School 90
Վ.Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցը սիրով հյուընկալեց Մալաթիայի հայորդյաց տան
> թատերախմբին, որն էլ փոքրիկ հանդիսատեսին ներկայացավ Հ. Թումանյանի հեքիաթներով։
Շնորհակալ ենք մեր փոքրիկների սովորական դպրոցական առօրյան տոնի վերածելու համար։Մեր կրթօջախի դռները մշտապես բաց են ձեր առջև։
Վահան Զատիկյանի անվան հ.90 հիմն.դպրոցի VIIIԱ դասարանի աշակերտները կարծես տեղափոխվել էին Արևմտյան Հայաստան: Բաց դասը, որը անցկացնում էր հայոց լ. և գրականության ուսուցչուհի Շ. Գրիգորյանը, նվիրված էր արևմտահայ գրողներին:Աշակերտները ամփոփեցին Դ. Վարուժանի կյանքը և ստեղծագործական ուղին, իսկ ուսուցչուհին սահիկաշարի ու հետաքրքիր նյութերի միջոցով ներկայացրեց Մ. Մեծարենցի կյանքը և ստեղծագործական ուղին, որից հետո տեղի ունեցավ հետաքրքիր ու բազմաբովանդակ քննարկում և կարծիքների փոխանակում:
Հաղթանակները իրենց երկար սպասել չտվեցին։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր սաներ Նարեկ Կիրակոսյանին, Արկադի Կիրակոսյանին, Ալեքս Սևումյանին և իրենց մարզիչ Վարդան Կիրակոսյանին Հայաստանի Կիոկուշին կարատեի «Գրան Պրի 2022» առաջնությանը տարբեր քաշային կատեգորիաներում իրենց փայլուն դրսևորելու և երկու 1-ին և մեկ 3-րդ տեղ զբաղեցնելու կապակցությամբ։
Փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցավ շախմատի 16-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլը։ Ի ուրախություն բոլորիս, հաղթողներ ճանաչվեցին մեր դպրոցի սաներ Կուրղինյան Գագիկը, Ղազարյան Հարությունը, Մկրտչյան Արմենը և Սիմոնյան Աննան։
Հաջորդ փուլը տեղի կունենա մայիս ամսին շախմատի ակադեմիայում։
Մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցի բոլոր դասարաններում կազմակերպվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առաջարկված ֆիլմաշարի ցուցադրություն՝ կորոնավիրուսային հիվանդության և դրանից պաշտպանվելու թեմայով:
Դիտում-քննարկումների ընթացքում աշակերտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն
Photos from Վահան Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոց's post
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Վահան Զատիկյանի անվան հ. 90 հիմնական դպրոցում մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ ՍՊՏԾ ՊՈԱԿ-ի ԲՏԱՎԻ աշխատակիցները, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները և զինղեկը անցկացրեցին սպորտային շարժական խաղ – վիկտորինա երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ թեմայով, մասնակցեցին 6-ից 8-րդ դասարանի աշակերտները: Ավարտին աշակերտներին տրամադրեցին 9 գիրք կարգախոս և 9 գիրք երկիր մոլորակի գաղտնիքները։
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից դպրոցի տնօրեն Ս․Խոցանյանին, ՄԿԱ գծով փոխտնօրեն Լ․Բարսեղյանին, զինղեկ Գ․Աբրահամյանին և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Վ․Կիրակոսյանին և Ա․ Խումարյանին հանձնվեցին հավաստագրեր։

Կրկին տոն էր IԱ դասարանում։
Աշակերտները դասվար Մ․ Օզնեցյանի հետ մեծ ոգևորությամբ նշում էին «Գրքի տոնը»։Դասասենյակը կահավորված էր համապատասխան դիդակտիկ նյութերով։
Աշակերտները ասմունքեցին,երգեցին, միմյանց գրքեր նվիրեցին՝ խոստանալով, որ տառաճանաչ դառնալուն պես կընթերցեն։

Լինե՜ր հեռու մի անկյուն
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցում թումանյանական ոգեղեն շունչն էր թևածում։
Ծնունդդ շնորհավոր, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ․․․
Ինչպես ամեն անհայտ, այնպես էլ ամեն ազգ ունենում է իր կենսագրությունը։ Թումանյանի ճակատին էր գրված լինել հայ ժողովրդի կենսագիրը։ Այստեղ է Թումանյանի մեծությունը, այստեղ է նա անզուգական։
VIIIԳ դասարանի աշակերտները իրենց հուզառատ խոսքով հավաստեցին, որ ՄԵԾՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ պատկանում է բոլոր ժամանակներին։ Թումանյանը ժամանակի հետ մեծացող բանաստեղծ է։Նրա գործերը հավերժ թարմ են ու միշտ նոր։
Դու եղել ես, կաս, կլինես, հար ու հավետ,
Ի՞նչ կա որ․․․
Photos from Վահան Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոց's post
Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցի տնօրինությունը և ողջ ուսուցչական անձնակազմը ի սրտե շնորհավորում է իր սաներ Նարեկ Կիրակոսյանին, Արկադի Կիրակոսյանին և Ալիսա Մարդոյանին և իրենց մարզիչ Վարդան Կիրակոսյանին Հայաստանի Կիոկուշին կարատե ֆեդերացիայի կողմից անցկացված «Հայաստանի գավաթ» ի հիշատակ զոհված հայորդիների մրցույթում պատվավոր I, II, III տեղերը զբաղեցնելու կապակցությամբ։
Նարեկ Կիրակոսյանը իր հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հորեղբորը՝ Հայկ Կիրակոսյանին, ով եղել է Հադրութի զորամասի հրամանատար։
Ալիսա Մարդոյանը իր հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայրիկին՝ Անդրանիկ Մարդոյանին, ով եղել է ոստիկանության ավագ լեյտենանտ ։
Արկադի Կիրակոսյանը իր հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայրիկին՝ Արմեն Կիրակոսյանին, ով նույնպես եղել է զինվորական։
Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին։
Նորանոր հաղթանակներ մեր սաներին։ 🏆
Photos from Վահան Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոց's post
Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցի ողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում է նորընտիր տնօրեն տիկին Սիրամարգ Խոցանյանին այս կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ավելի քան 20 երկար ու ձիգ տարիներ, նույն կրթօջախում աշխատելով որպես ՄԿԱ գծով փոխտնօրեն, տիկին Սիրամարգ Խոցանյանը վայելել է մանկավարժների, աշակերտների և ծնողական համայնքի սերն ու հարգանքը։
Մաղթում ենք Ձեզ բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ, սիրելի տիկին Խոցանյան։
Photos from Վահան Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոց's post
Ի ուրախություն բոլորիս, Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցի 9 սաներ 2022թ-ի հունվար ամսվա ընթացքում «Իմ դպրոց» կրթական կայքի լավագույն 100 աշակերտների ցանկում հայտնվեցին և ստացան պատվոգրեր։
Շնորհավորում ենք մեր ջանասեր սաներին և մաղթում նորանոր հաջողություններ․․․
Photos from ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ's post
Photos from Վահան Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոց's post
Վահան Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոցում շարունակվում է տիրել ամանորյա տրամադրություն:«Դասասենյակի լավագույն ամանորյա ձևավորում» մրցույթի հաղթողները Հին Նոր Տարվա օրը պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով:
I պատվավոր տեղը զբաղեցրին՝ 2Բ և 7Ա դասարանները:
II պատվավոր տեղը զբաղեցրին՝ 1Ա,,3 Ա ,5Ա 9Բ դասարանները
III պատվավոր տեղը զբաղեցրին՝ 1Գ, 6Բ , 8Գ դասարանները
IXԱ դասարանի աշակերտուհի Մանե Մադոյանը «Դեպի Երազանք» ամանորյա թեմատիկայով աշխատանքը հրաշալի նկարելու և ներկայացնելու համար նույնպես արժանացավ պատվոգրի:
Արի´, Նո´ր տարի, գալուստդ բարի․․․
Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցում խանդավառություն էր ու տոնական եռուզեռ։
Հայտարարվել էր մրցույթ՝«Դասասենյակի լավագույն ձևավորում» խորագրով։
Դպրոցում թևածում էր Նոր տարվա շունչը։ Յուրաքանչյուր դասարան յուրովի էր ներկայացրել Ամանորի խորհուրդը։
Բոլորի ցանկությունը մեկն է․
Թող գալիք Նոր տարին խաղաղություն և միմիայն խաղաղություն բերի մեր երկրին․․․
Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցում՝ IIIԱ դասարանում տոն էր՝ միջոցառում։ Ծնողները, դասղեկն ու աշակերտները զարդարում էին դասասենյակն ու սպասում հյուրին՝ տիկին Հասմիկին, ով պետք է պատկերավոր ներկայացներ հայկական ավանդույթն ու կատարվող աշխատանքները։
Երեխաները երգեցին, պարեցին, կյանքի, տիեզերքի և երկրի մասին բավականին գիտելիքներ ստացան։
Հրաշալի օր էր՝ անմոռաց տպավորություններով։
Հույս ու հավատով սպասեցինք Ամանորին՝ չմոռանալով մեր արմատները։
Հպա´րտ ենք, որ հայ ենք և հայեցի դաստիարակություն ենք ստանում։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրեց իր հերթական բաց առաջնությունը, որտեղ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի, Վրաստանի, Իրանի մարզիկները։ Առաջնությանը փայլուն ներկայացան նաև Երևանի Վահան Զատիկյանի անվան հ․90 հիմնական դպրոցի սաները, որոնք ի հպարտություն մեզ դարձան մրցանակակիրներ։ I տեղի մրցանակակիր՝ IVԳ դասարանի աշակերտ Նարեկ Կիրակոսյանը, իսկ III տեղի մրցանակակիր՝ VIԳ դասարանի աշակերտ Դավիթ Հովհաննիսյանը։
Ի սրտե շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ մասնակիցներին և նրանց մարզչին՝ Վարդան Կիրակոսյանին։
Անակնկալները շարունակվում են․․․
Դասվար՝Մ․Օզնեցյանը կազմակերպել էր «Ա» տառի շնորհանդես։ IԱ դասարանում մեծ տոն էր։ Նրանք մեծ շուքով տոնեցին «Ա» տառի ծնունդը։ Դասասենյակը զարդարված էր դասին համահունչ։Աշակերտները հագնված էին տոնական։ Մեծ ոգևորությամբ արտասանեցին, երգեցին, կարողացան հաղթահարել բոլոր խոչընդոտները և ձեռք բերել գաղտնարանի բանալին։ Բացեցին գաղտնարան տանող դարպասը և հայտնվեցին տառերի զարմանահրաշ աշխարհում։
Երաժշտության ներքո պատրաստեցին բացիկներ։ Վայելեցին «Ա» տառի տեսքով թխված քաղցրահամ թխվածքաբլիթներ։
Այդ օրը անկրկնելի տպավորություն կթողնի փոքրիկների կյանքում։
Երգ/երաժշտություն, նկարչություն, բատիկա, կավագործություն, դասապատրաստում և այլն: