ԾԱՂԿՈՑ-ՊԱՐՏԵԶ

«Ծաղկոց-պարտեզ»-ը 1,6-ից 12 տարեկան երեխաների և դեռահասների համակողմանի և ներդաշնակ զարգացման և վաղ սոցիալիզացիայի կենտրոն է:

«Ծաղկոց-պարտեզ»-ը 1.6-ից 13 տարեկան երեխաների և դեռահասների համակողմանի և ներդաշնակ զարգացման և վաղ սոցիալիզացիայի կենտրոն է։ Կենտրոնում նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքը տարվում է 3 հիմնական ուղղություններով. 1. երեխաների ֆիզիկական, ինտելեկտուալ, և հուզակամային ոլորտների զարգացում, 2. սոցիալական հմտությունների և հաղորդակցման ունակությունների զարգացում, 3. երեխաների ստեղծագործական նախասիրությունների և ունակությունների բացահայտում ու զարգացում։ 5-6 տարեկանների համար գործում է դպրոցական ուսուցմանը նախապատրաստման հատուկ ծրագիր: Դպրոցականների համար գործում է դասապատրաստման ծառայություն, ամառային դպրոց, անգլերենի և ռուսերենի ուսուցման փուլային դասընթացներ, արտ-ատելյե: Կենտրոնում գործում են նաև հոգեբանի, լոգոպեդի, արտթերապևտի ծառայությունները: Հատուկ նշանակություն է տրվում երեխաների մոտ զգայական ոլորտի, հոգեկան գործընթացների (ըմբռնում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն, խոսք, երևակայություն), հուզակամային ոլորտի, ինքնակարգավորման ունակությունների, անձնային հատկությունների զարգացմանն ու հոգեբանական հնարավոր խնդիրների կանխարգելմանը: Իրականացվում է տարբեր խնդիրների հաղթահարմանն ուղղված խմբային հոգեթերապիա: Իրականացվում են աշխատանքներ զարգացման տարբեր խնդիրներ ունեցող նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ:

Այսօր Շուշիի ազատագրման օրն է։
Փառք ու պատիվ Շուշին ազատագրած անմահ հերոսներին։🇦🇲🇦🇲🇦🇲

Ահա և կայացավ մեր տնօրեն հ. գ. թ Անի Ավագյանի կողմից անցկացվող հերթական անվճար վեբինարը «Դրամը և երեխաները» թեմայով։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ցուցաբերած հետաքրքրության և բարձրացրած հարցերի համար։ Հաջորդ թեմաներին ծանոթանալու համար հետևեք մեր էջի միջոցառումներ բաժնին: 😀

medmedia.am

Ինչպե՞ս երեխաների հետ խոսել կորոնավիրուսային համավարակի մասին | MedMedia

Ձեզ ենք ներկայացնում Ծաղկոց-պարտեզի տնօրենի զրույցը լրագրող Տաթև Առաքելյանի հետ՝ անչափ արդիական և կաևոր թեմայով https://medmedia.am/?p=12765

medmedia.am Տեղեկատվական բոլոր հարթակներն անխտիր այս օրերին անդադար խոսում և գրում են կորոնավիրուսային համավարակի մասին, բոլորիս ընտանիքներում այդ թեման անընդհատ քննարկման ....

Մանկական հոգեբան - Անի Ավագյան

Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԵՏՔ ԵՐԵԽԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ե՞րբ և ինչպե՞ս է պետք երեխային ներկայացնել ցեղասպանություն երևույթը, պետք է արդյո՞ք երեխաների հետ խոսել ցեղասպանության մասին։ Սրանք հարցեր են, որ վստահաբար տարին գոնե մեկ անգամ, այս օրերին, առաջանում են բոլոր հայ ընտանիքներում, այն հայ ծնողների մոտ, որոնք մտադիր են երեխաների հետ միասին այցելել Ծիծեռնակաբերդ կամ վստահ են, որ երեխաներն իրենց այդ թեմայով հարցեր կտան և իրենք, միևնույնն է, ստիպված են լինելու պատասխաններ գտնել։

Այս խնդիրը, իհարկե, հայերիս համար չափազանց բարդ է ու զգացմունքային, և մեզանից յուրաքանչյուրն դրա վերաբերյալ իր տեսլականն ունի։ Փորձենք հասկանալ, պե՞տք է արդյոք երեխաների հետ խոսել այս թեմայով, եթե այո, ապա ո՞ր տարիքում կարելի է դա անել, ինչպե՞ս ներկայացնել, ի՞նչ մանրամասների վրա կանգ առնել։

Ընդհանուր առմամբ, այս խնդրի վերաբերյալ բոլոր հայերն ունեն իրենց մոտեցումը, որոնք ամենաընդհանուր բնորոշմամբ, հոգեբանական տեսանկյունից, կարելի է բաժանել երեք մեծ խմբի․ մարդիկ ովքեր խուսափողական վարք են դրսևորում, մարդիկ ովքեր ագրեսիա են դրսևորում և մարդիկ, ովքեր ինքնաքննադատությամբ են հանդես գալիս։
Խուսափողական վարք են դրսևորում այն մարդիկ, ովքեր համարում են, որ պետք է մոռանալ, և սկսել ապրել նորովի՝ առանց զոհի հոգեբանության: Մարդիկ, ովքեր վրեժխնդրության և փոխհատուցման մոտեցումներ ունեն միանշանակ ագրեսիվ են տրամադրվում, իսկ նրանք ովքեր խնդրին ինքնաքննադատաբար են մոտենում, հենց զոհերին են մեղադրում զոհաբերվելու և ցեղասպանության ենթարկվելու համար: Իհարկե, դժվար է ասել, թե այս մոտեցումներից որն է իրապես ավելի ճիշտ, քանի որ դա մեծապես կախված է կոնկրետ անձի աշխարհընկալումից, կյանքի և հատկապես ազգային խնդիրների նկատմամբ ունեցած դիրքորոշումներից։ Այնուամենայնիվ, մի բան միանշանակ է, որ երբ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին երեխայի ձեռքից բռնած գնում ենք Ծիծեռնակաբերդ, իսկ հայերիս մոտ դա բավականին ընդունված սովորույթ է, մենք այս երեք դիրքորոշումներից որևէ մեկի շրջանակներում ենք փորձում մեր երեխային բացատրել, թե ինչ ասել է ցեղասպանություն, եղեռն կամ հայկական ջարդեր։

Եկեք փորձենք դիտարկել, թե այս դիրքորոշումներից յուրաքանչյուրը երեխայի հոգեկան ներաշխարհի վրա ինչպիսի ազդեցություն կարող է թողնել։ Մարդիկ ովքեր խուսափողական վարք են դրսևորում, որպես կանոն աշխատում են երեխաների հետ չխոսել այս թեմայով, կարծում են, որ դա նրանց չի վերաբերվում, աշխատում են զերծ պահել այդ թեմայով զրույցներից, հեռուստա կամ ռադիոհաղորդումներից, ինֆորմացիայի այլ աղբյուրներից։ Նման ծնողները, որպես կանոն, գտնում են, որ չարժէ երեխային ժամանակից շուտ ծանրաբեռնել ազգային խորը խնդիրներով և փորձում են իրողությունը մոռացության մատնել։ Նման դեպքերում, որպես կանոն, երեխաները օտարվում են, ինչը նրանց հետագա կյանքի և գործունեության վրա որոշակի դրոշմ է թողնում։

Մարդիկ ովքեր ագրեսիա են դրսևորում, աշխատում են երեխաների մեջ վրեժխնդրության ոգին վառ պահել, նրանց ներշնչում են, որ թուրքերը մեր հավերժական թշնամիներն են, որ թուրքերի նպատակը հայերի ոչնչացումն է և պետք է մշտապես զգոն լինել, մշտապես պայքարել նրանց դեմ։ Այս դեպքում երեխայի արձագանքը մեծապես կախված է նրա անձնային առանձնահատկություններից, բնավորությունից։ Երեխայի մոտ կարող է ձևավորվել զոհի հոգեվիճակ կամ բարձր կլինի վրեժխնդրության ոգին։

Մարդկանց երրորդ խումբը, ովքեր վրեժխնդրության և փոխհատուցման մոտեցումներ ունեն, գտնում են, որ զոհաբերվողներն իրենք են մեղավոր այն ամենում, ինչ իրենց հետ կատարվել է։ Այս դեպքում երեխայի մոտ սեփական ազգի նկատմամբ վրեժխնդրություն և որոշակի թշնամական զգացումներ կարող են առաջանալ։

Ինչպիսին էլ որ լինի մեր մոտեցումը, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ որոշակի տարիքից հետո անձն ինքն է սկսում հետաքրքրվել, ուսումնասիրել սեփական ազգի պատմությունը և ներանձնային խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքում, եթե անձի դիրքորոշումները էապես տարբերվում են այն մոտեցումներից, որ իրեն ներկայացվել են մանուկ հասակում։

Բոլոր դեպքերում, հարկ եմ համարում անդրադառնալ նաև մի կարևոր հարցի, թե որ տարիքում երեխան կարող է ընկալել մահվան գաղափարը։ Մահվան մասին պատկերացումները երեխաների համար ընկալելի են դառնում 5-7 տարեկանում։ Այս տարիքում երեխաները սկսում են գիտակցել մահվան անդառնալիության գաղափարը։ Մահվան մասին տեղեկությունները երեխայի գիտակցության կողմից աստիճանաբար են ընդունվում։ Ժամանակ է պահանջվում նաև հասկանալու և գիտակցելու, որ լինում են նաև բռնի մահեր, մարդկային դաժանության և ագրեսիայի տարբեր ծայրահեղ դրսևրումներ։

Այդ պատճառով, երեխաների հետ ցեղասպանության թեմայով լրջորեն կարելի է խոսել դեռահասության տարիքում՝ 11-12 տարեկանից հետո։ Իսկ մինչ այդ, ավել փոքր տարիքի երեխաներին Ծիծեռնակաբերդ այցելելը, հուշահամալիրին ծաղիկներ դնելը կարելի է բացատրել այն օրինակներով, որոնք ավելի մոտ են երեխային։ Ցանկացած ընտանիքում էլ լինում են կորուստներ, տատիկ-պապիկների, մերձավոր բարեկամների, որոնց մասին երեխաներն այս կամ այն չափով տեղյակ են լինում, գիտեն, որ պարբերաբար այցելում ենք գերեզմաններ, ծաղիկներ դնում։ Կարելի է փորձել բացատրել այնպես, որ դա վաղուց մահացած տատիկ-պապիկների հիշատակի համար է, և գնում ենք նրանց հիշատակը վառ պահելու համար ծաղիկներ դնելու, անմար կրակը ևս վառվում է ի նշան նրա, որ մենք նրանց չենք մոռացել։

Անկախ ամեն ինչից, պետք է հիշել, որ ազգության, կրոնի, պատմության կամ որևէ այլ հարցի նկատմամբ ցանկացած դիրքորոշում իր ազդեցությունն է ունենում անձի՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա։ Հետևաբար, որևէ հարցի շուրջ երեխաների մոտ վերաբերմունք ձևավորելիս, պետք է այնպես մատուցել, որ նպաստենք երեխայի մոտ դրական ինքնագնահատականի ձևավորմանը, քանզի միայն սեփական անձի նկատմամբ դրական ինքնագնահատական և ներքին վստահություն ուենցող անձը կկարողանա առաջ շարժվել և դիմագրավել կյանքի հորձանուտում:

Անի Ավագյան
մանկական հոգեբան, հոգ․ գիտ․ թեկն․,

Հե'յ, տեսեք թե ինչ սիրուն նկարներ եմ գտել։ Սամվելի նախորդ տարվա ծննդյան տարեդարձի նկարներից են, այնքան շատ էին, որ սրանք չէինք տեղադրել։ Դե հիմա հաճույքով նայեք ու հիշեք մեր լավ օրերը, միմչև կրկին հանդիպենք😍

Ապա մի հավաքվեք տեսնեմ, խաղ֊ առաջադրանք եմ բերել🤩գտի'ր սխալը և գրի'ր մեկնաբանություններում🥰

Չորրորդն ավելորդ է🥰 դե գտի'ր ճիշտ պատասխանները և գրի'ր մեկնաբանություններում😍

Շնորհավոր Սուրբ Զատիկ😍

Շնորհավոր Սուրբ Զատիկ, սիրելի' Հովսեփ😍

Անահիտ, 5 տարեկան
#Մնատանը , որ ես կրկին գնամ #Ծաղկոց_պարտեզ 😷
Նկարում զինվորները պաշտպանում են Ծաղկոց-պարտեզը կորոնավիրուսից😷

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

youtube.com

Ապլիկացիա Ճուտիկ

Ողջույն😇
Քանի որ շուտով Զատկի տոնն է, սեղանը զարդարելու համար ճուտիկ ենք պատրաստում։🐥🐥🐥Միացեք մեզ, սպասում ենք ձեր աշխատանքների նկարներին🐤🐤🐤

Պատրաստում ենք ձվից դուրս եկող թղթե ճուտիկ։

Երեխայի հետ միասին գտի'ր սխալները և գրի'ր մեկնաբանություններում🤔
#Ծաղկոց_պարտեզ

Սիրելի՜ մայրեր, տատիկնե՜ր, քույրե՜ր ու դուստրե՜ր,

ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի` մայրության և գեղեցկության օրվա առթիվ:

Թո՜ղ որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու նպատակները՝ անկախ իրավիճակից ու դժվարություններից:

Թո՜ղ ձեր կյանքը լցված լինի գարնանային տրամադրությամբ, սիրված ու գնահատված լինելու բերկրանքով:

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՊՐԻԼԻ 7…

youtube.com

Ապլիկացիա Ծաղիկ

🏜Բարի լույս։
🏵🏵🏵Ահա այս գեղեցիկ կոմպոզիցիան էլ Անահիտի հետ պատրաստեցինք մայրիկներին ու տատիկներին ապրիլի յոթի առթիվ նվիրելու համար։
🥳Սիրելի՜ փոքրիկներ, մենք սպասում ենք, ընտրեք ձեր նախընտրած աշխատանքը, պատրաստեք այն, լուսանկարվեք աշխատանքի հետ միասին և նկարը ուղարկեք մեզ։
🤙 Մենք այն կտեղադրենք ապրիլի յոթի շնորհավորանքի հետ։

Թղթե կոմպոզիցիա բաժակով ծաղիկ։ Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թուղթ, սոսինձ, թղթե բաժակ, ձողիկ, բրինձ կամ բլղուր։

youtube.com

Ծաղիկ օրիգամի

💢Շուտով ապրիլի յոթն է🥰 Միացեք մեզ, Արթուրի հետ մայրիկների համար գեղեցիկ ծաղիկ ենք պատրաստում⚘⚘⚘
💢Դե ինչ, սպասում ենք ձեր աշխատանքներին... 👨Հայրիկների հետ միասին պատրաստեք ու նկարը դրեք մեկնաբանություններում🏞

Թղթե ծաղիկ։ Մեր նվերը մայրիկներին ապրիլի 7-ի առթիվ։

Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օրն է։ Աշխարհի բոլոր երեխաները թող առողջ ու երջանիկ լինեն։🙏🙏🙏

youtube.com

Preschool english class Անգլերենի պարապմունք

💥Այսպիսի լավ ժամանակներ կային, երբ միասին խաղում ու սովորում էինք։ 💥Երջանիկ պատահականությամբ, այս հոլովակը նկարել ու չէինք տեղադրել, այնպես որ կարող ենք հիմա վայելել։
💥English class

Անգլերենի պարապմունք ավագ խմբում

youtube.com

Ինչպես պատրաստել զատիկ

Ողջույն, սիրելի փոքրիկներ։ 🥰🥰🥰
Այսօր որեշեցինք,Արթուրի հետ միասին, զատիկ պատրաստել և ձեզ սովորեցնել։
🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞🐞
Միացեք մեզ, պատրաստեք ձեր օրինակը և ձեր աշխատանքի նկարը տեղադրեք այստեղ, մեկնաբանություններում։
💥Սիրով սպասում ենք ձեր աշխատանքներին։

Գունավոր թղթերից զատիկ ենք պատրաստում։

💢Ահա և մեր փոքրիկների՝ այս օրերին տանը կատարած աշխատանքներից մի քանիսը։ Նույնիսկ մեկուսացման պայմաններում՝ մենք շատ ակտիվ աշխատում ենք։ #մնա_տանը Շուտով նոր առաջադրանք կլինի։😍

Միլանա, 5 տարեկան
#մնա_տանը , որ ես շուտ գնամ մանկապարտեզ և տեսնեմ իմ ընկերներին։🤔

youtube.com

«Կապույտ աղվեսը» /"Blue Fox"

💢ՈՒռռա, ահա և մեր լավ բարեկամ Հեքիաթերենը ներկայացում է պատրաստել մեր փոքրիկների համար։ Այս անգամ եթերում վայելեք👀👀👀, իսկ մենք խոստանում ենք, որ հենց կրկին սկսենք գործել, մեր սիրելի թատերախմբին կրկին հրավիրելու ենք👣👣👣 #Ծաղկոց_պարտեղ՝ կենդանի ներկայացում խաղալու։👩‍👧‍👦👩‍👧‍👧👩‍👧‍👦👩‍👧‍👧

Եթե ամռանը գնաք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին։ Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է։ Նա շրջել է հեռավոր ա...

Ռաֆայել, 5 տարեկան
#Մնա_տանը , որ ես գնամ խաղալու։😍

Արթուր, 9 տարեկան
#մնա_տանը , որ ես գնամ պապիկիս տուն։
Նկարում թրով ու վահանով զինված անտիվիրուս-ասպետը պայքարում է կորոնավիրուսի դեմ։

Նատալի, 5 տարեկան

#մնա_տանը , որպեսզի ես շուտ գնամ իմ #Ծաղկոց_պարտեզ

youtube.com

РАДУГА из бумаги объемная аппликация

💢Ողջույն, սիրելի մեծիկնե՜ր և պստիկնե'ր🥰
Ինչպե՞ս եք։ հաստատ արդեն ձանձրացել եք ձեր մեկուսարաններում🤔

💢Ահա մի նոր հետաքրքիր աշխատանք ենք բերել ձեզ համար, սա շատ հեշտ է, կարող են կատարել նաև ամենակրտսերիկները։ Ծիածանը, որը դուրս է գալիս երեկվա հորդառատ անձրևից հետո։🌈🌈🌈

💢Դե ինչ, սպասում ենք ձեր աշխատանքներին հենց կատարեք, նկարը տեղադրեք մեկնաբանություններում🥳🥳🥳

Простой вариант красивой и объемной аппликации

ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Աշխարհում կորոնավիրուսային համավարակի հետ կապված ինֆորմացիոն այնպիսի քաոս է տիրում, որ նույնիսկ ԱՀԿ-ն, հայտարարելով պանդեմիայի մասին, ինֆոդեմիայից պաշտպանվելու հանգամանքը ևս կարևորել է: Տեղեկատվական բոլոր հարթակներն անխտիր այս օրերին անդադար խոսում և գրում են կորոնավիրուսային համավարակի մասին, բոլորիս ընտանիքներում այդ ինֆորմացիան անընդհատ քննարկման առարկա է դառնում, իսկ մեր երեխաները, կամա թե ակամա, այս ամենի լուռ ունկնդիրներն են:

Երեխաներն այս առումով հատկապես խոցելի են, քանի որ շատ հաճախ, նրանք պարզապես լիարժեք չեն հասկանում, չեն կարողանում մինչև վերջ իմաստավորել այն ինչ լսում են, շատերը կարող են նաև դրա վերաբերյալ հարցեր չտալ և իրենց եզրակացություններն ու անհանգստությունը ուղիղ չարտահայտել, ինչի հետևանքով առաջանում է տագնապի զգացողություն և սթրես:

Մեծահասակներիս էլ հաճախ թվում է, որ երեխաները չեն կարող այս ամենը հասկանալ կամ մտածում ենք, որ մեր լռությամբ խնայում ենք նրանց, բայց սա թյուր կարծիք է, քանի որ ստացվում է, որ այս օրերին մեզնից բացի, ամեն ինչ և ամեն ոք մեր երեխաների հետ խոսում է համավարակի մասին:

Ահա մի քանի քայլեր, որոնք կօգնեն այս ենթատեքստում երեխաների հետ ճիշտ շփվել.

✅Խոսակցությունն ինքներդ նախաձեռնեք: Նախ փորձեք բաց հարցեր տալու միջոցով հասկանալ, թե երեխան խնդրի ինչպիսի ընկալում ունի, ինչ է նրան հայտնի այս ամենի մասին: Եթե երեխան շատ փոքր է և նախնական զրույցի ընթացքում հասկանում եք, որ նա խնդրից տեղյակ չէ, ապա երեխային մի ծանրաբեռնեք ավելորդ և հուզականորեն հագեցած ինֆորմացիայով: Դրա փոխարեն կարող եք մեկ անգամ ևս խոսել հիգիենայի կանոնների, հատկապես ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին: Ձեռքերը լվանալիս կարելի է գեղեցիկ ձևավորված մանկական օճառներ և ավազե ժամացույց օգտագործել: Դա երեխաներին ոգևորում է:
Խոսակցության ժամանակ կարևոր է մտերմիկ մթնոլորտ ստեղծել, երեխային ցույց տալ, որ դուք տվյալ պահին ձեր ուշադրությունը ամբողջությամբ իր վրա եք կենտրոնացրել: Պետք չէ երեխայի խնդիրը անտեսել կամ դրանից խուսափել: Ընդհակառակը, կարևոր եք ցույց տալ, որ եթե վտանգը իրական է, ապա դրանից վախենալն ու անվտանգության միջոցներ ձեռնարկելն էլ նորմալ է: Կարող եք խոսել նաև ձեր անհանգստությունների մասին: Դա երեխային որոշ վստահություն կներշնչի ձեզ հետ անկեղծ լինել: Երեխայից ինֆորմացիա մի թաքցրեք: Իհարկե, կարևոր է ամեն ինչ երեխայի տարիքին համապատասխան մատուցել: Եթե զգում եք, որ որոշ հարցերի դեռևս պատրաստ չեք պատասխանել, նրան այդ մասին անկեղծորեն ասեք, առաջարկեք ինֆորմացիան միասին հայթհայթել, կամ խոստացեք ճշտելուն պես տեղեկացնել:

✅Կարևոր է երեխաներին այս իրավիճակում որոշ ինքնապաշտպանական միջոցներ սովորեցնել: Մեկ անգամ ևս քննարկեք ձեռքերը հաճախ լվանալու, հակաբակտերիալ միջոցներ օգտագործելու անհրաժեշտությունը հատկապես դրսից ներս գալուց հետո և ուտելուց առաջ, սովորեցրեք փռշտալիս քիթև և բերանը անձեռոցիկով կամ գոնե արմունկով փակել, անձեռոցիկը նետել փակվող աղբամանի մեջ, բացատրեք դրա կարևորությունը: Այս նպատակով կարող եք օգտագործել տարբեր միջազգային կառույցների կողմից հատուկ երեխաների համար նկարահանված փոքրիկ հոլովակները: Օրինակ՝ Իսրայելի կառավարության կողմից վարակի տարածման կանխման մասին նկարահանված հոլովակն իմ երեխաների վրա շատ ուժեղ ազդեցություն թողեց:

✅Երեխաներին ժամանակ առ ժամանակ հարցրեք իրենց ինքնազգացողության մասին, սովորեցրեք դրա վերաբերյալ ձեզ ինֆորմացիա տալ, նկատի ունեցեք, որ հուզական ուժեղ ռեակցիաները կարող են ուղեկցվել կեղծ սիմպտոմներով կամ երեխաները կարող են չափազանցնել իրենց թեթև հազը, գլխացավը և վախենալ: Հետևեք նրանց առողջական վիճակին և բացատրություններ տվեք:

✅Այս օրերին ամենադժվարն է երեխաներին բացատրել, որ պետք է մեկուսանալ ու մնալ տանը: Այնուամենայնիվ, դա շատ կարևոր է: Երեխաներին բացատրեք, որ դուք հասկանում եք, թե նրանց համար որքան դժվար է օրերով տանը փակված մնալ: Աշխատեք երեխայի օրվա ռեժիմում շատ մեծ փոփոխություններ չանել, նրա հետ բավարար ժամանակ անցկացրեք, երեխաներին ապահովեք զբաղվածության տարբեր ձևերի համար անհրաժեշտ պարագաներով: Բացատրեք, որ տանը մնալով մենք ապահովագրում ենք թե' մեզ, թե' մեր հարազատներին ու ընկերներին, կոնկրետ օրինակներով հիմնավորեք, որ բոլորն էլ հիմա հիմնականում տանն են:

✅Էկրանից ցուցադրվող մահվան դեպքերը, ֆանտաստիկ ֆիլմ հիշեցնող հիվանդանոցային տեսարանները երեխայի ուղեղն ընկալում է որպես իրական տեսարան, հաճախ, հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները, կարող են չտարբերել իրենց իրականությունն ու հեռուստացույցով ցուցադրվողը: Դրա հետևանքով նրանք տագնապ և անվստահություն են ապրում, ուղեղի համապատասխան կենտրոնները գրգռվելով՝ նպաստում են վախի, տագնապի և սթրեսի առաջացմանը։ Այս ազդեցությունը մեղմելու համար հետևեք, թե ինչ են դիտում երեխաները, նրանց պատմեք այն մասին, որ երեխաները կորոնավիրուսով հազվադեպ են վարակվում, որ վարակված մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում, որ մեծահասակներն ամեն ինչ անում են այս ամենը հնարավորինս շուտ հաղթահարելու համար:

✅Ցույց տվեք ձեր երեխաներին, որ ինքներդ տանից միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում եք դուրս գալիս նաև խոսեք այն մասին, որ դուք պահպանում եք անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերը, քանի որ երեխաները կարող են չարտահայտվել, բայց նրանք անհանգստանում են ծնողների համար: Իմ ինը տարեկան տղան, երբ տեսնում է դուրս եմ գալիս, նրբանկատորեն հարցնում է. : Ինքներդ ձեր մասին հոգ տարեք, քանի որ ձեր երեխաների մասին կարող եք լիարժեք հոգալ միայն այն դեպքում, երբ ձեզ լավ եք զգում: Եթե զգում եք, որ տրվում եք տագնապի ազդեցությանը, երեխաներից կարճ ժամանակով մեկուսացեք, փորձեք հանգստանալ, խնդրեք, որ ինչ-որ մեկն այդ ընթացքում նրանց մասին հոգ տանի: Երեխաները շատ նրբազգաց են ծնողների՝ հատկապես մայրիկների, տրամադրության փոփոխության նկատմամբ:

✅Շատ կարևոր է նման իրավիճակում երեխաների համար դրական օրինակ լինել, ցույց տալ, որ ծանր պահերին մարդիկ միմյանց օգնում ու կարեկցում են: Կոնկրետ օրինակներով ցույց տվեք դա երեխային, պատմեք նրան բուժաշխատողների, սոցիալական ոլորտի աշխատողների, կամավորների հերոսական աշխատանքի մասին, հնարավորության դեպքում ինքներդ էլ ներգրավվեք, օրինակ՝ որևէ ծանոթ ծեր տատիկի համար գնումներ կատարեք և այդ օրինակը գեղեցիկ մատուցեք երեխային:

✅Երեխաներին մշտապես հիշեցրեք, որ դուք նրանց մասին հոգ եք տանում, նրանք կարող են ձեզ վստահել և ցանկացած պահի, ցանկացած հարցով կարող են դիմել ձեզ:
Առողջ եղեք…

Հարգանքներով`Անի Ավագյան
մանկական հոգեբան,հոգ.գիտ.թեկն.
‹‹Ծաղկոց-պարտեզ›› ՄԶԿ-ի հիմնադիր-տնօրեն,

youtube.com

Тюльпаны своими руками. Аппликация Тюльпаны

💥Ողջույն, սիրելի' մեծիկներ ու պստիկներ։ Ինչպե՞ս եք, կարոտե՞լ եք չէ պարտեզը...Մենք էլ ձեզ ենք շատ կարոտել😍😍😍

💥Ապա մի դուրս նայեք ձեր մեկուսարաններից, ձեզ համար զբաղմունք ենք բերել։

💥Տեսնենք, թե ո՞վ է ամենագեղեցիկը պատրաստում այս գունեղ ծաղիկներից։ Նկարը տեղադրեք մեկնաբանություններում... Դե ինչ, անհամբեր սպասում ենք ձեր աշխատանքներին👌

Шаблоны - https://vtemu.by/novosti-v-temu/kak-sdelat-tyulpan-tyulpany-svoimi-rukami/ Мы в соц.сетях: ✓ ВКОНТАКТЕ - https://vk.com/vtemuby ✓ Twitter - https:/...

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Շնորհավոր Սուրբ Զատիկ😍
Բարեկենդանը
Բարեկենդանը Ծաղկոց-պարտեզում   Barekendan
Հ. Թումանյան "Անհաղթ աքլորը"
Մեր քաջարի տղաներին հազար ողջույն🇦🇲🇦🇲🇦🇲
English class with miss Nune.
Ձնագնդի Ծաղկոցի բակում))))
Secret Santa🎅
English class😍
Եղևնին պայծա՛ռ, տոնածառը մեր🎄🎄🎄

Location

Category

Telephone

Address


Armenia, Yerevan, 96/3 Aram Khachatryan
Yerevan
0012

Opening Hours

Monday 08:30 - 18:30
Tuesday 08:30 - 18:30
Wednesday 08:30 - 18:30
Thursday 08:30 - 18:30
Friday 08:30 - 18:30
Other Preschools in Yerevan (show all)
Gulliver Kids' Club Gulliver Kids' Club
Mamikonyants Str. 21
Yerevan, 0014

«Գուլիվեր» կրթահամալիրն ունի կրտսեր, միջին, ավագ նախադպրոցական տարիքի հայկական և ռուսական խմբեր

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ ՏՈՒՆՏՈՒՆԻԿ
Ավան Առինջ, 1-ին մկշ, 3/28
Yerevan, 0022

Տունտունիկ պարտեզ 095300600 [email protected] tuntunik.am 9:00-17:00

Բացահայտումների Աշխարհ - Discovery Land Բացահայտումների Աշխարհ - Discovery Land
Լենինգրադյան 4ա
Yerevan

Բացահայտումների Աշխարհ մանկապարտեզ, զարգացման կենտրոն

MONAVA MONAVA
Andranik Street 32
Yerevan

մանկապարտեզ, զարգացման կենտրոն

Sunny Kids Club Sunny Kids Club
Armenakyan 99
Yerevan, 0047

Արմենակյան 99 (Sky սուպերմարկետի դիմաց): Հեռ. 010 65 14 04, www.sunny.am Ընդունելությունը՝ քայլող տարիքից։

Paylak Nakhakrtaran-Mankapartez Paylak Nakhakrtaran-Mankapartez
Երզնկյան 52
Yerevan, 0040

Երզնկյան 52 հասցեում կա մի գողտրիկ անկյուն, որտեղ մեք անցկացնում ենք մեր մանկության ամենաերջանիկ ու անմոռաց պահերը:

Бинибам - Детский развивающий центр Бинибам - Детский развивающий центр
Канакер,ул. Саркаваги 121
Yerevan, +374 10280404

ՆատԻնԷլ կահույքի սրահ / Natinel furniture ՆատԻնԷլ կահույքի սրահ / Natinel furniture
Իսակովի 10/1
Yerevan, 0033

MODEK STUDIO՝ մենք կարևորում ենք Ձեր ճաշակը: Ընդունվում են ցանկացած տեսակի պատվերներ:

Lediisana Family School Lediisana Family School
Ghapantsian 4/2
Yerevan, 0037

Дорогие друзья, хочу Вам представить новый проект, семейную школу Ледиисана.

ԴԵՊԻ ԴՊՐՈՑ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ
Komitas Street 16
Yerevan, 0012

Բարի գալուստ Դեպի Դպրոց նախակրթարանի էջ մանրամասների համար՝ http://depidproc.blogspot.com

Մեղուներ / Meghuner Մեղուներ / Meghuner
Նորք-Մարաշ 13փ 33տուն
Yerevan, 0047

Անտոշկա / Антошка / Antoshka Անտոշկա / Антошка / Antoshka
Սունդուկյան 52
Yerevan

«Անտոշկա» մանկապարտեզը ընդունում է 1.5-6 տարեկան երեխաներին: