Bee Land

Երջանիկ մանկություն՝ ահա , թե ինչ ենք մենք ուզում մեր փոքրիկների համար.....

Bee Land-ը 1-6 տարեկան փոքրիկների և նրանց ծնողների համար յուրահատուկ վայր է, որտեղ բոլորը համախմբված են մեկ նպատակի շուրջ՝ երջանիկ դարձնել մեր փոքրիկներին: Մեր պատկերացմամբ, երջանիկ է այն փոքրիկը, որը սիրված է, նա՝ ով կյանքի մարտահրավերները ընդունելու և հաղթահարելու կարողությամբ է օժտված, նա՝ ում հետաքրքրասիրությունը բավարարված է, նա՝ ում տրված է ստեղծագործելու և իր տաղանդները բացահայտելու ազատություն, նա՝ ում օժանդակում են բացահայտել աշխարհը, նա՝ ում ձեռքից պատրաստ են բռնել և ցույց տալ բնության երանգների բազմազանությունը , նա՝ ով մենակ չէ և ընկերների հետ ուսումնասիրում է մոլորակը՝ ամենավաղ տարիքից այնտեղ իր ուրույն տեղի ու նշանակության պարզ գիտակցումով : Մեր կենտրոնում, յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակված է հատուկ ծրագիր(կարող եք Ձեր երեխայի տարիքային խմբին համապատասխան ծրագրին ծանոթանալ կայքի ՛՛Ձեր փոքրիկը ՛՛ բաժնից), փոքրիկները բացահայտում են իրենց տաղանդները ամենավաղ տարիքից` ներգրավվելով իրենց տարիքին համապատասխան տարաբնույթ պարապմունքների մեջ, որը նրանց համար իրականում խաղ է: Այն խթանում է երեխաների երևակայությունը, ստեղծագործական մտածելակերպը՝ առանց ժամանակակից տեխնիկաների կիրառման: Ժամանակակից տեխնիկայի բացառումը մեր պարապմունքերից երեխաներին ստիպում է մտածել և ստեղծագործել, բացահայտել աշխարհը իր բազմազան գույներով: Վերջապես, մեզ մոտ երեխան ապրում է իր մանկության մի մասը, որը կպահի իր մեջ ողջ կյանքի ընթացքում: Բոլորը պարապմունքներում ներառված ուսումնական նյութերը փոքրիկներին մատուցվում են զվարճանքների և խաղային տարբերակներով , քանի որ այս տարիքի երեխաների համար հիմնական ընկալելի և ընդունելի գործողությունը դեռևս խաղն է: Բացի ֆիքսված ժամերին առանձին տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրերից, մեզ մոտ գործում է նաև առանձին՝ ՛՛Դայակ սենյակ՛՛, որտեղ երեխան հաճելի և զվարճանքներով լի ժամանակ անցկացնելուն զուգընթաց անպայման որևէ օգտակար հմտություն ձեռք կբերի: Մենք վստահ ենք, որ փոքրիկները իրենց մեջ կրելով ամենավաղ տարիքում սերմանված արժեքներն ու ձևավորված բնավորությունը, մի օր մեզ կտանեն մի հասարակություն, որտեղ ամեն ինչ լուսավոր է, քանզի երջանիկ մանկությունը տանում է դեպի էլ ավելի երջանիկ ու ինքնաբավ իրականություն, որտեղ յուրաքանչյուրը գիտակցում է իր կարևորությունն ու նշանակությունը, հարգում դիմացինին , ձգտում ավելի երջանիկ դառնալ և երջանկացնել , քանի որ դա է յուրաքանչյուրիս կյանքի գլխավոր նպատակը: Սիրելի ծնողներ, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր մանկությունից որևէ դրվագ հիշել, որը անսահման ջերմացնում է, և սրանից էլ ավելի վստահ ենք, որ մեզանից յուրաքանչյուրը ուզում է իր երեխային ամենաերջանիկ մանկությունը պարգևել: Երկրորդ մանկություն երբեք չի լինում, կրկնել կամ փոխել այն ևս չի լինի, հետևաբար մենք կանենք ամեն ինչ՝ Ձեր երեխայի մանկության այս հատվածը գունավորելու, այն նրա մեջ այնպես լուսավորելու, որպեսզի միշտ մնա իր մեջ, ինչը միշտ կջերմանցի և կերջանկացնի նրան: Չենք մոռանում նաև այն մասին, թե մեզ մոտ ձեռք բերված հմտությունները ինչպե՛ս կարող են նպաստել հետագա ուսումնական գործըթացին, քանի որ արդեն ձևավորված կետրոնացումն, լսելու, ընկալելու և հետևելու ընդունակությունները կնպաստեն և կօգնեն հեշտորեն հաղթահարել անըդնհատ առաջ եկող մարտահրավերները: Մենք այստեղ ենք՝ անելու ամեն հնարավորը, որպեսզի Ձեր երեխայի համար մեզ հետ անց կացրած ժամերը անմոռանալի լինեն: Մեր մասնագետները, մանկական հոգեբանության ոլորտում որակավորված ,փորձառու մանկավարժներ լինելուց բացի, մարդիկ են, որոնք առաջին հերթին սիրում են երեխաներին, գիտակցում են նրանց փխրուն ներաշխարհի բոլոր առանձնահատկությունները , պատրաստ են անելու այս նուրբ , անհատական աշխատանքը, որը, անկասկած, գնահատելի կլինի յուրաքանչուր ծնողի կողմից: Եվ հիշենք… Բնությունն ուզում է, որ երեխան երեխա լինի մինչև մեծանալը: Եթե մենք անզգուշորեն խախտենք այս օրինաչափությունը, ապա կստանանք վաղահաս պտուղներ, որոնք ոչ հասունություն կունենան, ոչ համ և շուտ էլ կփչանան: Երեխաները ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց բնորոշ ձևը և ավելի անգիտակից բան, չկա, քան ցանկանալ փոխարինել այն, մեզ՝ մեծերիս համար հասկանալի այլ տարբերակով… Մենք բացահայտում ենք Ձեր երեխաների ներուժը, նպաստում նրանց բազմակողմանի, ներդաշնակ զարգացմանը և պարգևում երջանիկ մանկություն…

Timeline Photos

Ծնունդդ շնորհավոր Ժան!!! ❤️🐝 #beehappy #birthdayboy #loveyou 🐝❤️

Սպասեք անակնկալի🐝❤️

Սիրով տեղեկացնում ենք, որ վերսկսելու ենք մեր աշխատանքը մայիսի 18ից՝ հետևելով պարետատան համապատասխան ցուցումներին:
Կսպասենք❤️
Հեռ: 055222397

#ՇՓՈՒՄ
🐝Հասակակիցների հետ շփման տեսանկյունից բեկումնային տարիք է համարվում 1.5 տարեկանը: Նկատվում են հասակակիցներին հետաքրքրելու նախաձեռնողական գործողություններ:
Հասակակցի հետ շփման առաջին իրական փորձերը կատարվում են 2 տարեկանում: Այս տարիքում արդեն հասակակցի հետ շփումը երեխայի համար դառնում է պահանջմունք: Բովանդակային առումով այն իրենից կարող է ներկայացնել համատեղ վազք, ուրախ ճիչեր, զվարճալի շարժումներ...Երեխաներին գրավում է համատեղ ինչ-որ գործողություն անելու գաղափարը՝ հիմնական նպատակը ինքնաարտահայտումն է, չնայած հաճախ կրկնօրինակում են միմյանց: Այս տարիքում երեխաների համատեղ գործողությունները մակերեսային են և հաճախ մեծ է առանձին խաղալու հակումը, իսկ միմյանց հետ կոնտակտ հաստատելու համար հաճախ կրկնօրինակում են մեծերին(ժեստեր, շարժումներ, միմիկա) :
Կյանքի արդեն 4-րդ տարում հասակակիցների հետ հարաբերությունների մեջ սկսում է առավելապես մեծ տեղ գրավել խոսքային շփումը:
☎️055 222 397
📭Սարյան 1
#մանկականզարգացմանկենտրոն #քոլեջ #քոլեջկենտրոնում #զարգացմանկենտրոն #Երևան #երեխաներ #beeland #beelife #beemood #Yerevan #armenia

From Maria with love!!! 🐝❤️ Karine Arakelyan

Ծնունդդ շնորհավոր Կարինե ❤️🐝 Karine Arakelyan #beehappy ❤️🐝 Karine Arakelyan

Happy birthday Sofi!!! ❤️🐝#beehappy #loveyou ❤️🐝

Բարի լույս 🐝❤️ #երկաչափականպատկերներ #տրամաբանություն #մնատանը #միձանձրացիր

[04/14/20]   Երեխայի ժամանցը հետաքրքիր և օգտակար դարձնելու ևս մեկ տարբերակ Անիից🐝❤️

Happy birthday Armen!!!❤️🐝#beeland #birthdayboy #beehappy #loveyou #missyou🐝❤️

#birthdaygirl👑 ❤️

Շնորհավոր Սուրբ Զատիկ🙏🏻

Բարի լույս❤️

#խաղ#թվերի ուսուցում#ձեռքի աշխատանք

youtube.com

ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԵՐԿՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՎ 50 -ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐԻ ԴՐՈՇ ԳԻՏԻ 5 ՏԱՐԵԿԱՆ ՍՈՖԻԱՆ

Մեր Սոֆիան 🐝👏🏽.
https://m.youtube.com/watch?v=vVcEEbwJcO0&feature=youtu.be

ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԵՐԿՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՎ 50 -ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐԻ ԴՐՈՇ ԳԻՏԻ 5 ՏԱՐԵԿԱՆ ՍՈՖԻԱՆ

#մնատանը

🌏Ինչպե՞ս ստանալ գունավոր ավազ և օգնել երեխային ինքնուրույն գեղեցիկ իրեր պատրաստել՝ այդ կերպ նպաստելով երեխայի ինքնագնահատականի բարձրացմանը🙂
🎨 Վերցնում են գունավոր կավիճ
🎨 Աղ
🎨 Կավիճով ներկում ենք աղը, արդյունքում աղի գույնը փոխվում է
🎨Որևէ փափանցիկ տարայի մեջ շերտ -շերտ լցնում ենք ստացված գունավոր ավազը, արդյունքում ստանալով👇👇👇👇👇👇👇👇👇

Պլաստիլինի պատրաստման համար անհրաժեշտ է՝
1,5 բաժակ ալյուր
1բաժակ տաք ջուր
1 ճ.գ.լիմոնի աղ
1 ճ.գ.ձեթ
4 ճ.գ. աղ
Սննդային ներկ

Եթերի ընթացքում հնչած հանելուկներն են՝

1.Հեղուկ է, ջուր չէ,
Սպիտակ է, ձյուն չէ։(կաթ)

2.Շնչավորից ծնվեց անշունչ,իսկ անշունչից՝ շնչավոր։(հավ և ձու)

3.Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Ձու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:(կրիա)

Այս շաբաթ ևս պետք է տանը մնանք🐝

Timeline Photos

#ՇՓՈՒՄ
🐝Հասակակիցների հետ շփման տեսանկյունից բեկումնային տարիք է համարվում 1.5 տարեկանը: Նկատվում են հասակակիցներին հետաքրքրելու նախաձեռնողական գործողություններ:
Հասակակցի հետ շփման առաջին իրական փորձերը կատարվում են 2 տարեկանում: Այս տարիքում արդեն հասակակցի հետ շփումը երեխայի համար դառնում է պահանջմունք: Բովանդակային առումով այն իրենից կարող է ներկայացնել համատեղ վազք, ուրախ ճիչեր, զվարճալի շարժումներ...Երեխաներին գրավում է համատեղ ինչ-որ գործողություն անելու գաղափարը՝ հիմնական նպատակը ինքնաարտահայտումն է, չնայած հաճախ կրկնօրինակում են միմյանց: Այս տարիքում երեխաների համատեղ գործողությունները մակերեսային են և հաճախ մեծ է առանձին խաղալու հակումը, իսկ միմյանց հետ կոնտակտ հաստատելու համար հաճախ կրկնօրինակում են մեծերին(ժեստեր, շարժումներ, միմիկա) :
Կյանքի արդեն 4-րդ տարում հասակակիցների հետ հարաբերությունների մեջ սկսում է առավելապես մեծ տեղ գրավել խոսքային շփումը:
☎️055 222 397
📭Սարյան 1
#մանկականզարգացմանկենտրոն #քոլեջ #քոլեջկենտրոնում #զարգացմանկենտրոն #Երևան #երեխաներ #beeland #beelife #beemood #Yerevan #armenia

📖Եթե Ձեր փոքրիկը այս տարի դպրոց է հաճախելու, ապա ճիշտ ժամանակն է սկսելու նրան կյանքի այդ նոր փուլին պատրաստելու գործընթացը:
📍''ՇՈՒՏՈՎ ԴՊՐՈՑ» նախադպրոցական խումբը, որին դեռ կարող եք միանալ, գործում է հետևյալ գրաֆիկով՝ շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, կամ շաբաթական 3 օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՝ ժամը 14:00-18:00:
📝բովանդակությունը.
✅Խոսքի և հաղորդակցման ոլորտ
✅ Սոցիալական , հուզական և անձնային ոլորտ
✅ Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ
✅ Սովորելու նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում,
✅Դպրոցական էթիկայի կանոններին ծանոթացում
✅Հենաշարժողական ոլորտ
✅Մայրենի լեզու
✅ԱՆԳԼԵՐԵՆ
✅Ռուսերեն
✅Շրջակա միջավայր
✅Մաթեմատիկա/տրամաբանություն
✅Խոսքի զարգացում,
✅Ուշադրության, կենտրոնացվածության, հիշողության բարելավմանը ուղղված աշխատանքներ...
☎️055 222 397
📭Սարյան 1
#beeland #yerevan #armenia #զարգացմանկենտրոն #մանկանզարգացմանկենտրոն #beelife #happy #beehappy #քոլեջ #քոլեջկենտրոնում
#պատրասվենքդպրոցին #դեպիդպրոց #դպրոցում #դպրոցական

🐝Խոսքի զարգացում
4-ից 5 տարեկան երեխան արդեն կարող է.
✍️ Օգտագործել 1000 բառ, 6-8 բառից բաղկացած արտահայտություններ,
✍️ Տարբերել մարդկանց և կենդանիների կառուցվածքները, ճիշտ օգտագործել մարմնի մասերի անվանումները(ձեռքեր-թաթեր, մազեր-մորթի և այլն)
✍️ Տեղին օգտագործել գոյականների եզակի և հոգնակի ձևերը,
✍️ Գտնել առարկան նկարագրության միջոցով և ինքնուրույն տալ ցանկացած առարկայի նկարագրությունը
✍️ Տարբերել մասնագիտությունները, իմանալ ինչով են զբաղվում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ,
✍️ Պահել խոսակցությունը՝ պատասխանել հարցերին և հարցեր տալ,
✍️ Վերարտադրել իր լսածը՝ հեքիաթ, պատմություն, անգիր մի քանի ոտանավոր իմանալ,
✍️ Տիրապետել իր անձնական տվյալներին(անուն, ազգանուն, տարիք…)
✍️ Պատասխանել ոչ վաղ անցյալում կատարված իրադարձությունների մասին հարցերին,
✍️ և ավելին..... ))))
☎️055 222 397
📭Սարյան 1
#զարգացմանկենտրոն #մանկականզարգացմանկենտրոն #beeland #beemood #beelife #joinus #yerevan #armenia #happy #armbaby #happypeople

🐝Շրջակա միջավայր
Երեխան կարող է.
✅Պատկերացում ձևավորել բուսական և կենդանական աշխարհի մասին,
✅Տարբերել մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, իմանալ երբ են դրանք աճում և ինչպիսին են ,
✅Իմանալ միջատների անվանումները և ի վիճակի լինել պատմել այն մասին, թե ինչպես են տեղաշարժվում վերջիններս (թիթեռը թռչում է, խխունջը սողում է…..)
✅Ճանաչել բոլոր ընտանի կենդանիններին և դրանց ձագերին,
✅Տարբերել վայրի կենդանիներին ,
✅Նկարներով գուշակել տարվա եղանակները, իմանալ դրանց հատուկ բնական երևույթների մասին ,
✅Երեխայի մոտ ձևավորվում է իր շրջակա միջավայրի էկոլոգիական մաքրության կարևորումը,
✅Երեխայի մոտ զարգանում է իր՝ որպես շրջակա միջավայրի ակտիվ սուբյեկտի գիտակցումը...
☎️055 222 397
📭Սարյան 1
#beeland #beemood #joinus #yerevan #armenia #զարգացում #վաղզարգացում #Երևան #զարգացման_կենտրոն

🐝

📣📣Հարգելի ծնողներ, ապրիլ ամսվանից սկսած ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ձեր երեկոները կարող եք պլանավորել՝ երեխայի խնամքն ու ժամանցը մեզ վստահելով:
🏘Վստահ եղեք՝ մեզ հետ երեխան չի ձանձրանա և կգտնվի ապահով և ջերմ միջավայրում❤️🐝
Կենտրոնում կգործի ժամանցի սենյակ մինչև երեկոյան ժամը 23:00:
🏘1 ժամի արժեքը 2000 դրամ , իսկ 2-րդ ժամից սկսած՝ 1500՝ եթե արդեն լրացել է երեխայի 2 տարեկանը:
❗️Պարտադիր պայման՝ երեխան պետք է բացարձակ առողջ լինի🤧😷🙏🏻
📍Հասցե՝ Սարյան 1
📌Հեռախոս՝ 055222397

Bee Land's cover photo

Bee Land

🐝Bee Land մանկական զարգացման կենտրոնում ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2-4 և 4-6 տարեկանների խմբերում:
2-4 ՏԱՐԵԿԱՆ.
📍մինի-պարտեզ,
📍զարգացնող խմբակներ
📍ժամավճարով այցելություներ
📌գրաֆիկներ օրվա բոլոր ժամերի համար:
Ծրագիրը ներառում է.
✅Խոսքի,հիշողության,ուշադրության, կենտրոնացման, տրամաբանության զարգացում
✅Օտար լեզուներին ծանոթացում,
✅Շարժական խաղեր,
✅Էլեմենտար մաթեմատիկա
✅Շրջակա միջավայր
✅Մտածողության զարգացում
✅Պարային, սպորտային ժամ
✅Էսթետիկ զարգացում (նկարում ենք, ծեփում, ապլիկացիաներ պատրաստում, զբաղվում ենք թղթապլաստիկայով)
ժամ
✅Ավազաթերապիա
Հարգելի ծնողներ, հաշվի առնելով
4-6 ՏԱՐԵԿԱՆ
📍''ՇՈՒՏՈՎ ԴՊՐՈՑ»
📝բովանդակությունը.
✅Խոսքի և հաղորդակցման ոլորտ
✅ Սոցիալական , հուզական և անձնային ոլորտ
✅ Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ
✅ Սովորելու նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում,
✅Դպրոցական էթիկայի կանոններին ծանոթացում
✅Հենաշարժողական ոլորտ
✅Մայրենի լեզու
✅ԱՆԳԼԵՐԵՆ
✅Ռուսերեն
✅Շրջակա միջավայր
✅Մաթեմատիկա/տրամաբանություն
✅Խոսքի զարգացում,
✅Ուշադրության, կենտրոնացվածության, հիշողության բարելավմանը ուղղված աշխատանքներ...
Մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք.
☎️055 222 397
📭Սարյան 1(մուտքը Թումանյան փողոցից)
#beeland #yerevan #armenia #զարգացմանկենտրոն #մանկանզարգացմանկենտրոն #beelife #happy #beehappy #քոլեջ #քոլեջկենտրոնում
#պատրասվենքմանկապարտեզին #վաղզարգացում #մանրմոտորիկա

📣Հարգելի ծնողներ, սա նոր Bee Land-ն է, արդեն Սարյան 1 հասցեում🐝 @ Yerevan

📣Արդեն գիտե՞ք, որ մենք տեղափոխվում ենք:
Երկուշաբթի օրվանից՝ մարտի 2-ից, կսպասենք Ձեզ մեր նոր հասցեում՝ ՍԱՐՅԱՆ 1🐝
Ավելի շատ անակնկալներ, ավելի շատ պարապմունքներ, գնացուցակի հաճելի փոփոխություններ, իսկ ապրիլից ավելի երկար աշխատանքային գրաֆիկ հանգստյան օրերին՝ ծնողների և փոքրիկների երեկոները իրարից տարբեր տեղերում հետաքրքիր պլանավորելու համար☺️
Սիրով սպասում ենք բոլորին:
գրանցվելու համար՝
☎️՝ 055222397
🏘 Սարյան 1, մուտքը Թումանյան փողոցից
📩՝ գրեք մեր էջին

📣Արդեն գիտե՞ք, որ մենք տեղափոխվում ենք:
Երկուշաբթի օրվանից՝ մարտի 2-ից, կսպասենք Ձեզ մեր նոր հասցեում՝ ՍԱՐՅԱՆ 1🐝
Ավելի շատ անակնկալներ, ավելի շատ պարապմունքներ, գնացուցակի հաճելի փոփոխություններ, իսկ ապրիլից ավելի երկար աշխատանքային գրաֆիկ հանգստյան օրերին՝ ծնողների և փոքրիկների երեկոները իրարից տարբեր տեղերում հետաքրքիր պլանավորելու համար☺️
Սիրով սպասում ենք բոլորին:
գրանցվելու համար՝
☎️՝ 05522239
🏘 Սարյան 1, մուտքը Թումանյան փողոցից
📩՝ գրեք մեր էջին

🐝Դե ի՞նչ, վաղվանից սկսենք լավացնել մեր մաթեմատիկական գիտելիքները, որպեսզի 3 տարեկանում դրանք մեզ թույլ տան.
1️⃣ Կազմել և համեմատել 1-5 էլեմենտներից բաղկացած բազմություններ,
2️⃣ Տարբերել ՛՛մեկ՛՛ և ՛՛շատ՛՛ հասկացությունները,
3️⃣ Համադրել պատկերավոր առարկաները(թվերով քարտեր, հաշվված նյութեր) որոշակի խմբի առարկաների քանակի հետ
4️⃣ Սյուժետային նկարների մեջ գտնել և անվանել առարկաների քանակը՝ արտահայտված ՛՛ շատ՛՛, ՛՛քիչ՛՛, ՛՛մեկ հատ՛՛ հասկացություններով, որոշ դեպքերում հնարավոր է անվանեն նաև առարկաների ճշգրիտ քանակը
5️⃣ Օրինակին համապատասխան մոդելավորել պատկերներ ապլիկացիայի կամ նկարի տեսքով՝ բաղկացած 2-3 երկրաչափական մարմիններից
6️⃣ Ըստ հաստության, բարձրության և երկարության իրականացնել երկու առարկայի համեմատությունը
7️⃣ Նշանակել համեմատության արդյունքները բառերով՝ ավելի հաստ, հավասար, ավելի բարակ....
8️⃣ Ընկալել և կիրառել տարածության ուղղությունները՝ աջ, ձախ, առջևում, վերևում, ներքևից
9️⃣ .....
☎️055 222 397
📭Սարյան 25
#beeland #beemood #beelife #happy #yerevan #armenia #family #joinus #մաթեմատիկա #Երևան #մանկականկենտրոն #զարգացման_կենտրոն #մանկականզարգացմանկենտրոն #քոլեջ #երեխա

🐝Ճանաչողական խաղերի շարքից է տրանսպորտային միջոցներին ծանոթացման բազմազան խաղերը, որոնց ընթացքում երեխան իմանում է նաև , որ տրանսպորտային միջոցները լինում են❗️՝
🚗Ցամաքային
🚤Ջրային
✈️Օդային
☝🏼Ցամաքային տրանսպորտային միջոցները տեղաշարժվում են ճանապարհներով, ջրայինները՝ լողում են ջրում, օդայինները՝ թռչում են երկնքով:
☎️055 222 397
📭Սարյան 25
#զարգացմանկենտրոն #մանկականկենտրոն #մանկականզարգացմանկենտրոն #beeland #beemood #yerevan #armenia #beehappy #beelife #armbaby

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Location

Category

Telephone

Address


Saryan 1
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Other Preschools in Yerevan (show all)
Հ. 15 Մանկապարտեզ Հ. 15 Մանկապարտեզ
Charents Str. 90
Yerevan

Մանկան Ժպիտ Մանկապարտեզ Մանկան Ժպիտ Մանկապարտեզ
Թաիրովի 47/2
Yerevan

Մանկապարտեզ, Մանկապարտեզ սահմանափակ կարողություններով երեխաների համար:

«Դեղին Արտույտ» վալդորֆյան մանկապարտեզ Yellow Lark kindergarten «Դեղին Արտույտ» վալդորֆյան մանկապարտեզ Yellow Lark kindergarten
Ն. Զարյան 10 N. Zaryan 10
Yerevan, 0051

«Դեղին արտույտը» Երևանի վալդորֆյան մանկապարտեզն է որը գործում է 1991 թվականից։

Lediisana Family School Lediisana Family School
Ghapantsian 4/2
Yerevan, 0037

Дорогие друзья, хочу Вам представить новый проект, семейную школу Ледиисана.

Happy Home Happy Home
Alikhanyan 15/3
Yerevan, 0019

Happy Home-Feel at Home

Balu Mankakan Akumb - պաշտոնական էջ Balu Mankakan Akumb - պաշտոնական էջ
Սայաթ-Նովա 21Ա
Yerevan

«Բալու» Մանկական Ակումբ, Սայաթ-Նովա 21Ա 4-6 տարեկանների նախակրթարան 1-4 տարեկան երեխաների վաղ զարգացման և սոցիալիզացիայի կենտրոն

Cloud մանկական զարգացման կենտրոն Cloud մանկական զարգացման կենտրոն
Marshal Baghramyan 50G
Yerevan

Cloud մանկական զարգացման կենտրոն։ Ծրագրեր 1-ից 6 տարեկան երեխաների համար։

«Երևակ» մանկապարտեզ «Երևակ» մանկապարտեզ
ՀԱԹ, Անդրանիկի 4
Yerevan

Հետաքրքիր և զարգացնող միջավայր ձեր փոքրիկների համար...

Montessori City Armenia Montessori City Armenia
14 Bld., Sundukyan Str.
Yerevan

Montessori City development center http://montessoricity.am/ (+374 60) 530 530 (+374 77) 530 530

LoLo նախակրթարան - պարտեզ LoLo նախակրթարան - պարտեզ
40 Marshal Babajanyan, Avan, Yerevan, RA
Yerevan

Մինի պարտեզ Նախակրթարան-քոլեջ Մանկապատանեկան կենտրոն