National museum-institute of architecture after Alexander Tamanyan

The exhibition hall of museum is open daily except Monday 10.00-17.00 .Entrance is free. Tel. 010 52 46 30 Director 011 52 46 30 Scientific secretary 010 52 04 01

Խնդրում ենք նախօրոք գրանցվեք !!!

📣📣📣📣 Գրանցում ենք կամավորներ.
Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը «Ապագայի քաղաքը» ցուցահանդեսի նախապատրաստական և ընթացիք աշխատանքների համար կամավորների գրանցում է իրականացնում (հուլիսի 1-7, 9-14-ը ընկած ժամանակահատվածի համար):
Ցանկալի է, որպեսզի կամավորը տիրապետի.
1. օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն)՝ արտասահմանյան հյուրերի հետ հաղորդակցվելու համար,
2. Ունենա մասնագիտական կրթություն արվեստի, մշակութաբանության, ճարտարապետության բնագավառում:
Եթե ցանկանում եք կամավորել, ապա կարող եք ուղարկել Ձեր CV –ին armarchmu[email protected] էլ.հասցեին:
📝📝 Գրանցվել կարելի է մինչեւ հունիսի 26-ը:
🕑🕑Կամավորների հետ հանդիպումը տեղի կունենա՝ հունիսի 28-ին, ժամը՝ 14.00-ին:
Կանխավ շնորհակալ ենք աջակցության համար:

📣📣📣📣 Գրանցում ենք կամավորներ.
Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը «Ապագայի քաղաքը» ցուցահանդեսի նախապատրաստական և ընթացիք աշխատանքների համար կամավորների գրանցում է իրականացնում (հուլիսի 1-7, 9-14-ը ընկած ժամանակահատվածի համար):
Ցանկալի է, որպեսզի կամավորը տիրապետի.
1. օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն)՝ արտասահմանյան հյուրերի հետ հաղորդակցվելու համար,
2. Ունենա մասնագիտական կրթություն արվեստի, մշակութաբանության, ճարտարապետության բնագավառում:
Եթե ցանկանում եք կամավորել, ապա կարող եք ուղարկել Ձեր CV –ին [email protected] էլ.հասցեին:
📝📝 Գրանցվել կարելի է մինչեւ հունիսի 26-ը:
🕑🕑Կամավորների հետ հանդիպումը տեղի կունենա՝ հունիսի 28-ին, ժամը՝ 14.00-ին:
Կանխավ շնորհակալ ենք աջակցության համար:

Urbanista / Ուրբանիստա

📢 Ճարտարապետներ
ArchDaily, Strelka KB և Strelka Institute for Media, Architecture and Design համատեղ հայտարարել են ժամանակակից քաղաքները փոխակերպող ճարտարապետական նորարար գաղափարների մրցանակաբաշխություն:
📆 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 10-ը:

📢 Ճարտարապետներ
ArchDaily, Strelka KB և Strelka Institute for Media, Architecture and Design համատեղ հայտարարել են ժամանակակից քաղաքները փոխակերպող ճարտարապետական նորարար գաղափարների մրցանակաբաշխություն:
📆 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 10-ը:

Հարգելի այցելուներ, հիշեցնում ենք, որ խորագրով ցուցադրությունը կգործի ևս մեկ օր, շտապեք !!!
Հասցեն: ՀՀ, ք.Երևան, Կառավարական շենք 3, մուտքը` Հանրապետության փողոցից, ժամը 10.00-17.00

#մաքուրպահենք #մերքաղաքը #մաքուրԵրևան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ողջ աշխատակազմը, կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ, սիրով և անասելի ոգևորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին:
Մաքուր, բարեկարգ բնակավայր ունենալու համար անհրաժեշտ է բոլորիս նվիրվածությունն ու համախմբվածությունը: Մաքրության օրը զուտ աղբահավաքման և աղբահեռացման միջոցառում չէ: Այն խորհրդանշական է, և ևս մեկ հնարավորություն յուրաքանչյուրիս մեր երկրի, հողի նկատմամբ սեր ու նվիրում, հոգատարություն ցուցաբերելու համար:

Այսօր մեր թանգարան էր այցելել ֆրանսահայ ճարտարապետ, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Միշել Մոսեսյանը:

Շնորհավորում ենք
***
Մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում նշանակալի ավանդի համար վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը և Քրիստին Լամողուեն պարգևատրվել են ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Արա Զարյանը և Քրիստին Լամողուեն վերականգնել են Դադիվանքի Սբ.Աստվածածին կաթողիկե եկեղեցու, Լմբատավանքի Սբ.Ստեփանոս եկեղեցու, Կարմրավորի Սբ.Աստվածածին եկեղեցու որմնանկարներ, իսկ այս տարի վերականգնելու են Հաղպատավանքի որմնանկարները:

Սրտանց շնորհավորում ենք ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն, այժմ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Հայկազի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը արժանանալու համարը:

***
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝
Աշոտ Հայկազի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր

https://www.president.am/hy/decrees/item/4807/?fbclid=IwAR0DOvPLroO8RVQHyeZk57G1Qpsz358_3cGRKlssnQs1imEDu-Bdu9dTu28

Թանգարանների գիշեր 2019-ը մեր թանգարանում

«Հայ միջնադարյան ճարտարապետության խորհրդաբանությունը»
դասախոսությունը կվարի ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյան

Հարգելի այցելուներ,
մեր ցուցասրահներում գործում են (մուտքը Հանրապետության փողոցից) և (մուտքը կայարանի կողմից) խորագրով ցուցահանդեսները: Ցուցասրահների մուտքն անվճար է, աշխատանքային ժամերն են` 10.00-17.00, հանգստյան օրը` երկուշաբթի:

Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Հետևեք մեր թանգարանի հրապարակումներին Հայկական գանձարանի կայքում
🔽
http://treasury.am/hy/%D5%B3%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A7%D5%BD%D6%84%D5%AB%D5%A6-58

mediamax.am

«Վաղվա քաղաքը»-ը շրջելու է նախկին ԽՍՀՄ-ով

mediamax.am «Վաղվա քաղաքը»-ը շրջելու է նախկին ԽՍՀՄ-ով

Այսօր մեր թանգարան էին այցելել Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի 6ա դասարանի աշակերտները

Բարի ծաղկազարդ🌷

Լուս. Երևանյան պատմություններ էջից

Երեկ տեղի ունեցավ հանդիպում ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Կարեն Բերբերյանի հետ: Դասախոսության ընթացքում ներկայացվեց Կոլումբիայի համալսարանում կատարված նախագիծ, որը հիմնված է 1960-ական թթ. Ճապոնիայի ճարտարապետության, 1950-ականներին սկիզբ առած մետաբոլիստական ուղղության և այդ ուղղության ներկայացուցիչ, ճարտարապետ Արատա Իսոզակիի աշխատանքների հիման վրա:

Այսօր ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն, գիտ.քատուղար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանի ծննդյան օրն է: Թանգարանի աշխատակազմը սրտանց շնորհավորում է պարոն Գրիգորյանին, մաղթում է քաջ առողջություն և ամենայն բարիք

Այսօր Ալ․ Թամանյանի անվ․ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գրադարանը համալրվեց ճարտարապետ Լեոնարդ Դավթյանի ընտանիքի կողմից՝ թանգարանին նվիրաբերված արժեքավոր մասնագիտական գրականությամբ։ Համալրվեց նաև թանգարանում արդեն գոյություն ունեցող Լեոնարդ Դավթյանի ֆոնդը՝ նոր արխիվային նյութերով։
Թանգարան-ինստիտուտը իր խորին երախտագիտությունն է հայտնում ճարտարապետի եղբորը՝ Լեվոն Դավթյանին Levon Davtyan և ճարատարապետ Արեգ Ասատրյանին Areg Asatryan։

Ալ․ Թամանյանի անվ․ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կրկին դիմում է ճարտարապետներին, ինչպես նաև, նրանց ընտանիքներին և ժառանգներին, համագործակցել և փոխանցել իրենց կամ իրնեց նախնիների կողմից տասնամյակների ընթացքում հավաքված մասնագիտական գրականության նմուշները, այդպիսով դարձնելով դրանք հանրային գիտելիքի ձևավորման անքակտելի մասը և վառ պահելով անվանի ճարտարապետների հիշատակը։

We've started !!!

getty.edu

Keeping It Modern Report

getty.edu A report produced by the Getty Foundation that takes a look at the first five years of the Keeping It Modern initiative.

Այսօր մեր թանգարանը ստացավ ՄԵԾ ՆՎԵՐ։ Թանգարանի հավաքածուն համալրվեց Միքայել Մազմանյանի բնօրինակ նախագծերով և էսքիզներով։ Ճարտարապետի թոռնուհին՝ Լիլիթ Տեր-Մինասյանը Lilit Ter-Minasyan փուլ առ փուլ թանգարանին նվիրաբերել է Մազմանյանի արխիվից բազմաբնույթ արժեքավոր նյութեր, որոնք լայն հնարավորություն են ստեղծում թանգարան-ինստիտուտի համար հետազոտելու և ներկայացնելու հանրությանը՝ 20-րդ դարի Հայաստանի արդի ճարտարապետության զարգացման բազմաշերտ պատմությունը։ Այսօր թանգարանի տնօրեն Ռուբեն Արևշատյանը Ruben Arevshatyan ընդունեց արժեքավոր արխիվը։ Այս տարի այդ նյութերից շատերը կներկայացվեն "Ապագայի Քաղաքը", "Միքայել Մազմանյան"՝ ճարտարապետի 120-ամյակին նվիրված, ինչպես նաև՝ Մոսկվայի Շչուսևի թանգարանում տարեվերջին կայանալիք Երևանի 20-րդ դարի ճարտարապետության պատմությունը ներկայացնող ցուցահանդեսներում։
Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության Թանգարան-ինստիտուտը խորին շնորհակալություն է հայտնում Լիլիթ Տեր-Մինասյանին և Միքայել Մազմանյանի ընտանիքին՝ անգնահատելի նվիրատվության համար։

#գործկա #ճարտարապետ-#քաղաքաշինարարներ ջան

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն աշխատանքի է հրավիրում ճարտարապետ-քաղաքաշինարարի:
Աշխատանքային պարտականություններ.
✔ Քաղաքաշինական հանգույցների նախագծում
✔ Չափագրություն, շինարարության վերահսկողություն
✔ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործունեության տրամաբանությունից բխող այլ նախագծերի իրականացում
Պահանջվող հմտություններ.
✔ Ճարտարապետական կրթություն
✔ Լանդշաֆտային ճարտարապետության նախագծման տեսական և կիրառական հմտություններ
✔ Ստեղծագործական և նորարարական մոտեցում աշխատանքին
✔ Գծագրական և եռաչափ վիզուալիզացնող ծրագրերի պարտադիր իմացություն
✔ Աշխատանքային փորձի առկայություն
Աշխատանքային գրաֆիկը` լրիվ օր (09:00-18:00):
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները մեկ ամսյա ժամկետում կարող են իրենց CV-ներն ու պորտֆոլիոներն ուղարկել [email protected] էլ. հասցեին: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել (011) 51 84 68 հեռախոսահամարով:

#ԿենտրոնԵրևան

ճարտարապետության թանգարանի աշխատակազմը նույնպես մասնակցեց համապետական շաբաթօրյակին: Մենք սիրում ենք մեր քաղաքը և ուզում ենք, որ այն լինի ավելի մաքուր, խնամված և գեղեցիկ ❤
#մաքուրԵրեվան2019
#համապետական #շաբաթօրյակ
#cleanYerevan

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Location

Category

Telephone

Address


Government Building No.3
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00
Other Education in Yerevan (show all)
Armenian Rocket Modeling Society Armenian Rocket Modeling Society
Yerevan, 0046

Armenian Rocket Modeling Society

Abac Kids - Մալաթիա-Սեբաստիա Abac Kids - Մալաթիա-Սեբաստիա
Բաբաջանյան 51/1
Yerevan

Музыкальные занятия в Ереване. Музыкальные занятия в Ереване.
Yerevan, 0037

Музыкальные занятия для самых маленьких. Элементарное музицирование. В основе система Орфа и авторские наработки.

"brands and business" conference "brands and business" conference
18 A. Isahakyan Str.eet
Yerevan, 0025

Want to make your attention to “Brands & Business” Conference, which consists of panel and workshop sessions.

Career Center Career Center
25 Abovyan Street
Yerevan, 0009

Career Center provides Career opportunities through announcements, HR & Educational services. http://careercenter.am/ http://careerhouse.com/

Armenian Genocide Museum & Institute Armenian Genocide Museum & Institute
RA, Yerevan 0028 Memorial Complex Of Tsitsernakaberd
Yerevan, 0028

The official page of the Armenian Genocide Museum-Institute Foundation (AGMI)

Old School Old School
Yerevan

Multart+ Animation Studio Multart+ Animation Studio
Տիգրան Մեծ պող. 3-րդ նրբ., 62 շենք
Yerevan, 0018

Multart+ LTD Animation Studio «Մուլտարտ+» ՍՊԸ Անիմացիոն ստուդիա

The Science & Գիտելիք The Science & Գիտելիք
91 Teryan Street
Yerevan

The Page is about scientific, logic and IT solutions (Supportive for people).

Երազանք մանկական ստեղծագործական կենտրոն Երազանք մանկական ստեղծագործական կենտրոն
Վիկտոր Համբարձումյան 7
Yerevan

Մանկական ստեղծագործական կենտրոն

mathematics mathematics
Arshakunyac 2A
Yerevan, 0024

Օֆլայն և օնլայն - դիզայնի,վիդեոարտադրության ու այլ մեդիա տեխնալոգիաների դպրոց։