանկապարտեզը, լինելով Հայաստանում գործող միակ համալսարանական մանկապարտեզը, իրականացնում է 2-6 տարեկան երեխաների շուրջտարյա ընդունելություն։
Մենք ապահովում ենք յուրաքանչյուր երեխայի համակողմանի զարգացումը՝ ստեղծելով անվտանգ, ջերմ և կրթական միջավայր, որտեղ ներդաշնակորեն համադրվում են խնամքն ու ուսուցումը։
Առավելություններ՝
✅ ռոբոտաշինության և LEGO ծրագրեր,
✅ օտար լեզուների ուսուցում (անգլերեն, ռուսերեն),
✅ շախմատի դասընթաց,
✅ լոգոպեդի մասնագիտական աջակցություն,
✅ օրական 4 անգամյա առողջ տեղում պատրաստվող սնունդ,
✅ լուսավոր, հարմարավետ և անվտանգ միջավայր,
✅ ընդարձակ բակ և բացօթյա ակտիվ խաղեր,
✅ տեսահսկման համակարգ,
✅ երկարօրյա ծառայություն՝ մինչև 18:30:
Ձեր երեխայի ապագան սկսվում է այստեղից։
Գրանցում՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ Երևան, Տերյան 105
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 (ներքին 3)
🕘 Աշխատանքային ժամեր՝ 08:30-17:30
20/04/2026
ՀԱՊՀ նախակրթարանում ռոբոտաշինությունը պարզապես խաղ չէ 🤖✨
Այն զարգացնում է՝
🔹 Տրամաբանական մտածողություն 🧠
🔹 Խնդիրների լուծման հմտություններ 🧩
🔹 Ստեղծագործական մտածողություն 🎨
🔹 Թիմային աշխատանք 🤝
Յուրաքանչյուր մոդել՝ փոքրիկների մեծ հաղթանակն է 🏆 🏗️
Յուրաքանչյուր փորձ՝ նոր գիտելիք և ինքնավստահություն 💪 🔬 📚
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։
20/03/2026
🌸 «Մայրիկը գարուն է, գարունը մայրիկ է»🌸
Այս գեղեցիկ խորագրով ՀԱՊՀ նախակրթարանում տեղի ունեցավ ջերմ ու հիշարժան միջոցառում՝ նվիրված սիրելի մայրիկներին և գարնան հրաշալի տոնին ☺️💐
Նախակրթարանի սաները իրենց անկեղծ ու սիրառատ ելույթներով, երգերով ու պարերով փոխանցեցին այն մեծ սերն ու ջերմությունը, որով պատրաստվել էին այս առանձնահատուկ օրվան։ Նրանց յուրաքանչյուր ժպիտ և յուրաքանչյուր խոսք լցված էր անսահման սիրով ու երախտագիտությամբ 😍🌸
Թող յուրաքանչյուր մայր զգա, թե որքան թանկ, կարևոր և անփոխարինելի է իր դերը, իսկ երեխաների պայծառ ժպիտներն ու անկեղծ սերը դառնան նրանց կյանքի ամենալուսավոր ու ջերմ գարունը 💖🌷
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 (ներքին՝ 3)
21/02/2026
Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ ✨
Այդ առիթով ՀԱՊՀ նախակրթարանում կազմակերպվել էր գրքատոն։ 📚💫
Այդ օրը դարձավ գրքի, արժեքների, մշակույթի և ազգային ինքնության արժևորման խորհրդանշական տոն։ Նախակրթարանում միջոցառման խորհուրդը առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ հենց այս տարիքից է ձևավորվում երեխայի գիտակցված կապը գրքի հետ, զարգանում խոսքն ու մտածողությունը, ամրապնդվում բարության, ընկերասիրության և համագործակցության մշակույթը։ 🤝💛
Տոնը կրում էր նաև ազգային խորհուրդ․ այն ևս մեկ անգամ հիշեցրեց հայ գրականության անգնահատելի դերը և սերունդներին գրքի միջոցով դաստիարակելու կարևորությունը։ 🇦🇲📚💫
Գրքի հետ առաջին ջերմ հանդիպումը դարձավ գիտելիքի ճանապարհի ամուր ու վստահ սկիզբ, իսկ այդ օրը նվիրած յուրաքանչյուր գիրք փոքրիկների համար բացեց մի նոր աշխարհ։ ✨🚀📖💫
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։
18/02/2026
Սրտերի և բարության օր 🥰
Պոլիտեխնիկի նախակրթարանում նշվել է բարության, հոգատարության և ընկերասիրության խորհրդանշական տոն՝ միտված փոքրիկների մեջ մարդկային հիմնարար արժեքների ձևավորմանը և ջերմ, հոգատար միջավայրի ստեղծմանը։ Նախաձեռնությունը նպաստել է երեխաների սոցիալական ու հուզական զարգացմանը՝ նրանց սովորեցնելով սիրել, հարգել և ուշադրությամբ վերաբերվել շրջապատին։
Մասնավորապես, այն նպաստել է սեր և հարգանք ընտանիքի անդամների նկատմամբ, բարի և հարգալից վերաբերմունք ընկերների հանդեպ, փոխօգնության և համագործակցության մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև զգացմունքները ճիշտ, ազատ և անկաշկանդ արտահայտելու կարողության զարգացմանը։
Բարությունը սկսվում է սրտից։ 😍
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։
17/02/2026
ՀԱՊՀ նախակրթարանի սաները ծանոթացան Տերընդեզի՝ որպես եկեղեցական տոնի նշանակությանը 🙏✨
Տոնը Հայ Առաքելական եկեղեցում հայտնի է որպես Տյառնընդառաջը և խորհրդանշում է մանուկ Հիսուսի տաճար ընծայումը։ Այս օրը հավատացյալները գնում են եկեղեցի՝ ստանալու օրհնություն և մասնակցելու երեկոյան ժամերգությանը։
Փոքրիկները իրենց տարիքին համապատասխան ձևով ծանոթացան տոնի հոգևոր բովանդակությանը՝ սովորելով, որ այն սիրո, լույսի և հավատքի տոն է:✨
ՀԱՊՀ նախակրթարանի ընտանիքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/42z4EhjG1qPq8v5L9
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105։
📞 Հեռախոսահամար՝ (010) 58 11 00 ( ներքին-3 )։