ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO

Երիտասարդության հզորացում, քաղաքացիական կրթություն և տեղական ժողովրդավարության ամրապնդում

Mission: Մեր առաքելությունն է երիտասարդների կարողությունների հզորացմամբ ու քաղաքացիական կրթությամբ կարևոր ազդեցություն ունենալ համայնքների և պետության զարգացման մեջ։

Operating as usual

Youth Voice

#ՄԻՏՔtalk հաղորդաշարի առաջին թողարկումը 🤩
Հաղորդաշարի նպատակն է լուսաբանել ՔՀԿ-ների և տարբեր նախաձեռնող խմբերի գործունեությունը, մասնավորապես հետպատերազմյան շրջանում իրականացված քայլերը։

#ՄԻՏՔtalk հաղորդաշարի առաջին հյուրը՝ Lilit Grigoryan-ն է, ով մեզ պատմում է Armavir Development Center-ի գործունեության մասին։

Հաղորդաշարի նպատակն է լուսաբանել ՔՀԿ-ների և տարբեր նախաձեռնող խմբերի գործունեությունը, մասնավորապես հետպատերազմյան շրջանում իրականացված քայլերը։

Այսօր ՄԻՏՔ թիմի նախաձեռնությամբ վերականգնվեց մեր կողմից ստեղծված պատկերը, որն աղավաղվել էր անհայտ անձի կողմից։
Ալֆրեդ Նիկողոսյանի այս գեղեցիկ աշխատանքը զարդարում է Արմավիրի կենտրոնական փողոցը 😊

Հ.Գ. Հորդորում ենք զերծ մնալ համայնքի համար ստեղծված լավն ու դրականը փչացնելուց, որովհետև այն բոլորինս է։

Մեր նախաձեռնությամբ ԼԱՄՊ-ում էին հավաքվել արցախցի մանուկները, ում հետ ստեղծեցինք ամանորյա հրաշալի միջավայր 🎄❤️

ԼԱՄՊ-ում էին հյուրընկալվել արցախցի մանուկները, ում հետ միասին պատրաստեցինք ամանորյա տոնածառը և խաղալիքները 🥳☃️🎄

youthvoice.am

YouthVoice : Ամփոփելով 2020 թվականը

Հարգելի՛ գործընկերներ և ՄԻՏՔ ընտանիքի սիրելի անդամներ,

2020 թվականը հագեցած էր հաջողություններով և ձախողումներով, գլոբալ և ազգային աղետներով, բայց մեր թիմը վստահ է՝ յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություն է։ Սա բեկումնային տարի էր մեզ բոլորիս համար, որը մեր պատմության մեջ ևս մեկ անգամ ի ցույց դրեց ուղենիշային այն կարևոր խնդիրները, որոնց լուծման միջոցով պետք է հզորացվի Հայոց պետականությունը, ամրապնդվի ժողովրդավարությունը և զարգանա տնտեսությունը։ Սակայն այս ամենը իրականություն չի դառնա, եթե չլինի մեր ամուր կամքը և տաղանդավոր ՄԻՏՔ-ը, որոնց շնորհիվ պետք է կանգուն մնանք մեր հողի վրա և արարենք ու ստեղծենք արժեքներ։
ՄԻՏՔ ՀԿ-ն 2021թ․ շարունակելու է իր ակտիվ գործունեությունը, որն ուղղված է լինելու, ինչպես ՀՀ-ում ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը, այնպես էլ վերոնշյալ քայլերի իրականացմանը։

Մեր ողջ թիմի անունից շնորհավորում ենք բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթելով խաղաղություն և երջանիկ օրեր 😊

ℹ Դե իսկ այս ամփոփիչ հոդվածով էլ ներկայացրել ենք մեր 2020 թվականի գործունեությունը 👇
http://youthvoice.am/hy/articles/youth-news/mitk-2020-ampopum

youthvoice.am ՄԻՏՔ ՀԿ-ն ամփոփում է 2020թ․ գործունեությունը

💡 Տեղի ունեցավ «Երիտասարդների Ձայնը» Միավորման տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ 6 մարզերը ներկայացնող երիտասարդական նախաձեռնությունները և ՀԿ-ները։
✅ Քննարկվեց և ընդունվեց 2021 թվականի ռազմավարությունը և գործողությունների պլանը,
✅ Հաստատվեց Միավորման գործառույթային մարմին ստեղծելու որոշումը,
✅ Ներկայացվեցին և ամփոփվեցին 2020թ․-ին Միավորման շրջանակներում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի արդյունքները,
✅ Առաջիկա քայլերում որպես առաջնահերթություն սահմանվեց հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի իրականացումը,
✅ Ստորագրվեց Միավորման թարմեցված համագործակցության հուշագիրը։
Սա կարևոր քայլ էր առաջիկայում երիտասարդական կոնսոլիդացիայի, ամուր և ընդլայնված համագործակցության ապահովման տեսանկյունից։
----------------------------------------
ℹ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ» ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ 6 ՄԱՐԶԵՐԻ 18 ՀԿ-ՆԵՐԻ, ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՑԱՆՑ Է։ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2020Թ․-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ՄԻՏՔ ՀԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ։

Youth Voice

-Ֆորսմաժորային իրավիճակներում ինքնակազմակերպումը կարևոր է ու մենք ևս մի կողմ դրեցինք մեր օրակարգերը, նպատակները և սկսեցինք աշխատել․․․

Արփինե Երիցյանը ներկայացնում է «Քաղաքացիական Երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի գործունեությունը Տավուշի մարզում։

«Քաղաքացիական Երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Երիցյանը ներկայացնում է իրենց գործունեությունը💁‍♂️

Մեկնարկում ենք #ՄԻՏՔtalk հաղորդաշարը, որի նպատակն է լուսաբանել ՔՀԿ-ների և տարբեր նախաձեռնող խմբերի գործունեությունը, մասնավորապես հետպատերազմյան շրջանում իրականացված քայլերը։

ℹ Դիտե՛ք մեզ վաղը Facebook-ով, ինչպես նաև Youtube-ում՝ https://www.youtube.com/channel/UCF1EgYO2YtIJGtHKHW0DfJQ

💡 Մեկնարկում ենք #ՄԻՏՔtalk հաղորդաշարը, որի նպատակն է լուսաբանել ՔՀԿ-ների և տարբեր նախաձեռնող խմբերի գործունեությունը, մասնավորապես հետպատերազմյան շրջանում իրականացված քայլերը։

Իսկ մեր առաջին հյուրը Lilit Grigoryan-ն է, ով մեզ կպատմի Armavir Development Center-ի գործունեության մասին։

ℹ Դիտե՛ք մեզ վաղը Facebook-ով, ինչպես նաև Youtube-ում՝ https://www.youtube.com/channel/UCF1EgYO2YtIJGtHKHW0DfJQ

#ԳործԿա
ՄԻՏՔ ՀԿ-ն մշտական աշխատանքի համար փնտրում է հաշվապահ-ֆինանսական մենեջերի, ով կմիանա մեզ և կդառնա մեր թիմի լիիրավ անդամը։
Պահանջներն են․
✅Լինել 18-30 տարեկան,
✅Ունենալ հաշվապահական աշխատանքի փորձ կամ առնվազն մասնագիտական բարձր որակներ,
✅Տիրապետել թիմում աշխատելու հմտությունների,
✅Հանդիսանալ Արմավիր քաղաքի կամ շրջակա համայնքների բնակիչ։
ℹ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես կարևոր առավելություն։ Աշխատանքային ժամերը՝ 11։00-18։00-ն։

Դիմել կարող եք ուղարկելով Ձեր CV-ին [email protected] էլ․ փոստին նշելով՝ «Հաշվապահի աշխատանք» վերնագիրը։ Պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի։ Վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 31-ին։

ՄԻՏՔ ՀԿ-ն մասնակցում է People in Need Armenia-ի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրին, որի շրջանակներում մեր թիմը մասնակցել է կազմակերպական կարողությունների հզորացման աշխատաժողովին 💡
Վստահ ենք ձեռք բերված գիտելիքները նշանակալի ազդեցություն կունենան մեր Կազմակերպության հետագա գործունեության մեջ 💪

Youth Voice

Development of Community նախաձեռնությունը ՄԻՏՔ ՀԿ ֆինանսավորմամբ և համագործակցությամբ Հրազդանում իրականացրել է «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես համայնքի զարգացման ուղի» ծրագիրը 💛

Development of Community նախաձեռնությունը ՄԻՏՔ ՀԿ ֆինանսավորմամբ և համագործակցությամբ Հրազդանում իրականացրել է «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես համայնքի զարգացման ուղի» ծրագիրը։

Արցախցի երեխաների հետ այսօր դիտեցինք և քննարկեցինք «Դեպի վեր» մուլտֆիլմը 💛
ՄԻՏՔ թիմի կողմից այսպիսի նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ 🙂

youthvoice.am

YouthVoice : ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ . Սոցիալական աջակցության ծրագրեր

‼️ Կարևոր տեղեկություն․ աջակցության ծրագրերը արցախցիների համար 👇
http://youthvoice.am/hy/articles/youth-and-politics/together-for-Artsakh

youthvoice.am Արցախահայությանը օժանդակելու, ստեղծված իրավիճակը առավել հեշտ հաղթահարելու նպատակով իրականացվող միջոցառումները բազմաթիվ են։

Youth Voice

Երզնկայի Երիտասարդական Միությունը ՄԻՏՔ ՀԿ ֆինանսավորմամբ և համագործակցությամբ ստեղծեց երազանքներ իրականացնող «Երազէ»-ն

Երզնկայի Երիտասարդական Միությունը ՄԻՏՔ ՀԿ ֆինանսավորմամբ և համագործակցությամբ ստեղծել է «Երազէ» հակասրճարան/երիտասարդական կենտրոնը

⁉️ Մշտապես փնտրել ես այն միջավայրը, որտեղ կարող ես ազատ հաղորդակցվել անգլերենով․
‼️ Ապա սա քո շանսն է բարելավել լեզվական հմտություններդ մեր "Let's Talk" English club-ում 😍
💁 Ակումբի անդամը դառնալու համար պարզապես պետք է գրանցվել այս հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScK8IDqEa1eXbv9Bo6kYMPyo-zTffXEyDAB0KwIxiRlwq0o3g/viewform?usp=sf_link

⁉️ Արմավիրի՞ց ես և մշտապես փնտրել ես այն միջավայրը, որտեղ կարող ես ազատ հաղորդակցվել անգլերենով․
‼️ Ապա սա քո շանսն է բարելավել լեզվական հմտություններդ մեր "Let's Talk" English club-ում 😍
💁 Ակումբի անդամը դառնալու համար պարզապես պետք է գրանցվել այս հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScK8IDqEa1eXbv9Bo6kYMPyo-zTffXEyDAB0KwIxiRlwq0o3g/viewform?usp=sf_link

ℹ Ակումբի ամսեկան անդամակցության վճարը՝ 5000 դրամ է(ներառում է 8 հանդիպում, անսահմանափակ թեյ, սուրճ, քաղցրեղեն և իհարկե անհրաժեշտ բոլոր կրթական նյութերը)։ Ակումբը ունենալու է խմբեր ըստ մասնակիցների լեզվական մակարդակների։ Օրերը և ժամերը համապատասխանեցվելու են անդամների գրաֆիկին։
Հնարավոր է մասնակցել, նաև միայն առանձին հանդիպումների մուտքավճարով՝ 700 դր։
📩📞Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք՝ 094186869։

Հյուրընկալել էինք արցախցի երեխաներին, ում համար մեր թիմը փորձեց ապահովել հետաքրքիր և ուսուցողական ժամանց 💁‍♂️

ℹ️ Արցախցի փոքրիկների համար իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք KASA Swiss Humanitarian Foundation-ի հետ։

‼ Արմավիրցի երիտասարդները հանուն Արմավիրում ապաստանած արցախցիների․

ՄԻՏՔ թիմը Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ Արմավիրի քաղաքապետարան / Armavir municipality republic of Armenia-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև բազմաթիվ անձանց նվիրատվություններով այս օրերին հավաքագրել է 200-ից ավել հումանիտար օգնության փաթեթներ՝ սնունդ, հիգիենա, ձմեռային տաք վերմակներ։
Շնորհակալություն մեր գործընկերներին և բոլոր աջակիցներին։
Միասնական ջանքերով ենք հաղթահարելու ճգնաժամը 💪

youtube.com

05 12 20 «Նկուղ» -ն առաջին անգամ բացեց իր դռները: Այն երիտասարդներ- ՏԻՄ անմիջական շփման հարթակ է:

«Նկուղ» երիտասարդական կենտրոնը բացեց իր դռները, այն երիտասարդներ-ՏԻՄ նոր շփման հարթակ է։

‼️ ՄԻՏՔ ՀԿ-ի ֆինանսավորմամբ այսպիսի ծրագրերը շարունակական են, սպասեք անակնկալների 😍

«Նկուղ» -ն առաջին անգամ բացեց իր դռները: «Նկուղ» - ը ՆՈՐ հրաշալի հարթակ է երիտասարդների և ՏԻՄ – ի անմիջական շփման, համայնքային կարևոր ու մոռացված խնդիրների բ...

youthvoice.am

YouthVoice : Երիտասարդների ձայնը Դիլիջանում

2016թ.-ին Դիլիջանում ստեղծված «Երիտասարդական Գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ն, այժմ հանդիսանում է «Երիտասարդների Ձայնը» միավորման անդամ եվ մասնակցում է ՄԻՏՔ ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդների ձայնը մոբիլիզացիայի միջոցով» ծրագրին։

Այս հոդվածով Youth Voice-ը Ձեզ է պատմում մեր համագործակցության մասին 👇
http://youthvoice.am/hy/articles/youth-news/eritasardneri-dzayny-Dilijanum

youthvoice.am 2016թ.ին Դիլիջանում ստեղծված «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ն, այժմ հանդիսանում է «Երիտասարդների Ձայնը» միավորման անդամ եվ մասնակցում է ՄԻՏՔ ՀԿ-ի կողմ....

‼️ Հարգելի՛ գործընկերներ և քաղաքացիներ,

Դիմում ենք բոլորիդ օգնությանը Արմավիրում ապաստանած արցախցիներին անհրաժեշտ հետևյալ պարագաներով ապահովելու համար․
✅ Տաք ձմեռային հագուստ մեծահասակների և փոքրերի համար(վերարկուներ, գուլպաներ, շարֆեր, բրդյա տաբատներ),
✅ Դեղորայք (միջոցներ գրիպի դեմ, ցավազրկողներ և ջերմիջեցնողներ),
✅ Անկողնային պարագաներ (ձմեռային հաստ վերմակներ և բարձեր),
✅ Մանկական խնամքի միջոցներ (տակդիրներ, մանակական սնունդ)։
❗️ Խնդրում ենք հնամաշ հագուստ չառաջարկել։

ℹ Աջակցությունը կարող եք փոխանցել բերելով այն մեր գրասենյակ՝ ք․ Արմավիր Հանրապետության 29/5։ Անհրաժեշտության դեպքում աջակցությունը ինքներս կարող ենք վերցնել նաև Երևանից։
Հնարավոր է նաև դրամական փոխանցումներ վերոնշյալ աջակցությունը գնելու նպատակով․

Բանկի անվանումը՝
«Արդշինբանկ» ՓԲԸ
Անվանում՝ ՄԻՏՔ ԿՐԹԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԱԽԱՁԵՌՆ

Հաշիվներ՝

| 2475405088080000 AMD
| 2475405088080010 USD
| 2475405088080020 EUR
| 2475405088080030 RUR

Փոխանցման նպատակը՝ «Աջակցություն Արմավիրում ապաստանած արցախցիներին»։

📞Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք գրել մեզ կամ զանգահարել՝ 077468143 հեռախոսահամարով։

ԼԱՄՊ

❓ Ընկերներով ցանկանո՞ւմ եք հաճելի ժամանց անցկացնել և դա անել հենց Արմավիրո՞ւմ․

💁‍♂️ Ապա համեցեք ԼԱՄՊ, վայելեք մեր ջերմ միջավայրը, օգտվեք անսահմանափակ՝ սուրճի, թեյի և քաղցրեղենի հյուրասիրությունից, ինչպես նաև անվճար wifi-ից։

📍 Դե իսկ սեղանի խաղերի մասին էլ չենք խոսում՝ «Ջանգա», «Բրեյնի», «Մոնոպոլիա», «Մաֆիա», «Դե խաղա», «Զիլ զառ», «Դրոշապոլիս», «Պոլիտեա» և այլ լիքը նորույթներ 🤩

ℹ Ժամավճարը՝ 1 անձը 500 դր։

Այցելություն ունեցանք մեր գործընկեր Sevan Youth Club NGO-ին։ Այս հրաշալի թիմը ստեղծել է «Նկուղ»-ը, որը երիտասարդների համախմբման միջոցով ՏԻՄ-Համայնք նոր համագործակցության մշակույթի մեկնարկ է։

ℹ️ Կենտրոնը ստեղծվել է «Երիտասարդների Ձայնը Մոբիլիզացիայի միջոցով» ծրագրի շրջանակներում ՄԻՏՔ ՀԿ ֆինանսավորմամբ։

ՄԻՏՔ ՀԿ «Երիտասարդների Ձայնը Մոբիլիզացիայի միջոցով» ծրագրի շրջանակներում Սևանում բացվեց «Նկուղ»-ը։ Շնորհավորում ենք մեր գործընկեր Sevan Youth Club NGO-ին այս կարևոր քայլի համար և մաղթում ենք հաջող ընթացք 🙂

Մեր նկուղն այլևս բաց էէէ՜🤩
Նկուղն հարթակ է երիտասարդների համախմբման, մտքերի գրոհի ու դրանց իրագործման համար։
Այն ՏԻՄ -ՀԱՄԱՅՆՔ նոր համագործակցության մշակույթի մեկնարկ է:
😊

Ծրագիրն իրականացվել է ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO - ի ֆինանսական աջակցությամբ)

ՄԻՏՔ ՀԿ-ն իրականացնում է Արմավիրի մարզում ապաստանած արցախցիների կարիքների գնահատում։ Մինչև այս իրականացվել են տնայցեր և կացարանների պայմանների գնահատում։ Հաջորդիվ մեր Կազմակերպությունը կտրամադրվի անհրաժեշտ ամբողջ հումանիտար, կրթական և տեղեկատվական օժանդակությունը։

ԼԱՄՊ-ն այսօր մեկնարկեց 😍

Մենք արդեն աշխատում ենք՝ համեցեք մեզ մոտ 💛

‼️ ԼԱՄՊ-ը բացվում է վաղը 😍

✅Հաճելի և հարմարավետ աշխատանքային միջավայր,
✅Տեխնիկապես հագեցած սրահ,
✅Հարուստ գրադարան,
✅Անսահմանափակ քաղցրեղենի, թեյի և սուրճի հյուրասիրություն,
✅Անվճար WiFi,
Եվ իհարկե ջերմ վերաբերմունք ❤️

Դե ի՜նչ սպասում ենք քեզ, իսկ դու գալո՞ւ ես ❓

‼️ ԼԱՄՊ-ը բացվում է վաղը 😍

✅Հաճելի և հարմարավետ աշխատանքային միջավայր,
✅Տեխնիկապես հագեցած սրահ,
✅Հարուստ գրադարան,
✅Անսահմանափակ քաղցրեղենի, թեյի և սուրճի հյուրասիրություն,
✅Անվճար WiFi,
Եվ իհարկե ջերմ վերաբերմունք ❤️

Դե ի՜նչ սպասում ենք քեզ, իսկ դու գալո՞ւ ես ❓

Հ․Գ․ Մեր հասցեն է՝ ք․ Արմավիր, Հանրապետության 29/5։

❓ Ի՞նչ է հակասրճարանը, ե՞րբ և ո՞վ ստեղծեց այն 💡

❓Ի՞նչ է հակասրճարանը․

💡 Հակասրճարան (նաև՝ ժամանակի սրճարան, ժամանակի ակումբ), հասարակական ուղղվածության հաստատությունների նոր ձևաչափ, որտեղ մարդիկ հավաքվում են շփվելու, սուրճ ու թեյ խմելու, հանգստանալու կամ գործ անելու համար։

❓ Ե՞րբ և ո՞վ ստեղծեց «հակասրճարանի» գաղափարը․

Հակասրճարանների գաղափարը ստեղծել և իրականացրել է Իվան Միտինը՝ բացելով 2011 թվականի սեպտեմբերին «Ցիֆերբլատ» հակասրճարանը։ Ի սկզբանե Միտինը որոշել է անվանել հաստատությունը «ազատ տարածություն», բայց լրագրողները այն անվանել են «հակասրճարան», ընդ որում, Միտինն ամբողջապես դեմ է նման եզրի կիրառմանը իր «Ցիֆերբլատի»-ի վերաբերյալ։ Սկզբում հակասրճարաններ հիմնվել էին Ռուսաստանում և ԱՊՀ֊ի որոշ երկրներում։ Ներկայումս հակասրճարանի մասշտաբները ընդլայնվել են։

✅Այսպիսով ի տարբերություն սովորական սրճարանների՝ հակասրճարաններում մարդիկ չեն վճարում իրենց խմածի կամ կերածի համար, փոխարենը նրանք վճարում են այնտեղ գտնվելու ժամանակի համար։ Ժամանակի համար վճարելը հաճախորդներին հնարավորություն է տալիս անսահամափակ թվով թեյ և սուրճ խմել, թեթև նախաճաշել և քաղցրեղեն ուտել, սեղանի խաղեր, գրքեր, անլար ինտերնետ կապի հասանելիություն, ֆիլմերի դիտում, վիդեոխաղեր և այլն։

‼️ «Հանուն Արմավիրի» նախաձեռնությունը և ՄԻՏՔ ՀԿ-ն «Երիտասարդների Ձայնը մոբիլիզացիայի միջոցով» ծրագրի շրջանակներում հիմնադրում են «ԼԱՄՊ» անտիկաֆե/երիտասարդական կենտրոնը, որը ազատ ստեղծագործական և կրթական միջավայր է արմավիրցի երիտասարդներին համար։
💡 «ԼԱՄՊ»-ը նաև սոցիալական ձեռնարկատիրություն է, որի ամբողջ հասույթը ուղղվելու է՝ հանուն համայնքի և երիտասարդության զարգացման ծրագրերին։
Դե՜ ինչ, համեցե՛ք մեզ մոտ՝ դեկտեմբերի 1-ից 😍

‼️ «Հանուն Արմավիրի» նախաձեռնությունը և ՄԻՏՔ ՀԿ-ն «Երիտասարդների Ձայնը մոբիլիզացիայի միջոցով» ծրագրի շրջանակներում հիմնադրում են «ԼԱՄՊ» անտիկաֆե/երիտասարդական կենտրոնը, որը ազատ ստեղծագործական և կրթական միջավայր է արմավիրցի երիտասարդներին համար։

💡 «ԼԱՄՊ»-ը նաև սոցիալական ձեռնարկատիրություն է, որի ամբողջ հասույթը ուղղվելու է՝ հանուն համայնքի և երիտասարդության զարգացման ծրագրերին։

Դե՜ ինչ, համեցե՛ք մեզ մոտ՝ դեկտեմբերի 1-ից 😍

[10/13/20]   Ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Ճաղարյանը բոլորիս համար ներկայացնում է «Քաղաքացիական պաշտպանություն․ ի՞նչ, ե՞րբ, ինչպե՞ս» խիստ կարևոր թեման

[09/29/20]   ❗ Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:

Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։
Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կա, այդ թվում առնվազն մեկ երեխա։

Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Կան հստակ ապացույցներ, որ գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։
Մենք վստահ ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել տարածաշրջանում հակամարտության գոտուց այն կողմ, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով:

Մենք հաստատակամ ենք աջակցելու բոլոր ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված բոլոր մարտահրավերների դիմագրավմանը։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիան և դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
«Երիտասարդական ավանգարդ» ՀԿ
«Սինեմարթ» ԵՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ բարեգործական հիմնադրամ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
Կանանց իրավունքների տուն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Խաղաղության երկխոսություն
Քալրֆուլ Հաուս սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Հայկական երիտասարդական լիգա ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հկ
«Տաթևիկ» ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Երիտասարդ Տավուշ ՀԿ
Երեխայի և ընտանիքի զարգացման Կենտրոն բարեգործական ՀԿ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հկ
Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ
Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն ՀԿ
ՕքսԵՋեն հիմնադրամ
" Սոսե Կանանց Հիմնահարցեր" ՀԿ
Շամս մարդասիրական ՀԿ
Մարտունու համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
Ռեստարտ
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
«Դալմա-Սոնա» Հիմնադրամ
Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
Առաքելություն Օգնության և Զարգացման ՀԿ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն
Անվտանգ երթևեկություն ՀԿ
Թումանյան փաստաբանական գրասենյակ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
Քայլ առաջ ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Սոցիալական արդարություն ՀԿ
Սորս հիմնադրամ
«Ուղի դեպի» մշակութային բարեգործական ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ
Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն ՀԿ
Ունիսոն ՀԿ
Վարորդի ընկեր
«ԼԱՄՊ» հիմնադրամ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն
Իրավունքի Եվրոպա միավորում
«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանության ՀԿ
Աստղացոլք ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
Լռության ձայն
«Գոյ» բնապահպանա-իրավական հկ
«Յանուս» իրավական հկ
ՏԺԳ հիմնադրամ
«Լիարժեք կյանք» ՀԿ
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
«ՍԿԱՐՊ »ներառական առողջական կենտրոն ՀԿ
Ընտանիք և համայնք
Հասարակություն առանց բռնության
Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Հույսի Մեծամոր» ՀԿ
«ՏԱՆԻՔ» ՀԿ
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ
«Կանանց Ֆորում» ՀԿ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
«Սատար» Հաշմանդամների ՀԿ
«ԱՍՏՂԻԿ» Հաշմանդամ երեխաների Ծնողների Ասոցիացիա” հկ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն-ՀԿ
Վորլդ Վիժն Հայաստան
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտսարդների կենտրոն
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Ազգային ջրային համագործակցություն
Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
«Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ
«Շիրակի ուսւոցիչների միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Երիտասարդները հանուն Արարատի քաղաքացիական֊կրթական ՀԿ
Երեխաների պաշտպանության ցանց
ՄԻՏՔ ՀԿ

ՄԵՐ ՄԱՍԻՆ/ABOUT US

*For English scroll down

«ՄԻՏՔ» Կրթական-երիտասարդական նախաձեռնությունը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է երիտասարդների դերի բարձրացումը որոշումների կայացման գործընթացներում և դրական փոփոխությունը տեղական ժողովրդավարության ամրապնդման մեջ: Մեր առաքելությունն է երիտասարդների կարողությունների հզորացմամբ ու քաղաքացիական կրթությամբ կարևոր ազդեցություն ունենալ համայնքների և պետության զարգացման մեջ։ Մենք մտադիր ենք երիտասարդական-համայնքային միավորումների ստեղծմամբ և հզորացմամբ տեղական ժողովրդավարության և երիտասարդական քաղաքականության ոլորտում նշանակալից փոփոխություն կատարել, ինչը, մեր համոզմամբ, ցանկացած երկրում ժողովրդավարական գործընթացների կարևոր բաղադրիչներից է: Մեր թիմը հավատացած է, որ այդ միջոցով կարող ենք ապահովել տեղական և պետական մարմինների, մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարում:

Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում երիտասարդական նախաձեռնությունների կարողությունների հզորացման համար: Ավելին, մենք ինքներս ենք ստեղծում համայնքային երիտասարդական նախաձեռնություններ, որոնք աշխատում և համագործակցում են ՏԻՄ-երի, համայնքային ու մարզային նշանակության կառույցների, տարբեր ՀԿ-ների հետ, ինչպես նաև կիսելով մեր գաղափարները երիտասարդների ներգրավմամբ փորձում են զարգացնել համայնքները և նպաստել առկա խնդիրների լուծմանը: «ՄԻՏՔ» ՀԿ-ի կողմից մինչև այժմ հիմնադրվել են երիտասարդական նախաձեռնություններ՝ Արմավիրում, Չարենցավանում, Էջմիածնում, Աբովյանում և Սպիտակում։ Աջակցում ենք Արտաշատում և Վեդիում գործունեություն ծավալող երիտասարդական ՀԿ-ներին։ Ստեղծել ենք համահայաստանյան համայնքային երիտասարդական նախաձեռնությունների, ՀԿ-ների ու անհատ երիտասարդների միավորող «Երիտասարդների ձայնը» անկախ հարթակը, որը կոչված է բարելավելու երիտասարդների և պետական պաշտոնյաների միջև երկխոսության մակարդակը։

Մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր: «ՄԻՏՔ» ՀԿ-ն իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում երիտասարդների տեղի և դերի արժևորման, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման ու ամրապնդման համար:

Want your school to be the top-listed School/college in Armavir?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

«Եռանկյունի». կինոդիտում
Հարց ու պատասխան Արտավազդ Մինասյանի հետ
Մարքեթինգային հնարքներ արտակարգ դրության պայմաններում
«Հայրիկ». կինոդիտում
Ինչպե՞ս ակտիվացնել երկփուլային անվտանգությունը։
«ՄԻՏՔ»-ը հյուրընկալվել էր «Առավոտ Լուսո»-ի տաղավարում
Լույս TV-ի անդրադարձը #ArmavirAutumnFest19-ին
Նպատակների ու երազանքների մասին

Location

Telephone

Address


Հանրապետության 29/5
Armavir

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 18:00
Other Armavir schools & colleges (show all)
Abac Kids - Արմավիր Abac Kids - Արմավիր
Հայաստան
Armavir

https://goo.gl/maps/kPpnFeauiTbtgZna8

Noravan School Noravan School
Armavir

Profession from abraod Profession from abraod
Yurevan
Armavir

Արմավիրի Տարածաշրջանային Պետական Քոլեջ Արմավիրի Տարածաշրջանային Պետական Քոլեջ
Երևանյան փող.36շ.
Armavir

Կրթություն Արմավիրում

9-10 Dasaranciner 9-10 Dasaranciner
Aragac
Armavir, AAAAAAAAAA

About   Contact   Privacy   FAQ   Login C