Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ

Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ

Comments

Շնորհավոր 2020 Լավագույնը բոլորիդ!💥
Տիկնայք և Պարոնայք շտապեք 📌բարձրացնել Ձեր մոտիվացիան և ինքնամոտիվացիան, 📌դարձնել Ձեր կոմունիկացիան արդյունավետ, օգտագործելով ՆԼԾ տեխնոլոգիաներ, 📌ձեռք բերել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են համոզելու ունակությունը, սեփական անձի առջև ճշգրիտ նպատակներ դնելն ու սեփական կյանքի ճիշտ կազմակերպումը, 📌փոխել Ձեր կյանքի որակը, որպեսզի հաջողությամբ հասնեք Ձեր առջև դրված նպատակներին, 📌վերանայել անցյալի փորձը և ապագայի պլանները վերակազմավորել գրագետ, 📌զարգացնել ամենատարբեր կոմունիկացիոն հմտություններ (բանակցությունների վարում, գործարքների հաջողակ կնքում և այլն), 📌բարձրացնել ղեկավարի մտածելակերպի արդյունավետությունը, 📌բարձրացնել առանձին կազմակերպության ներքին և արտաքին շփումների արդյունավետությունը, 🚩Հաճախելով ՆԼԾ պրակտիկ (NLP practitioner) թրեյնինգին։ Շապեք, քանզի տեղերը սահմանափակ են՝ միայն 12 տեղ։ ☎Զանգահարեք 055471134 հեռախոսահամարով։ Մանրամասների համար անցեք ստորև նշված հղումով։ https://www.facebook.com/events/217649055829481/
L>F
Ls>Fg
ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ N.3
ՄԵՐ ՊՐՈՖԵՍՍԻՈՆԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ N.2
ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ N.2
ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ N.2
ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ N.2
ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ N.2

Psychological activity. Cunsulting & Coaching. Cognitive & Behavioural Researches and Practice. Mental Health. Education & Training. Profiling. Wellness. Art.

Mission: Psychological services

a1plus.am

Ինֆորմացիոն «կարանտինի» մասին պետք է մտածի պետությունը․ հոգեբան

#psychology #psychosomatic #suggeststudio #satarpsy #հոգեբանականարվեստանոց #HrachyaHovhannisyan

a1plus.am Ի վերջո, իմ ծանոթների շրջապատում ինքնամեկուսացման հետևանքով առաջացած հոգեբանական շեղումներ առայժմ չեմ նկատել

«ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է հոգեբանական աջակցություն կարանտինում և բուժման ընթացքում գտնվող անձանց, ինչպես նաև բուժաշխատողներին։
Ծառայությունը տրամադրվում է․
○ անվճար հիմունքներով,
○ առցանց կամ հեռախոսային տարբերակներով։

Բոլոր այն հոգեբանները, ովքեր մինչև կարանտինի ավարտը կմիանան այս բարեգործական ակցիային՝ թող իրենց կոնտակտները թողնեն մեզ։

Մասնագետների հետ կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտներով․
1) Հրաչյա Հովհաննիսյան—Tel.: +37493644870, Viber: +3749364487,
2) Արմեն Բարսեղյան (գիշերային ժամերի)—WhatsApp: +37477549966, Viber: +37477549966 ,
3) Անահիտ Հայկազունի_ Tel.: 096364990, 094364990, Viber: +37494364990,
4) Վերոնիկա—Tel.: 093422030,
5) Քրիստինա Հարությունյան—Tel.: 096389181,
6) Լուսինե Ղազարյան(Արտաշյան)—Tel.: 091051098,
7) Արայիկ Միքայելյան—Tel.: 094164634, Viber: +37494164634,
8) Էվա Ոսկանյան—Tel.: 055984894, Viber: +37455984894, WhatsApp: +37455984894:

#psychoconsulting #psychoregulation #psychology #satarpsy #հոգեբանականարվեստանոց

Վարժություն հ․7
«Ռ Ե Վ Ո Լ Վ Ե Ր»
Վիզուալիզացիոն–սուգեստիվ տեխնիկան (տեսողական երևակայության և ներշնչանքի համադրությամբ հնարք) նախատեսված է տրավմատիկ հուշերի և տագնապային մտքերի չեզոքացման կամ դրականով փոխարինման համար: Կատարվում է անհատական եղանակով:
Հոգեբանական վարժություններին ծանոթացեք գրքից և պրակտիկ փորձ ձեռք բերեք՝ մասնակցելով թրեյնինգին։

ԼԵՎԻՏԱՍ: Հոգեկարգավորող մարզումներ։
Հեղինակներ՝ Հ․ Հովհաննիսյան, Ա․ Բարսեղյան։

Նկարի հեղինակ՝ Գոռ Աբրահամյան։

#Levitas #Psychoregulation #Training #ArmenBarseghyan #HrachyaHovhannisyan

Վարժություն հ․2
« Կ Ր Ի Ա »

Համբերատարության շնորհիվ, հանդարտ շարժումների սահունությունը հսկելով ու ներդաշնակեցնելով, ժամանակատարածային փոփոխություններին հետևելով՝ մարդը կարողանում է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա՝ դուրս բերելով հոգեկան այնպիսի ռեսուրսներ, որոնք նպաստում են նպատակի հասանելիության զգացմանը և հաղթահարող վարքի ձևավորմանը: Վարժությունը կարող է կատարվել թե՛ անհատական, թե՛ խմբային տարբերակներով:

Հոգեբանական վարժություններին ծանոթացեք գրքից և պրակտիկ փորձ ձեռք բերեք՝ մասնակցելով թրեյնինգին։

ԼԵՎԻՏԱՍ: Հոգեկարգավորող մարզումներ։
Հեղինակներ՝ Հ․ Հովհաննիսյան, Ա․ Բարսեղյան։

Նկարի հեղինակ՝ Գոռ Աբրահամյան։
#Levitas #Psychoregulation #Training #ArmenBarseghyan #HrachyaHovhannisyan

#psychology #psychoconsulting #psychoregulation #psychosomatic #hypnotherapy #suggeststudio #հոգեբանականարվեստանոց

Հոգեբանական հանդիպում ծրագրավորողների հետ։ Քննարկվեցին ոլորտի մասնագետներին հուզող հոգեբանական հարցեր (հուզական սպառում, ներքին կոնֆլիկտներ, ներհայեցողություն, հոգեկարգավորում և այլ)։ Ցուցադրվեց հոգեբանական վարժություն՝ ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումների շարքից։
Հանդիպմանը ներկա էին նաև պրակտիկանտներ ԵՊՀ հոգեբանության բաժնից։
Շնորհակալություն ՕՊՏԻՄ ընկերությանը՝ հանդիպումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
#levitas #psychoregulation #training #coaching #psychology #ArmenBarseghyan #HrachyaHovhannisyan #suggeststudio
#հոգեբանականարվեստանոց

Հոգեբանական արվեստանոցում տեղի ունեցավ գրքի և թրեյնինգի մասին ծանոթացման հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումը վարեց Լևիտասի համահեղինակ Հրաչյա Հովհաննիսյանը՝ թեմատիկ էքսկուրսով անդրադառնալով կատարված ու սպասվելիք աշխատանքներին։
Ծավալվեցին ազատ քննարկումներ։
Ընթացքում հնչեց դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանի #ArmenLevonManaseryanpianist դաշնամուրային կատարումների ձայնագրությունը։
#levitas #psychoregulation #training #coaching #psychology #ArmenBarseghyan #HrachyaHovhannisyan #suggeststudio
#հոգեբանականարվեստանոց

Վարժություն հ․3
«ՍՈՑԻՈՄՈՐՖՈԶ»
Հոգեբանական խնդրահարույց իրավիճակների ճնշող մեծամասնությունը առաջանում և գնահատվում է սոցիալական միջավայրում՝ միջանձնային հարաբերություններում: Բայց գրեթե միշտ պահանջ է դրվում խնդիրները լուծել անձի ներսում: Երբեմն արտաքին կոնֆլիկտները իրենց լուծման ճանապարհն են գտնում ներքին կոնֆլիկտների հաղթահարմամբ: Այդ իսկ պատճառով մարդը ստիպված է լինում հաշվի նստել «արտաքին և ներքին աշխարհների» բևեռների հետ, ինչը է՛լ ավելի մեծ լարում է առաջացնում անձի համար:
Այս վարժությունը սոցիալ–հոգեբանական մոդելավորման մի յուրահատուկ փորձ է: Վարժության ընթացքում ստեղծվում է փոքրիկ «լաբորատոր» հասարակություն, որի ֆոնին անձը որոշ չափով կարողանում է համատեղել ու համաժամանակեցնել իր պրոբլեմատիկայի արտաքին ու ներքին կողմերը:
Սոցիալական ֆոնի նշմարելի փոփոխության արդյունքում ներդաշնակեցվում են խանգարող մտքերի և անհանգստությունների արտաքին ու ներքին պատճառավորումները: Հոգեբանական խնդիրը վերանայվում է՝ վերաձևակերպվում և վերաարժևորվում նաև արտաքնապես…

Մարդը վերասոցիալականացման զգացողություն է ունենում, ինչպես նաև գիտակցում է, որ հոգեբանական յուրաքանչյուր խնդիր սոցիոմորֆ (հասարակակերպ) բնույթ է կրում, և որ շատ հանգամանքներ կախված են ուրիշներից։

Հոգեբանական վարժություններին ծանոթացեք գրքից և պրակտիկ փորձ ձեռք բերեք՝ մասնակցելով թրեյնինգին։

ԼԵՎԻՏԱՍ: Հոգեկարգավորող մարզումներ։
Հեղինակներ՝ Հ․ Հովհաննիսյան, Ա․ Բարսեղյան։

Նկարի հեղինակ՝ Գոռ Աբրահամյան։

#Levitas #Psychoregulation #Training #ArmenBarseghyan #HrachyaHovhannisyan
Վարժություն հ․3
«ՍՈՑԻՈՄՈՐՖՈԶ»
Հոգեբանական խնդրահարույց իրավիճակների ճնշող մեծամասնությունը առաջանում և գնահատվում է սոցիալական միջավայրում՝ միջանձնային հարաբերություններում: Բայց գրեթե միշտ պահանջ է դրվում խնդիրները լուծել անձի ներսում: Երբեմն արտաքին կոնֆլիկտները իրենց լուծման ճանապարհն են գտնում ներքին կոնֆլիկտների հաղթահարմամբ: Այդ իսկ պատճառով մարդը ստիպված է լինում հաշվի նստել «արտաքին և ներքին աշխարհների» բևեռների հետ, ինչը է՛լ ավելի մեծ լարում է առաջացնում անձի համար:

Այս վարժությունը սոցիալ–հոգեբանական մոդելավորման մի յուրահատուկ փորձ է: Վարժության ընթացքում ստեղծվում է փոքրիկ «լաբորատոր» հասարակություն, որի ֆոնին անձը որոշ չափով կարողանում է համատեղել ու համաժամանակեցնել իր պրոբլեմատիկայի արտաքին ու ներքին կողմերը:
Սոցիալական ֆոնի նշմարելի փոփոխության արդյունքում ներդաշնակեցվում են խանգարող մտքերի և անհանգստությունների արտաքին ու ներքին պատճառավորումները: Հոգեբանական խնդիրը վերանայվում է՝ վերաձևակերպվում և վերաարժևորվում նաև արտաքնապես…

Մարդը վերասոցիալականացման զգացողություն է ունենում, ինչպես նաև գիտակցում է, որ հոգեբանական յուրաքանչյուր խնդիր սոցիոմորֆ (հասարակակերպ) բնույթ է կրում, և որ շատ հանգամանքներ կախված են ուրիշներից։

Հոգեբանական վարժություններին ծանոթացեք գրքից և պրակտիկ փորձ ձեռք բերեք՝ մասնակցելով թրեյնինգին։

ԼԵՎԻՏԱՍ: Հոգեկարգավորող մարզումներ։
Հեղինակներ՝ Հ․ Հովհաննիսյան, Ա․ Բարսեղյան։

Նկարի հեղինակ՝ Գոռ Աբրահամյան։

#Levitas #Suggeststudio

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ Շնորհակալություն ենք հայտնում Ֆենիքս գրատան աշխատակազմին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ինչպես նաև բոլոր ներկաներին․․․
#Levitas #Suggeststudio

#Levitas

Գիրքը կարող եք ձեռք բերել հետևյալ գրատներից․
#Phoenixstationery/Ֆենիքսգրախանութ,
#Zangak97gratun,
#Bookinist/Բուկինիստ,
#ՆոյյանՏապան գրախանութ/NoyanTapanBookstore,
#Epigraph գրախանութ,
#Նաիրի գրատուն

#levitas #psychoregulation #psychotraining #psychosomatic #coaching #psychology #suggeststudio #հոգեբանականարվեստանոց #ArmenBarseghyan #HrchyaHovhannisyan

Սիրելի ընթերցող, գիրքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն (երկկողմանի)։ Անգլերեն տարբերակը նախատեսված է այն խմբավարների համար, ովքեր աշխատում են միջազգային կազմակերպություններում։ Թարգմանության հիմնական նպատակն այն է, որ հատուկ մշակված հրահանգավորումն ու ներշնչական ուղեկցող խոսքը լինեն պատրաստի տեքստով։

Հովհաննիսյան Հ., Բարսեղյան Ա.
ԼԵՎԻՏԱՍ: Հոգեկարգավորող մարզումներ:— Եր.: Հեղ. հրատ., 2019.— 120 էջ:
Այս գրքում զետեղված է հոգեբանական արվեստանոցի հեղինակային ստեղծագործական աշխատանքներից մեկը, որը շուրջ 3 տարի բարեհաջող փորձություն է անցել մասնագիտական տարբեր աշխատակազմերի և խառը խմբերի հետ գործնական պարապմունքներով։ Ներկայացված 10 վարժություններից կազմված այս շարքը հոգեբանական վարժանքի տեխնոլոգիա է, որն օրըստօրե հղկվում ու կատարելագործվում է։
ՀՏԴ 159.9 ԳՄԴ 88
ISBN 978–9939–0–3230–6

Անգլերեն թարգմանությունը՝ Ադելաիդա Մկրտչյանի Adelaida Mkrtchyan:
Կազմի լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի #Hayk ։
Պատկերազարդումը՝ Գոռ Աբրահամյանի #GorAbrahamyan:
Համակարգչային ձևավորումը՝ Գոհար Գրիգորյանի #GoharHGrigoryan ։
Սրբագրությունը՝ Լուսինե Դավթյանի։

Տպագրվել է «ԶԱՆԳԱԿ–97» ՍՊԸ–ի տպարանում։

[01/28/20]   Մասնակցեք պրակտիկ հոգեբանական թրեյնինգին և հավաստագրից զատ ստացեք նաև վարժությունների գիրքը #Levitas #psychoregulation #Training, ինչպես նաև 50% զեղչ մեր թրեյնինգներից ևս մեկին մասնակցելու համար։
Հեղինակներ` Հրաչյա Հովհաննիսյան և Արմեն Բարսեղյան։

10 վարժություններից կազմված այս շարքը հոգեբանական վարժանքի յուրահատուկ տեխնոլոգիա է։ Այն հոգեբանական արվեստանոցի հեղինակային ստեղծագործական աշխատանքներից մեկն է, որը շուրջ 3 տարի բարեհաջող փորձություն է անցել մասնագիտական տարբեր աշխատակազմերի և խառը խմբերի հետ գործնական պարապմունքներով, արժանացել է բազմաթիվ գովասանքների ու շնորհակալագրերի։

 Արդիականացված մոտեցում հոգեբանական մարզումներին:
 Ինտերակտիվ և պրակտիկ՝ իրական օրինակների վրա հիմնված։
 Էքսպերիմենտը՝ տեղում:

Հատուկ ուշադրություն, մարզված միտք, կոփված հույզեր, ճկուն հարաբերություններ, բաց վերաբերմունք… Ահա անձնային որակների այն անավարտ շարքը, որին ապավինում է ԼԵՎԻՏԱՍ-ի թիմը:

#ArmenBarseghyan #HrachyaHovhannisyan #հոգեբանականարվեստանոց #suggeststudio #training
#psychoregulation #coaching #psychosomatic #psychology

Սիրելի ընթերցող, գիրքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն (երկկողմանի)։ Այն կարող եք ձեռք բերել առայժմ․
#Zangak97gratun
#Phoenixstationery/Ֆենիքսգրախանութ ,
#Bookinist/Բուկինիստ ,
#ՆոյյանՏապան գրախանութ/NoyanTapanBookstore,
#Նաիրի գրատուն։
Ինչպես նաև մեր գրասենյակից։

#levitas #psychoregulation #psychotraining #psychosomatic #coaching #psychology #suggeststudio #հոգեբանականարվեստանոց #ArmenBarseghyan #HrchyaHovhannisyan

Հովհաննիսյան Հ., Բարսեղյան Ա.
ԼԵՎԻՏԱՍ: Հոգեկարգավորող մարզումներ:— Եր.: Հեղ. հրատ., 2019.— 120 էջ:
Այս գրքում զետեղված է հոգեբանական արվեստանոցի հեղինակային ստեղծագործական աշխատանքներից մեկը, որը շուրջ 3 տարի բարեհաջող փորձություն է անցել մասնագիտական տարբեր աշխատակազմերի և խառը խմբերի հետ գործնական պարապմունքներով։ Ներկայացված 10 վարժություններից կազմված այս շարքը հոգեբանական վարժանքի տեխնոլոգիա է, որն օրըստօրե հղկվում ու կատարելագործվում է։
ՀՏԴ 159.9 ԳՄԴ 88
ISBN 978–9939–0–3230–6

Անգլերեն թարգմանությունը՝ Ադելաիդա Մկրտչյանի Adelaida Mkrtchyan:
Կազմի լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի #Hayk ։
Պատկերազարդումը՝ Գոռ Աբրահամյանի #GorAbrahamyan:
Համակարգչային ձևավորումը՝ Գոհար Գրիգորյանի #GoharHGrigoryan ։
Սրբագրությունը՝ Լուսինե Դավթյանի։

Տպագրվել է «ԶԱՆԳԱԿ–97» ՍՊԸ–ի տպարանում։

ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ․․․
LEVITAS psychoregulatory trainings...

Photo by Haik Barseghyan #Hayk

#levitas #psychoregulation #psychotraining #psychosomatic #coaching #psychology #suggeststudio #հոգեբանականարվեստանոց

LEVITAS. Psycho-Regulatory Trainings Book.

Շատ շուտով․․․

#levitas #psychoregulation #psychotraining #psychosomatic #coaching #psychology #suggeststudio #հոգեբանականարվեստանոց

Դեկտեմբերի 20-ին մասնակցեցինք "Ինկորտ" թենիսի ակումբում տեղի ունեցած Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի 2019 թ․ մրցանակաբաշխությանը։ Շնորհավորում ենք մեր պատանի մարզիկ-մարզուհիներին, նրանց ծնողներին, մարզչական կոլեկտիվին։
Ուրախ ենք նաև այն փաստով, որ ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոցի մասնագետները իրենց փոքրիկ լուման են ներդնում Հայաստանի թենիսի զարգացման գործում։
#suggeststudio #հոգեբանականարվեստանոց #psychoconsulting #psychology #coaching #ArmenianTennisFederation #IncourtTennisClub

For SOS Kinderdorf

Դեկտեմբերի 10-11 Կոտայքի SOS մանկական գյուղում իրականացրեցինք խորագրով գործնական սեմինարը։ Հանդիպմանը ներկա էին շահառու ծնողները, խնամակալները, ներկայացուցիչներ SOS աշխատակազմից, ինչպես նաև մեր աշխատանքային թիմը։
Հանդիպումները վարեց մանկան հոգեբան, հոգեթերապևտ Գերասիմ Հարությունյանը։
Եղան ակտիվ քննարկումներ, ընդհանուր և անհատական հոգեբանական խորհրդատվություն ծնողներին։
#հոգեբանականարվեստանոց #suggeststudio #psychoconsulting #coaching #psychology

Հոգեբանական Արվեստանոցի մասնագետները ՍՕՍ ազգային գրասենյակի կողմից կազմակերպված գործնական պարապմունքներով աշխատանքներ են կատարում ՍՕՍ մայրերի և կարճաժամկետ խնամք իրականացնողների, շահառու ծնողների, ՍՕՍ մանկավարժների ու սոցիալական աշխատողների համար։
#suggeststudio #psychoconsulting #psycholog #psychotraining #Levitas

"Երիտասարդ հոգեթերապևտների միավորում " նախաձեռնությունը հոգեբանական արվեստանոցում հյուրընկալեց փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Ա. Վարդումյանին՝ "Հռետորիկան որպես արվեստ և որպես համոզելու կարողություն" թեմայով։
Բանախոսը ներկայացրեց նաև իր նոր լույս տեսած "Հռետորիկան շատերի և յուրաքանչյուրի համար" վերնագրով գիրքը։ Հանդիպումը տեղի ունեցավ անկաշկանդ մթնոլորտում՝ մեկ գավաթ գինու շուրջ։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Վարդումյանին՝ հետաքրքիր և ուսանելի զրույցի համար։
#հոգեբանականարվեստանոց #suggeststudio

For SOS Kinderdorf

Հոգեբանական Արվեստանոցի մասնագետները ՍՕՍ ազգային գրասենյակի կողմից կազմակերպված գործնական պարապմունքներով աշխատանքներ են կատարում ՍՕՍ մայրերի և կարճաժամկետ խնամք իրականացնողների, շահառու ծնողների, ՍՕՍ մանկավարժների ու սոցիալական աշխատողների համար։
#suggeststudio #psychoconsulting #psycholog #psychotraining #Levitas

Հոգեբանական Արվեստանոցի մասնագետները ՍՕՍ ազգային գրասենյակի կողմից կազմակերպված գործնական պարապմունքներով աշխատանքներ են կատարում ՍՕՍ մայրերի և կարճաժամկետ խնամք իրականացնողների, շահառու ծնողների, ՍՕՍ մանկավարժների ու սոցիալական աշխատողների համար։
#suggeststudio #psychoconsulting #psycholog #psychotraining #Levitas

Այսօր տեղի ունեցավ թրեյնինգ-նախագծի ներկայացումը հոգեբանական արվեստանոցում։ Հանդիպումը վարեց հոգեբան, արտթերապևտ Քրիստինե Սարգսյանը: Մոտ օրերին սպասում ենք ամբողջական ծրագրի մեկնարկին։

Մարդու վարքի ուսումնասիրությունները շարունակվում են, որից մի պատառիկ ներկայացվեց խորագրով 7-րդ միջազգային գիտաժողովին՝ ԵՊՀ-ում։
ՄԱՐԴՈՒ ՎԱՐՔԻ ԴԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
(վարքաբանական-հոգեբանական վերլուծություն)
HUMAN CONDUCT DEVOLUTION
(ethological & psychological study)
1. Աշխատանքում դիտարկվում է մարդու վարքի դրսևորման և ձևավորման հոգեբանական ինքնուրույնությունը՝ որպես դէվոլյուցիոն երևույթ։
2. Առաջին անգամ հոգեբանության մեջ «Դէվոլյուցիա» տերմինը օգտագործված է՝ նկարագրելու մարդու վարքագծում մեր կողմից նկատված նոր երևույթը։
3. Չհակադրվելով էվոլյուցիոն տեսությանը, անգամ ընդունելով դրա մեթոդաբանությունը, այս աշխատանքում քննարկվում է վարքի ձևափոխությունները՝ դարձերեսով. ոչ թե էվոլյուցիա, այլ դէվոլյուցիա... Ոչ թե փախուստ, այլ վերադարձ...
4. Էվոլյուցիայի և էտոլոգիայի տեսություններում գրեթե չեն անդրադարձել բուն վարքի զարգացմանը։ Հիմնականում վարքը կապվել է կենդանու էվոլյուցիոն աստիճանի հետ, սակայն մենք գտնում ենք որ վարքը նույնպես ունի ինքնուրույն ձևափոխվելու հատկություն։
5. Հաճախ ժամանակակից մարդը հարմարվում է միջավայրին` ավելի ու ավելի քիչ ազդելով դրա վրա։ Խոսքը սովորական պասիվության մասին չէ, այլ առաջընթացի խափանման. տեղի է ունենում վարքային դեգրադացիա։
6. Սա ոչ թե հանրահայտ հետադիմության պաշտպանական մեխանիզմն է (ռեգրեսիվ վարք), այլ էվոլյուցիոն ավելի ցածր աստիճանի վարքի արթնացումը։
7. Առաջինի դեպքում երևույթը օնտոգենետիկական է, երկրորդի դեպքում` ֆիլոգենետիկական։ Առաջինի դեպքում պաշտպանական մեխանիզմը անձի հարմարմանն է ուղղված, երկրորդի դեպքում տեղի ունի վերադարձ նախնական զգացողություններին՝ ապահովությանն ու հին տեսակի պահպանմանը։
8. Մարդու հոգեկան էվոլյուցիան դեռևս չի հատել զարգացման անշրջելիության կետը, որի վկայությունն է դէվոլյուցիան․ որոշակի սահմանային իրավիճակներում ի հայտ են գալիս ֆիլոգենետիկական և անտրոպոգենետիկական բնույթի վարքի նախնական նմուշներ (պատտերներ), որոնք ապահովում են միջավայրում մարդու հարմարումը՝ ոչ նորմատիվային ձևերով։
9. Մարդու էվոլյուցիան հնարավոր է (և պետք է) դիտարկել ոչ միայն կենսաբանական մոդելներով, որոնցում ածանցյալ տեղ է զբաղեցնում հոգեկանի զարգացումը, այլև կոգնիտիվ-վարքաբանական մոդելներով, որոնք հարաբերականորեն անկախ զարգացումներ ունեն։

1. In this study we are dealing with the formation and manifestation of human conduct as independent devolution phenomenon.
2. First time in psychology we use the term ‘Devolution’ for describing a new phenomenon which we have noticed in human conduct.
3. Not contradicting the theory of evolution, even accepting its methodology, in this study we discuss changes in human conduct from the point of view of devolution not evolution... Not the flight but return…
4. In the theory of evolution and ethology it is hardly spoken about the development of the conduct. Mainly, the conduct is connected with the evolutional level of an animal, but we think that conduct also have the feature of changing independently.
5. Very often a contemporary man adapts to his environment and gradually he impacts it less and less. We don’t speak here about simple passivity but about impediment of progress with a degradation of conduct taking place.
6. It is not a commonly known regressive defense mechanism (regressive conduct), but an awakening of lower lever of evolutional conduct.
7. In the first case the phenomenon is ontogenetically, in the second one-phylogenetic. In the first case defensive mechanism is directed towards adaptation of a person, in the second case we talk about a return to previous sensations of security and preservation of old nature.
8. Human psychological evolution hasn’t crossed the point of no return yet, and devolution witnesses about it – in some border situations there appear early patterns of conduct with phylogenic and anthropogenic nature, which secure human adaptation in his environment without normative forms.
9. Human evolution can be viewed (and should) not only from the perspective of biological models where psychological development occupies a derivative place, but also from the point of view of cognitive – behavioral models, which have relatively independent developments.
https://www.facebook.com/notes/suggest-studio-%D5%B8%D5%A3%D5%A5%D5%B7%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81-%D5%B0%D5%AF/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%BE%D5%A1%D6%80%D6%84%D5%AB-%D5%A4%D5%A7%D5%BE%D5%B8%D5%AC%D5%B5%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%A1-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1080289498795981/

Սիրով Ձեզ ենք ներկայացնում «ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցության առաջարկով:

Կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. Երևանում: Առաքելությունն է տարբեր ոլորտներում սոցիալ-հոգեբանական զանազան խնդիրների վերհանումն ու արդի­ա­կանացված մեթոդներով լավագույն, նորարար լուծումների ստացումը: Կազմակեր­պու­թյան աշխատանքային թիմը արդեն հասցրել է իրականացնել մի շարք բարեգործական ծրագրեր և մշակութային-ճանաչողական միջոցառումներ՝ թե՛ կրթական, թե՛ հոգե­մարմնական առողջության վերականգնման, թե՛ հասարակական կազմա­կերպու­թյուններին աջակցության թեմաներով:

Մենք կարևորում ենք նորարար և ինտերակտիվ ստեղծագործական մոտեցումը: Աշխատանքներ իրականացնում ենք թե՛ անհատական և թե՛ խմբային եղանակներով:

Աննա Թաթուլյան (հ/կ նախագահ),

Արմեն Բարսեղյան (հոգեբան-խորհրդատու, հիպնոլոգ),

Հրաչյա Հովհաննիսյան (հոգեբ․ գիտ․ թեկնածու, ԵՊՀ դոցենտ, արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբան, հոգեբան-խորհրդատու),

Ադելաիդա Մկրտչյան (միջազգայնագետ, թարգմանիչ, օտար լեզուների ուսուցիչ)։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

LEVITAS. Psycho-Regulatory Trainings Book.
Մեկ դրվագ LEVITAS հոգեկարգավորող մարզումներից:
STOP meditation training
Հայկ Բարսեղյան <Լուսանկարչության բնավորությունը>
LEVITAS No14: <FANTOM>

Location

Telephone

Address

Pushkin 51, Apt. 4
Yerevan
Other Yerevan schools & colleges (show all)
Owl To Code Owl To Code
Abelian 6/1
Yerevan

HTML,HTML5 CSS,CSS3 JavaScript/jQuery PHP/MySQL OOP/MVC Framework: Bootstrap Codeigniter Yii CMS: OpenCart PrestaShop DLE Joomla WordPress

Gtnvac Eraz Gtnvac Eraz
Маштоца 2
Yerevan

Մանկական թեմատիկ միջոցառումների կազմակերպում. նորածնին ծննդատնից հանդիսավոր դուրսգրման կազմակերպում:

Mayakovsky School No7 Mayakovsky School No7
Գրիգոր Լուսավորչի 7
Yerevan

https://www.google.com/maps/place/7+Grigor+Lusavorich+Street,+Yerevan+0015,+Armenia/@40.1728537,44.5032601,17z/data=!3m1!4b1!4m5!3m4!1s0x406abc5770e309f1:0

JUDO CLUB ZEYTUN JUDO CLUB ZEYTUN
Yerevan, Armenia, Rubinyants 1
Yerevan, 0069

Մարզվեք ձյուդոյով, եղեք առողջ: Ձյուդո` ավելի քան սպորտ:

Arshaluys Mushkambaryan Arshaluys Mushkambaryan
Yerevan

Trainer and Lecturer - Nonverbal communication - Psychology - Negotiations - Communication and conflict transformation

DiGi School Ծրագրավորում, Դասընթացներ, Մարքեթինգ DiGi School Ծրագրավորում, Դասընթացներ, Մարքեթինգ
Agatangeghos 6/1
Yerevan, 0010

Մեր ընկերության նպատակն է ստեղծել որակյալ կադրեր կարճ ժամանակահատվածում:

Caucasus Institute Caucasus Institute
31/4 Charents Str.
Yerevan, 0025,

The Caucasus Institute is a policy think-tank based in Yerevan, Armenia.

Bemakan.am Բեմական հագուստների վարձույթ Bemakan.am Բեմական հագուստների վարձույթ
Երվանդ Քոչար 28/2
Yerevan

Բեմական հագուստի վարձույթ

UK Education Armenia UK Education Armenia
Խանջյան 13
Yerevan

Ցանկանու՞մ եք բարելավել անգլերեն լեզվի մակարդակը՝ միևնույն ժամանակ բացահայտելով Մեծ Բրիտանիան գեղատեսիլ անկյունները: Մենք կօգնենք ձեզ�

Sandy մանկական զարգացման կենտրոն Sandy մանկական զարգացման կենտրոն
Pushkin Street 51/1
Yerevan, 0002

Յուրատիպ և բովանդակալից ժամանց աննկարագրելի ուրախ և անմիջական մթնոլորտում (041)684444

Սիամանթոյի անվան 162 դպրոց Սիամանթոյի անվան 162 դպրոց
Անդրանիկի 4
Yerevan, 375084

Իմ անունս է ՊԱՅՔԱՐ և վախճանս՝ ՀԱՂԹԱՆԱԿ... Սիամանթո