Kenats Tun / Կենաց Տուն մշակութային հկ

NGO

Kenats Toun is a cultural non-governmental organization founded in 1997 in Armenia. We unite artists, scientists, teachers, craftsmen and other experts. Our aim is to raise the spiritual, intellectual and material level of not only Armenian but also other societies. We promote new teaching methods, raise women’s, children’s and youth’s spiritual, physical health and ecological awareness through organizing conferences, exhibitions, festivals, festivities and publications. During the past several years we participated in cultural crafts and arts exhibitions around the globe, including Japan, USA, Austria, Czech Republic, Spain and more thаn 20 cultural exhibitions in Germany.

Mission: Advancement of Armenian culture, art and crafts.

Կենաց տան հնաբնակներով, բայց` ոչ բոլոր։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։
Մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։

Ցնծությո'ւն է։

Բարով եկար,
Հազար բարի,
Խերով եկար,
Դու նոր տարի։

Շնորհավո'ր։
Եւ թո'ղ տարին բարեբեր լինի մեր երկրի ու ժողովրդի համար, միաբանվենք ու կառուցենք մեր երկիրը, հայ մշակույթի ու հայ տեսակի երկիրը` իրական կենաց տունը։

soundcloud.com

Ազնիվ խաղեր 24.12.2019

Ազգային խաղերի մասին։

https://m.soundcloud.com/armradio/24122019a-3

soundcloud.com Ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը` ազգայինի, ընտանեկանի և ամանորի մասին։ Նաև՝ թե ի՞նչն է հրապուրում օտարներին, երբ նրանք գալիս են Հայաստան։

Համեցե'ք տոնական գնումների։
https://m.facebook.com/story.php?story_fbid=2766105193412527&id=171792282843844

Սիրով և ջերմությամբ լի կադրեր տոնական Երևանից🎄

#ArmGov #Ամանոր2020 #արիՀրապարակ

Հանրապետության հրապարակին կից Սուրբ Ծննդյան տոնավաճառն է։ Համեցե'ք գնումների։ Մեր տաղավարը
N 31 - ն է։ Այստեղ ենք ամեն օր մինչեւ հունվարի 13 - ը, առավոտից երեկո, նույնիսկ գիշերը` ժամը 11.00։

ԿԵՆԱՑ ՏՈՒՆ - ը Սուրբ ծննդյան տոնավաճառում։

Մեր նորածին գառնուկները, ամեն մեկը` մի մոր զավակ։😄

Վահրամ Թաթիկյա'ն, հազա'ր ափսոս կորուստդ, սարերի ընկե'ր։
Վահրամ Թաթիկյան` ամբողջովին չբացահայտված և ըստ արժանվույն չգնահատված բազմաժանր արվեստագետ, տիեզերական մի ճամփորդ և քայլող մի ստեղծագործություն։
Նա մի Ձենով Օհան - ային կերպար էր` մշակութային արժեքների կարևորման ու հաղորդակցման համար ի լուր ժողովրդի ձայնելու համար։ Որքան երգեր պիտի երգվեին, որ չերգվեցին նրա կյանքում, որքան մշակութային հոդվածներ ու գրքեր, որ պիտի գրվեին ու չգրվեցին։ Վահրամը հեռացավ թողնելով մի կարեւոր ու հարուստ ժառանգություն, որն ուսումնասիրության կարոտ է, եւ որի չնչին տոկոսն է միայն հրապարակված։ Ափսո'ս, որ այդ գանձարանին հաղորդակցումը մեր ազգի համար առկախվեց։
Ամենից շատ սակայն, ես ափսոսում եմ «Վահրամ» մարդ տեսակի կորստի համար` մի հախուռն ու հակասական կերպար, որ ամեն անգամ հանճարեղ նկարչի նման իրեն վրձնում էր վերափոխելով մի նոր կերպարի, մի նոր` էլ ավելի զարմանալի էության։ Մատենադարանին հարող փողոցը կարծես որբացավ։ Այսպես որբանում է մշակութային քանքարների տիրույթը, որը խարիսխն է Հայրենյաց, որն այդպես էլ շարունակում է անհաղորդ մնալ իշխանավորներին ու ազգին։ Թերեւս սա է մեր պետականության մեջ ամենամեծ լուծելիք խնդիրը։
Նա գնաց միանալու հավերժի ձգտող մեր ընկերներին, նրանցից ամենավաղ հեռացածներից Տիգրանին` անհայտության մեջ անէացած մեր ազնվագույն ընկերոջը, որի կողքին Վահրամի հոգին , վստահ եմ, ուրախ կլինի։
Բոլորիս վշտակցելով` դառնանք մեր պապերի նման զողորմին տանք Վահրամին Թաթիկյան, հազար ողորմի։

Խարխլված վանքերի վշտակից ընկեր` Վանո Դադոյան
«Կենաց Տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ

Ագնիի հրեշտակը։

Greece High Definition

Երազելով հայկականը։
https://www.facebook.com/1032306443453339/posts/3180944431922852/

In the magnificient frame of the Temple of Concordia, the Dolce&Gabbana Alta Moda Fashion Show took centre stage.
Look back on the garments inspired by Greek mythology.

youtube.com

Իմ գործը. Գեղարհեստ

Նաեւ «Կենաց տուն» - ը։

Public TV Company of Armenia 2019 http://www.1tv.am Facebook: https://www.facebook.com/ArmPublicTV Instagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլ...

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան

Թաղիքից պատրաստված «Տարեհաց »
Լալա Մնեյանի նվերը Հայոց ազգագրության թանգարանին :
#հայոցազգագրությանթանգարան
#armenianethnomuseum

Narek Van

Ցուցահանդէսին ներկայացուելու է
իրաւաբան, հաւաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյեանի արեւմտահայոց
ձեռագործի (17-20րդ դդ.) անձնական հաւաքածուն:

Օրեր առաջ տեղի ունեցավ այս հանդիպումը «Կենաց տուն» հկ նախաձեռնությամբ։
Շնորհակալություն հիմնադրամին մեզ սիրով հյուրընկալելու համար։

Ներկայացնում ենք լուսանկարներ «Բրդից մինչև թաղիքի ցուցահանդես» թեմայով հանդիպումից, որի ընթացքում Իշտվան Վիդակը, Էվելին Զաքսեն, Էվա Փապը, Ռեգեր Ռենատը և Մարկուս Մատիասը ներկայացրին թաղիքագործության զարգացումն իրենց երկրներում։ #ԿենացՏուն

youtube.com

Կոմիտասի ձայնը

Շնորհավո'ր Մեծն Կոմիտասի ծննդյան օրը։
Երջանիկ ենք, որ նրան ունենք։

https://youtu.be/gcopBx9Vd-Y

Կոմիտասի ձայնը (հնչում է Կոմիտասի իրական ձայնը)

Getashen School - Գետաշենի դպրոց

Գետաշենի դպրոցը փառատոնին

Ծաղկուն ու հավերժական ընթա'ցք քեզ, մեր հայրենիքի անկախություն։

youtube.com

Թաղիքի փառատոնն այս անգամ անցկացվեց Արմավիրում

Հերթական անդրադարձը։

https://m.youtube.com/watch?feature=youtu.be&v=SFq1Z9Gq9kA

www.a1plus.am

Pro Image

Taraz.am

Սեպտեմբերի 14- ին Թաղիքի փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում փառատոնին հյուր եկած եվրոպացի երկու մասնագետների հետ։
Առաջինը հունգար թաղիքագործ, ժամանակակից թաղիքագործության հիմնադիր Իշտվան Վիդակն էր, որի մեծադիր թաղիքե գորգը ցուցադրվում է թանգարանի ժամանակավոր ցուցադրության մեջ։ Նա պատմեց իր գործունեության մասին, պատասխանեց եվրոպական թաղիքագործության վերաբերյալ ներկաների հարցերին, ցուցադրեց իր գիտարշսվների ժամանակ նկարած մի ֆիլմ` միջինասիական ավանդական թաղիքագործության վերաբերյալ։
Այնուհետեւ գերմանացի առաջատար թաղիքագործ, գործվածքների մասնագետ եւ ներկելու վարպետ Ուլրիքե Քութցլեբընը ներկայացրեց իր հիասքանչ աշխատանքներից նմուշներ, որոնք ավանդականի հիման վրա արված զարգացումներ են, նոր խոսք թաղիքագործության մեջ։ Մեզ` թաղիքագործ վարպետներիս, եւ բոլոր ներկաների համար չափազանց հետաքրքիր եւ ուսանելի էր ծանոթանսլ նրբաթաղիքի ներկման ու ձեւավորման նրա ներկայացրած եղանակներին։
Ստորեւ լուսանկարներ միջոցառումից, ինչպես նաեւ վերջիններիս ցուցահանդեսային աշխատանքներից` հանթայթված համացանցից։

Հ.Գ. Տեղեկացնենք նաեւ, որ Թաղիքի միջոցառման շրջանակներում սպասվում է եւս մի հանդիպում Իշտվան Վիդակի եւ 4 այլ եվրոպացի մասնագետների հետ Երեւանում, որի մասին լրացուցիչ կհայտարարվի։

[09/19/19]   ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Սեպտեմբերի 14 - ին «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Հայոց ազգագրության ազգային թանգարանի, «Բալբաս» և Taraz.am ապրանքանիշերի հետ համատեղ՝ Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ
ԹԱՂԻՔԻ ՕՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ցուցահանդես - փառատոնը։
Ներկայացնում ենք դրվագներ միջոցառման ընթացքից։

Լուսանկարների հեղինակ՝ Էդուարդ Բագրատունի։
Eduard Bagratuny

Թաղիքի փառատոն

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

2019 թ․ սեպտեմբերի 14 - ին «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Հայոց ազգագրության ազգային թանգարանի, «Բալբաս» և Taraz.am ապրանքանիշերի հետ համատեղ՝ Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ
ԹԱՂԻՔԻ ՕՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ցուցահանդես - փառատոնը։
Ներկայացնում ենք դրվագներ միջոցառման ընթացքից։

Լուսանկարների հեղինակ՝ Էդուարդ Բագրատունի։
Eduard Bagratuny

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

2019 թ․ սեպտեմբերի 14 - ին «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Հայոց ազգագրության ազգային թանգարանի, «Բալբաս» և Taraz.am ապրանքանիշերի հետ համատեղ՝ Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ
ԹԱՂԻՔԻ ՕՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ցուցահանդես - փառատոնը։
Ներկայացնում ենք դրվագներ միջոցառման ընթացքից։

Լուսանկարների հեղինակ՝ Էդուարդ Բագրատունի։
Eduard Bagratuny

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան

«Թաղիքագործության կենսունակությունը» ժամանակավոր ցուցադրություն (մինչև 03.11.2019)
Մհեր Մկրտչյան, Շառլ Ազնավուր
Հեղինակ՝Լաուրա Սարգսյան
#հայոցազգագրությանթանգարան
#Armeniaethnomuseum

golosarmenii.am

АРМЯНСКИЙ ВОЙЛОК НЕ ЛЫКОМ ШИТ

Անդրադարձ Թաղիքի փառատոնին։

https://golosarmenii.am/article/87643/armyanskij-vojlok-ne-lykom-sh*t

golosarmenii.am В Армении растет интерес к изготовлению изделий из войлока. Сегодня в разных уголках страны занято около 100 мастеров. 25-30 из них имеют достаточный опыт, прекрасно вл...

Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

Սեպտեմբերի 14-ին, «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում Sardarapat Ethnomuseumանցկացվեց «Հայկական թաղիքագործության ավանդույթների վերածնունդ» խորագրով ցուցահանդես փառատոնը: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից թաղիքե գորգեր: Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 5-ը:
«Թաղիքի օր Արմավիրում» միջոցառմանը մասնակցելու, աջակցելու և փոխշահավետ համագործակցության համար, «Կենաց տուն» մշակութային ՀԿ նախագահ Վ. Դադոյանի և ՀԱՊԹ տնօրեն Կ. Արիստակեսյանի կողմից, թանգարանին շնորհվեց շնորհակալագիր։

yerkirmedia.am

Թաղիքի օր՝ Արմավիրում

Անդրադարձ թաղիքի փառատոնին։
Նրանք, ովքեր չեն հասցրել լինել փառատոնի օրը,
կարող են մինչեւ նոյեմբերի 3- ը այցելել Սարդարապատ եւ Հայոց ազգագրության թանգարանում վայելել «Թաղիքագործության կենսունակությունը» ցուցահանդեսը։

http://yerkirmedia.am/social/taxiq-armavir5/

yerkirmedia.am Արմավիրում անց է կացվել թաղիքի օր: Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում...

Շուտով...

Շնորհավորե'նք Նոր ուսումնական տարին ու Գիտելիքի օրը` մեր կրթության ու մշակույթի գագաթնակետ ձեռագրերի այս մի թերթով։

https://m.facebook.com/story.php?story_fbid=1628442843957628&id=1181338468668070

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բոլորդ էլ տեղյակ եք, որ վերջին շրջանում Ամուլսարի շուրջ ծավալվող իրարանցումը իր կողմն է գրավել բազմաթիվ ուժերի։ Կարելի է պնդել անգամ, որ Արցախյան հիմնախնդրից հետո, Ամուլսարի հարցը դարձել է մեր երկրում օրվա խնդիր։ Եվ բնականաբար, ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ, փորձում է որոշակիորեն արձագանքել այս հարցին։
Մեր վերջին մեծ քայլերթին մասնակցում էին անգամ խորհրդարանական ուժեր, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց նախաձեռնությանը հետևողների շրջանում։
Սույնով հայտարարում ենք, որ «Ամուլսարն Առանց Հանքի» նախաձեռնությունը չի հարում որևէ քաղաքական ուժի, անկախ նրանից, որ նախաձեռնության համակարգողները տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անհատներ են։ Այս նախաձեռնության գերնպատակը Ամուլսարի պաշտպանությունն է։
Ուստի, լսելով մեզ ուղված բազմաթիվ կոչեր և առաջարկություններ, ստորև ներկայացնում ենք մեր դիրքորոշումը։

Բոլորս էլ գիտակցում ենք, որ Ամուլսարի հարցը այսօր քաղաքական որոշման կարիք ունի և այն վաղուց քաղաքականացված է։ Մենք տեսնում ենք պայքարի երկու ճանապարհ՝ քաղաքական և քաղաքացիական։ Բնականաբար մեր նախաձեռնությունը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին և շարունակելու է պայքարը քաղաքացիական դաշտում՝ հենվելով և հավատալով գիտակից քաղաքացիների այն մեծ զանգվածի վրա, որը պատրաստ է պայքարել մինչև վերջ։

Սրան զուգահեռ, մենք ուղղում ենք երկու հորդոր, բոլոր այն քաղաքական ուժերին, կուսակցություններին, որոնք հետաքրքրված են խնդրով․

1․ Նախ և առաջ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որի մեջ կնկարագրվի իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը և Ամուլսարի պաշտպանության տեսլականը՝ իրավական դաշտից մինչև բնապահպանական։

2․ Ամուլսարի պաշտպանության հարցում համակարծիք և մտահոգ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և հանդես գան այս հարցում համատեղ մշակած, մեկ միասնական դիրքորոշմամբ։

Մեր նախաձեռնությունը պատրաստ է կազմակերպել քաղաքական ուժերի երկխոսությունը, եթե մինչ այդ տվյալ քաղաքական ուժը կհրապարակի իր հստակ դիրքորոշումը Ամուլսարի հարցում ի լուր աշխարհի և կհայտնի նախաձեռնությանը իր պատրաստակամության մասին։

Հ․Գ․
Մենք ասում ենք հետևյալը․ մեր պահանջը հստակ է և անբեկելի՝ Ամուլսարը հանքի չի՛ դառնալու, Ամուլսարը մնալու է սար։ Մեր նախաձեռնությունը ձևավորվել է մոտ 2 տարի առաջ, հանրայնորեն և պատկանում է հազարավոր մարդկանց, ամենատարբեր հայացքների, որոնք ամեն պահի պատրաստ են իրենց ներդրումը ունենալ այս խնդրի լուծման համար։ Մեր պայքարը շարունակում է մնալ քաղաքացիական, մեր շարժումը այլ նպատակներով շահագործել ցանկացողները խիստ արձագանքի կարժանանան։ Մենք հավատում ենք մեր ուժերին, մենք վճռակամ ենք, մենք գնալու ենք մինչև վերջ։

Հ․Հ․Գ․
Գաղափարակիցներ, խնդրում ենք տարածել հայտարարությունը։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Հո՛պ, նարին
«ԿՈՄԻՏԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅՐԻԿ.....ԵՎ ՄԵՆՔ »
Art school in Martuni
Նախագահն այցելել է Armenia Expo-2013 ցուցահանդես
Լալա Մնեյանը «Հայ Մայրիկ» հաղորդաշարում
Երբ նորաձև է ավանդականը (PanARMENIAN.Net)
Թաղիքագործության լուսաբաց` Հայաստանում
Երջանկության մեխանիկա
«ԾԱՂԿԱԹԱՂԻՔԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» թաղիքագործության ցուցահանդես (Շանթ)
Սեյրանը իր պատրաստած գառնուկի հետ:
ԾԱՂԿԱԹԱՂԻՔԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ ցուցահանդես

Location

Category

Telephone

Website

ktun.org

Address


IT Park, Builing C, Room 406, 6/1 Abelian Street,
Yerevan
0038
Other Art schools in Yerevan (show all)
Երանգ Art studio Երանգ Art studio
Baghramyan #50
Yerevan

Մանկական ուսումնական արվեստի կենտրոն Հեռ՝ 098 375 376 և 098 382 827

«Ես կարող եմ» -  նկարչություն մեծերի համար / "I can" art studio «Ես կարող եմ» - նկարչություն մեծերի համար / "I can" art studio
5/2, Ler Kamsar St.
Yerevan, 0019

Նկարչություն մեծերի համար

Art Corner Art Corner
Orbeli 65
Yerevan, 0028

Durgaryan Art Academy Durgaryan Art Academy
Ազատամարտիկների 82
Yerevan

Picasso Art Studio Picasso Art Studio
Azatutyan Ave. 12, 71-72
Yerevan, 0037

In Art Studio In Art Studio
Marshal Baghramyan 30
Yerevan, 374019

Յուրահատուկ հարմարավետ միջավայր որտեղ կարող ես սովորել Արվեստ/Արհեստ-անկախ տարիքից` Կավագործություն, Բատիկա, Մոդելավորում, Նկարչություն,

Pantolab Pantolab
SAYAT-NOVA / NALBANDYAN
Yerevan

PantoԼաբ - մնջախաղի, յոգայի և պլաստիկ արվեստի ստուդիա

Gasparyan art studio Gasparyan art studio
мейизиан-стрит
Yerevan

Մանկական արվեստի զարգացման կենտրոն

Focus Focus
27a Charents St, Apt 17
Yerevan, 0025

Ֆոկուսը Երևանում գործող արվեստի հասարակական կազմակերպություն է` տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր:

Areni Dance Studio Areni Dance Studio
Մամիկոնյանց 58
Yerevan, [email protected]

Մեր կարգախոսն է ՝ Նոր մոտեցմամբ նոր որակ։

Ուզում եմ Ուզում եմ
Arshakuniats 5
Yerevan, 0023

Ցանկությունները իրականանում են...

Individuum Casting  School Individuum Casting School
Խանջյան 13
Yerevan, 0025