ՄԻՏՔ ՀԿ / MITQ NGO

Քաղաքացիական կրթություն, հասարակական վերահսկողություն, քննադատական մտածողություն

Mission: «ՄԻՏՔ» Կրթական-Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն երիտասարդների ներգրավմամբ, կամավորության խթանմամբ և քաղաքացիական կրթության միջոցով նպատակ ունի զարգացնել համայնքները։

Elections are coming🗳✅

📌Սիրելի հետևորդներ, վերջին դեպքերի հետ կապված Արմավիրի ֆուտզալի սիրողական առաջնության մասնակցության հայտի վերջնաժակետը երկարացվել է մինչև մարտի 15-ը։

Շտապե՛ք գրանցվել ՄԻՏՔ ՀԿ-ի և Արմավիրի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ֆուտզալի սիրողական առաջնությանը, խոստանում ենք շատ հետաքրքիր է անցնելու։💙

#MITK #ՄԻՏՔ #ֆուտզալի #սիրողական #առաջնություն #առողջապրելակերպ

Սիրելի Արմավիրցիներ 💛
ՄԻՏՔ ՀԿ-ն Արմավիրի քաղաքապետարանի հետ միասին մեկնարկում է ֆուտզալի սիրողական առաջնություն⚽
Հետաքրքրեց չէ՞😅 շարունակեք կարդալ ⤵

✅Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կկարողանան կազմել նվազագույնը 5 հոգուց բաղկացած թիմ, կարող են ներգրավվել նաև աղջիկներ՝ առավելագույնը 2 հոգի։ Ցանկության դեպքում թիմերը կարող են ունենալ պահեստային ֆուտբոլիստ։
✅Տարիքային սահամանափակում.
նվազագույնը՝ 14, առավելագույնը՝ 17
✅ Առաջնությունը կմեկնարկի թիմերի վերջնական ձևավորումից հետո։

📱Բոլոր հետաքրքրվածները կարող են լրացնել մասնակցության հայտը⤵️

https://forms.gle/UVcqBeRLa1ptG2mK8

🏆🏅Առաջնության ավարտին հաղթող թիմը կստանա հատուկ մրցանակ, իսկ եզրափակչի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն։

Գրանցման վերջնաժակետն է ՄԱՐՏԻ 3️⃣

Հաջողություն ենք մաղթում բոլորին💛
Հրապարկումը տարածելը խրախուսվում է!

Արմավիրի երիտասարդական հարթակի հերթական դասընթաց-հանդիպումը #ՄԻՏՔ-ում 💛

youtube.com

#MITKFamily

#MITKFamily 💛

📌Բրիտանացի գիտնականները ապացուցել են ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց է ընթերցանությունը 🦠📚🤓

Ուստի, հետևելով առողջապահական նորմերին, անհանգստանալով մեր քաղաքացիների առողջության համար, որոշեցինք նախաձեռնել հերթական գրքահավաքը գ.Հայանիստի գրադարանի համար☝🏻📣💊💉📚
Հայանիստի գրադարանը արդեն 500-ից ավել #գիրք ունի📚📖📣

📌Բրիտանացի գիտնականները ապացուցել են ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց է ընթերցանությունը 🦠📚🤓

Ուստի, հետևելով առողջապահական նորմերին, անհանգստանալով մեր քաղաքացիների առողջության համար, որոշեցինք նախաձեռնել հերթական գրքահավաքը գ.Հայանիստի գրադարանի համար☝🏻📣💊💉📚
Այս անգամ մեզ միացան Արարատի մարզի երիտասրադները Երիտասարդները հանուն Արարատի ՀԿ / Youth For Ararat NGO -ի և Վեդու Youth Community Project NGO -ի գլխավորությամբ, իսկ գրքերի ահռելի խմբաքանակով ապահովեց Աբովյանի Երիտասարդների Միավորում / Abovyan Youth Union -ը։
Հայանիստի գրադարանը արդեն 500-ից ավել #գիրք ունի📚📖📣

📌Հիշեցնենք նաև ՝ Հայանիստի գյուղապետի հետ քննարկեցինք գրադարանի վերանորոգման և կահավորման հարցերը։ Պրն Սարկիսյանը վստահեցրեց՝ գրադարանը շուտով իր դռները կբացի ընթերցողների առաջ։

Youth Voice

“Youth Voice”-ի անդրադարձը Երիտասարդները հանուն Արարատի ՀԿ / Youth For Ararat NGOին 💛👇

“Youth Voice”-ի անդրադարձը Երիտասարդները հանուն Արարատի ՀԿ / Youth For Ararat NGO-ին Լուսինե Գասպարյանի և Tatev Ghazaryanի մասնակցությամբ։ Իսկ հարցազրույցի հեղինակն է մեր սիրելի՝ Valentina Chilingaryanը 💛

Դեռևս մինչև Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը, Անկախ դիտորդ դաշինքը ստացել է ահազանգեր հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ծանոթ անձինք։
Առավել մանրամասն 👇👇

Դեռևս մինչև Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը, Անկախ դիտորդ դաշինքը ստացել է ահազանգեր հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ծանոթ անձինք։ Այնուհետև տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել ցանկացող որոշ անձինք, ահազանգում էին, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրև հանձնաժողովներն արդեն համալրված են, և ընդգրկվելու հնարավորություն չկա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում սակայն տեսնում ենք թափուր 42 տեղերի մասին նշում և առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։ Ընդ որում որոշ դեպքերում միևնույն անձը նշանակվել է և «ՈՉ» և «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի և տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միևնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում։
Այս խնդիրը կարող է լինել տեխնիկական, սակայն կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցում պետք է լինի միասնական և անկողմնակալ մոտեցում՝ նախապատվություն տալով մշտական հանձնաժողովականների։

Հաշվի առնելով ստացված ահազանգերը՝ Անկախ դիտորդն առանձին կանդրադառնա նախորդ գումարման Ազգային Ժողովի տարբեր խմբակցություններից Սահմանդրական հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին, քանի որ ընտրական գործընթացների լեգիտիմության կարևոր խնդիր է նաև հանրության համար վստահելի հանձնաժողովների ձևավորումը և գործունեությունը, որն արդեն իսկ կասկածի տակ է դրված

* Այն դեպքում, երբ վկայականների հերթական համարները տարբեր են, ստուգվել են անձի տվյալները ըստ ընտրողների բազայի, որտեղից հստակ է դարձել, որ խոսքը վստահաբար նույն անձի մասին է

Մեր անձնակազմը այսօր գործի չի եկել, ասացին, որ Կորոնայով է պայմանավորված։ Մեզ հաջողվեց պարզել իրենց ու Կորոնայի կապը հենց տեղում 💁‍♂️👇
#գործիցՓախչելուՆուրբԱրվեստը

Ինչպես հիշում եք «Աբովյանի Երիտասարդների Միավորման» հետ մեկնարկել էինք մոնիթորինգ՝ Աբովյանի խնդիրները հասկանալու համար։ Կատարված ուսումնասիրությունը ներկայացվեց հանրային քննարկման ժամանակ, որի ընթացքում քաղաքացիները քննարկեցին վերհանվածը և ներկայացրեցին առաջարկություններ խնդիրների լուծման շուրջ 💁‍♂️👇

Ինչպես հիշում եք մեկնարկել էինք մոնիթորինգ՝ Աբովյանի խնդիրները հասկանալու համար։ Կատարված ուսումնասիրությունը ներկայացվեց հանրային քննարկման ժամանակ, որի ընթացքում քաղաքացիները քննարկեցին վերհանվածը և ներկայացրեցին առաջարկություններ խնդիրների լուծման շուրջ 💁‍♂️👇

docs.google.com

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: Դիտորդների և գործընկերների նախնական գրանցում Սահմանադրական հանրաքվեի դիտարկման համար

‼️ Կարևոր հայտարարություն․ «ՄԻՏՔ» ՀԿ-ն միացել է «Անկախ դիտորդ» դաշինքին ‼️

Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն իր ցանկացած արդյունքով կարևոր կետ է դառնալու 2018 թ․ ապրիլ-մայիսի ժողովրդական շարժման արդյունքում անխուսափելի դարձած փոփոխությունների համար։ Ինչպես և 2018-ի Երևանի ավագանու և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, այս հանրաքվեի իրավական շրջանակը, քարոզչությունը, ֆինանսավորումը և ֆինանսավորման աղբյուրների հնարավոր ազդեցությունը, ինչպես և բուն քվեարկությունը ու արդյունքների ամփոփումը կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության և հայաստանյան հասարակության զարգացման վեկտորը։
Առանց ազատ, թափանցիկ և արդար ընտրական գործընթացների հնարավոր չէ կայուն ժողովրդավարության կայացումը Հայաստանում, իսկ ընտրական գործընթացների պատշաճ մակարդակի գրավականներից մեկն է քաղաքացիական վերահսկողությունը։
«Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելությունն իրականացնելու է հետևյալ կազմով․
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ,
- «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ,
- «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ,
- Մարդու իրավունքների եզդիական կենտրոն ՀԿ,
- Հասարակագիտական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ,
- «Ձեղնահարկ» վերլուծական-հետազոտական կենտրոն,
- «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն։
Այս կազմակերպություններից դուրս Անկախ դիտորդ դաշինքը բաց է համագործակցության համար հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական խմբերի և անհատների հետ, որոնք առաջնահերթ կարևորում են ժողովրդի կամարտահայտման իրավունքը և չեն հանդուրժում ընտրական գործընթացները վտանգող որևէ անհարկի միջամտություն կամ չարաշահում։

Դիտորդների գրանցման ձևը՝ https://forms.gle/9YjyMPCbJbYR9N1V9

docs.google.com Սիրելի ներկա և ապագա Անկախ դիտորդներ, ինչպես գիտեք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց 2020թ․ ապրիլի 5-ին։ Անկախ հանրաքվեի նշանակմանը նախորդած և հաջ...

«ՄԻՏՔ» ՀԿ-ի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ այսօր մեր գրասենյակում տեղի ունեցավ Արմավիրի երիտասարդական հարթակի ինտերակտիվ դասընթացը 😍
Վստահ ենք այս նոր համագործակցությունը կարևոր քայլերի հիմք է դառնալու 👌

youthvoice.am

Հոդվածներ

Ինչպե՞ս պատրաստվել աշխատանքային հարցազրույցին հարցի պատասխանը Անի Ավոյանի կողմից 💁‍♂️

youthvoice.am Հարցազրույցը լավագույն ճանապարհն է գործատուի մոտ ձեր մասին դրական պատկերացում ստեղծելու համար։ Աշխատանքի ընդունման հարցազրույցին պատրասվելու համար կան մի քանի հ...

Այսօր #ՄԻՏՔ-ը քաղաքացիական հասարակության մասին էր։ Քննարկվեցին ինչպես գոյություն ունեցող տեսությունները, այնպես էլ ներկա պայմաններում քաղաքացիական հասարակության դերն ու խնդիրները 💁‍♂️

Սիրելի Արմավիրցիներ 💛
ՄԻՏՔ ՀԿ-ն Արմավիրի քաղաքապետարանի հետ միասին մեկնարկում է ֆուտզալի սիրողական առաջնություն⚽
Հետաքրքրեց չէ՞😅 շարունակեք կարդալ ⤵

✅Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կկարողանան կազմել նվազագույնը 5 հոգուց բաղկացած թիմ, կարող են ներգրավվել նաև աղջիկներ՝ առավելագույնը 2 հոգի։ Ցանկության դեպքում թիմերը կարող են ունենալ պահեստային ֆուտբոլիստ։
✅Տարիքային սահամանափակում.
նվազագույնը՝ 14, առավելագույնը՝ 17
✅ Առաջնությունը կմեկնարկի թիմերի վերջնական ձևավորումից հետո։

📱Բոլոր հետաքրքրվածները կարող են լրացնել մասնակցության հայտը⤵️

https://forms.gle/UVcqBeRLa1ptG2mK8

🏆🏅Առաջնության ավարտին հաղթող թիմը կստանա հատուկ մրցանակ, իսկ եզրափակչի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն։

Գրանցման վերջնաժակետն է ՄԱՐՏԻ 3️⃣

Հաջողություն ենք մաղթում բոլորին💛
Հրապարկումը տարածելը խրախուսվում է!

ՄԵՐ ՄԱՍԻՆ/ABOUT US

«ՄԻՏՔ» Կրթական-երիտասարդական նախաձեռնությունը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է երիտասարդների դերի բարձրացումը որոշումների կայացման գործընթացներում և դրական փոփոխությունը տեղական ժողովրդավարության ամրապնդման մեջ: Մեր առաքելությունն է երիտասարդների կարողությունների հզորացմամբ ու քաղաքացիական կրթությամբ կարևոր ազդեցություն ունենալ համայնքների և պետության զարգացման մեջ։ Մենք մտադիր ենք երիտասարդական-համայնքային միավորումների ստեղծմամբ և հզորացմամբ տեղական ժողովրդավարության և երիտասարդական քաղաքականության ոլորտում նշանակալից փոփոխություն կատարել, ինչը, մեր համոզմամբ, ցանկացած երկրում ժողովրդավարական գործընթացների կարևոր բաղադրիչներից է: Մեր թիմը հավատացած է, որ այդ միջոցով կարող ենք ապահովել տեղական և պետական մարմինների, մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարում:

Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում երիտասարդական նախաձեռնությունների կարողությունների հզորացման համար: Ավելին, մենք ինքներս ենք ստեղծում համայնքային երիտասարդական նախաձեռնություններ, որոնք աշխատում և համագործակցում են ՏԻՄ-երի, համայնքային ու մարզային նշանակության կառույցների, տարբեր ՀԿ-ների հետ, ինչպես նաև կիսելով մեր գաղափարները երիտասարդների ներգրավմամբ փորձում են զարգացնել համայնքները և նպաստել առկա խնդիրների լուծմանը: «ՄԻՏՔ» ՀԿ-ի կողմից մինչև այժմ հիմնադրվել են երիտասարդական նախաձեռնություններ՝ Արմավիրում, Չարենցավանում, Էջմիածնում, Աբովյանում և Սպիտակում։ Աջակցում ենք Արտաշատում և Վեդիում գործունեություն ծավալող երիտասարդական ՀԿ-ներին։ Ստեղծել ենք համահայաստանյան համայնքային երիտասարդական նախաձեռնությունների, ՀԿ-ների ու անհատ երիտասարդների միավորող «Երիտասարդների ձայնը» անկախ հարթակը, որը կոչված է բարելավելու երիտասարդների և պետական պաշտոնյաների միջև երկխոսության մակարդակը։

Մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր: «ՄԻՏՔ» ՀԿ-ն իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում երիտասարդների տեղի և դերի արժևորման, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման ու ամրապնդման համար:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Քաղաքացիական #ՄԻՏՔ դպրոց
«ՄԻՏՔ»-ը հյուրընկալվել էր «Առավոտ Լուսո»-ի տաղավարում
Լույս TV-ի անդրադարձը #ArmavirAutumnFest19-ին
Իրազեկ և մասնակից աշակերտ
Նպատակների ու երազանքների մասին

Location

Address


Հանրապետության 29/5
Armavir

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 18:00
Other Armavir schools & colleges (show all)
Abac Kids - Արմավիր Abac Kids - Արմավիր
Հայաստան
Armavir

https://goo.gl/maps/kPpnFeauiTbtgZna8

It Training Center It Training Center
Ք. Արմավիր, Երևանյան 18
Armavir

Ծրագրավորման դասընթացներ բոլորի համար

Profession from abraod Profession from abraod
Yurevan
Armavir

Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyan Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyan
Armavir

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկանծու Նարեկ Մկրտչյանի պաշտոնական էջ

9-10 Dasaranciner 9-10 Dasaranciner
Aragac
Armavir, AAAAAAAAAA

Noravan School Noravan School
Armavir

Արմավիր Զոր Անդրանիկ Օզանյանի անվN5հիմն դպր Андраник Озанян Andranik Ozanya Արմավիր Զոր Անդրանիկ Օզանյանի անվN5հիմն դպր Андраник Озанян Andranik Ozanya
Ք. Արմավիր Հանրապետության 20
Armavir, 336

Արմավիրի մարզի << Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հ. 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ