Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyan

Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyan

Comments

Շնորհակալ եմ «Ժողովուրդ» օրաթերթին վստահելու եւ համագործակցելու համար☺️
@ntrel em mer Nareki
Бари кес гишер ес наеци болор видеонерн байц чтеса Шаумян г. Дзер айц катарац видеон цанкали клинер вор да нуйн пес авелацнейк ворпесзи теснен болорн шноракалутюн
Սա ինչ է ՞՞՞՞

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկանծու Նարեկ Մկրտչյանի պաշտոնական էջ

Նարեկ Արշակի Մկրտչյանը ծնվել է 1989 թվականին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում: 2006 թ․ ավարտել է Փարաքարի միջնակարգ դպրոցը: 2010 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 2012 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013 թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ մագիստրոսական ծրագիրը: 2017 թ. ավարտել է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է: 2015-2016 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանում աշխատել է որպես դասախոսի օգնական և հայոց պատմության դասընթացի համակարգող։ 2017-2018 թթ. աշխատել է «ԱՅԲ» կրթական հիմնադրամում։ 2016 թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ 2018 թ.-ից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: 2018 թ.-ից համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների բաժնի Փոքր պետությունների ուսումնասիրման նախաձեռնությունը: «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիայի» անդամ է: 2013-2015 թթ.՝ hետազոտական այց և վերապատրաստում Նորվեգիայում (Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտո (NUPI), Օսլո)։ 2017 թ.՝ հետազոտական այց Իսլանդիայի համալսարան, հայ-իսլանդական փոխհարաբերությունների ուսումնասիրություն, որի արդյունքներից է ակադեմիական կապերի հաստատումը և Հայաստանում Իսլանդիայի հյուպատոսության բացումը: Դասախոսություններով և զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի և Վրաստանի հեղինակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում։ Առաջադրած գիտահետազոտական նախագծերի համար դրամաշնորհային մրցանակներ է ստացել Գյուլպենկյան հիմնադրամից, Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայից (NAASR), Հայաստանի Ամերիկյան Համալսարանից: Շուրջ 12 գիտական հոդվածների և մեկ կոլեկտիվ մենագրության հեղինակ է, որոնք տպագրվել են հայաստանյան գրախոսվող միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Տիրապետում է հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) և ղազախերեն (բավարար) լեզուներին: Ամուսնացած չէ:

Դեռ մեկ ամիս առաջ այսպիսի գրառում էի արել`«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin-ը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ մոբիլիզացնում է մայր եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը`այս դժվարին օրերին հայրենիքի առողջապահական ոլորտին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Եկեղեցու ցանցային կառույցն ունի հսկայական մարդկային և նյութական ներուժ կենտրոնացնելու հնարավորություն, և շատ ուրախ եմ, որ հերթական անգամ, երբ մեզ մարտահրավեր է նետվում` դառնում ենք ավելի համախմբված և միասնական:
Ամեն ինչ լավ է լինելու»:
Այսօր Մայր աթոռից հայտնում են հետևյալը` 👇

youtube.com

Նարեկ Մկրտչյանի. հարցը Հակոբ Արշակյանին ԱԺ. 06.05.2020

Հայաստանի տեխնոլոգիական ապագան այլընտրանք չունի: Առաջիկա ամիսներին մեր երկրում կսկսվի արտադրվել թոքերի արհեստական շնչառական սարքեր (օարական 40-60 հատ), որոնք պահանջարկի դեպքում կարտահանվեն նաև արտերկիր: Աֆրիկյան մի քանի երկիր արդեն հետաքրքրված են հայկական ապագա արտադրանքով:

1in.am Armenian News & Analyses. Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211 E-mail: [email protected]

1in.am

Ընդդիմությունը ինքնակայանալու խնդիր ունի․ «Իմ քայլի» պատգամավոր

Շնորհակալություն «Էջմիածին» ՋՕԸ-ին Թաիրովի և Փարաքարի ջրատարերի մաքրման աշխատանքներն արագ կազմակերպելու համար:

‼️Հարգելի հայրենակիցներ ինչպես գիտեք շուտով սկսվելու է ոռոգման սեզոնը, որին ընդառաջ մենք լայն թափով սկսել ենք ջրատարերի մաքրման և նորոգման աշխատանքները։ «Էջմիածին» ՋՕԸ գործադիր տնօրենի ժ/պ՝ Արման Ղալեչյանը դեռ մարտի 22-ին ԱԺ պատգամավոր Narek Mkrtchyan հետ այցելել էին Փարաքար/Թաիրովի համայնք՝ տեղում ծանոթանալու փարաքարիցների շրջանում առավել հայտնի «Շադրլու» ջրանցի անմխիթար վիճակին: Այցից օրեր անց արդեն ջրանցքի մի մասը մաքրված է, իսկ աշխատանքները շարունակվում են։

❗️Պատգամավոր Նարեկ Մկրտչյանի կողմից բարձրաձայնված մյուս հարցը վերաբերվում էր Փարաքարի միջնակարգ դպրոցի հարակից հատվածում գտնվող ջրատարի հակասանիտարական վիճակին, որին նույնպես լուծում կտրվի։

youtube.com

ԱԺ նիստ 24 03 20

Կորոնավիրուսը մարտահրավեր է զարգացած աշխարհին և մարդկության ատեղծած առաջատար տեխնոլոգիաներին։ Կանադական BlueDot ստարտափն արդեն արհեստական բանականության կիրառմամբ կարողանում է կանխորոշել կորոնավիրուսի հաջորդ հնարավոր բռնկումը։ Միացյալ նահանգների կողմից բարդագույն խնդիրներ լուծելու համար գործարկված IBM ընկերության աշխարհի գերարագ SUMMIT համակարգիչը արդեն նույնականացրել է դեղերի 77 համակցություններ, որոնք հնարավոր է պայքարեն համաճարակի դեմ: Իսրաելն արդեն կիրառում է պոտենցիալ վարակակիրներին հեռավորության վրա նույնականացնելու տեխնոլոգիաներ և այլն։
Տարբեր երկրներ փակել են իրենց սահմանները և խզել կապն արտաքին աշխարհի հետ, արդյո՞ք սա գլոբալիզացիայի վախճանն է, թե կերպափոխումը՝ նոր ցանցային հասարակության տեսքով, դեռ վաղ է ասել, բայց որ սա մարտահրավեր է մոտակա ապագայի մասին դա միանաշանակ է, որին մենք՝ իբրև տեխնոլոգիական ազգ, պարտավոր ենք պատասխանել, իսկ դրա համար անհրաժեշտ է մեր բոլորի անհատական ջանքը։ Սա մարտահրավեր է, որն ունի համերաշխության և միավորման մեծ պոտենցիալ, որն արդեն իսկ տեսանելի է։
Առողջ եղեք:

Կորոնավիրուսն իբրև գլոբալ համաճարակ՝ լրջագույն մարտահրավեր է, բայց ոչ աննախադեպ. հնթացս պատմության մարդկությունը ստիված է եղել պատասխանել նմանանատիպ առնվազ մ...

Այսօր ձեռք բերված ալկոգելի և սպիրտի մի մասը կամավորների հետ բաժանեցինք Էջմիածին քաղաքում:
Karen Vardanyan, Լյովա Խաչատրյան վարձքներդ կատար:

[03/11/20]   Վաղը` մարտի 12-ին, «ԱՅՈ» նախընտրական շտաբով լինելու ենք հետևյալ համայնքներում`

✅Ապագա 12:00
✅Լուսագյուղ 13:00
✅Ջրարբի 14:00
✅Ջրառատ 15:30
✅Մեծամոր 16:30
✅Արաքս 18:00

Սիրով կսպասենք բոլորիդ համայնքապետարանններին հարակից տարածքներում:

Մուսալեռը ասում է ԱՅՈ

Մուսալեռ ԱՅՈ✔️

[03/10/20]   Վաղը «ԱՅՈ» շտաբով կլինենք հետևյալ համայնքներում`

✅ Մուսալեռ- 11:00
✅ Արևաշատ -12:30
✅ Պտղունք -13:30
✅ Ոսկեհատ -15:00
✅ Ակնաշեն -16:00
✅ Գայ -17:00
✅ Հայկաշեն -18:00

Սիրելի‘ քաղաքացիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբով մարտի 10-ին կլինենք հետևյալ համայնքներում ՝

✅ Մերձավան- 12:00. ✅ Այգեկ -13:00

✅ Բաղրամյան - 14:00 ✅ Մրգաստան - 15:30

✅ Շահումյան - 16:30 ✅ Շահումյան Թ/Ֆ - 17:30

✅ Դաշտ - 18:30

Նշված ժամերին սիրով կսպասենք Ձեզ համայնքապետարանների հարակից տարածքներում։

Երեկ՝ մարտի 8-ին, գործընկերներիս՝ Արգիշտի Մեխակյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Թագուհի Ղազարյանիմ, ինչպես նաև մեր թիմակից ընկերներ Կարեն Գրիգորյանի և Հարություն Գուլյանի հետ Արմավիրի մարզի Արագած համայնքից մեկնարկեցինք «ԱՅՈ»-ի քարոզարշավը։ Մեզ հանդիպած բոլոր քաղաքացիները միաձայն ասում էին ԱՅՈ։

✅ Այսօր փոքրիկ քարոզարշավ արեցի Լուսագյուղ, Ակնաշեն ու Գայ համայնքներում և բոլոր զրուցակիցներս հաճելիորեն ասում էին ԱՅՈ:

#Այո

Եղե՛ք տեղեկացված, հետևեք միայն պաշտոնական հայտարարություններին և մի տրվեք անհայտ ծագում ունեցող տեղեկատվական աղբյուրների սադրանքներին: Իրազեկվեք և տարածեք:

Արմավիրի մարզի սիրելի’ բնակիչներ, վաղը` մարտի 1-ին, ժամը 17:00-ին Փարաքար համայնքի մշակույթի տան մոտից ավտոերթով շարժվում ենք մայրաքաղաք` միանալու Մարտի 1-ի զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված քայլերթին, որը մեկնարկելու է ժամը 18:00-ին Ազատության հրապարակից:

Սահմանամերձ Բերքաշատ համայնքի դպրոցում գիրքը գնահատված է. պարբերաբար անցկացվում են գրքերի քննադատական քննարկումներ։

Համայնքային այցերը խիստ կարևոր նշանակություն ունեն քաղաքացիների հետ մշտական կապը պահելու, առկա խնդիրները ջրի երես հանելու և հնարավոր լուծումները գտնելու համար, բայց առավել կարևոր նշանակություն ունի վեր հանված խնդիրների շուրջ աշխատանքային քննարումներ ունենալը, և այդ քննարկումներին քացաքացիներին ներգրավելը: Շաբաթներ առաջ սահմանամերձ Բերքաշատ և Նոր Կեսարիա համայնքներում էի, որտեղ մի խումբ բնակիչների հետ պայմանավորվել էինք, որ հանդիպելու ենք ԱԺ-ում՝քննարկելու խնդիրներն ու անելիքները։Միասին դեռ շատ գործ ունենք անելու։
Hrayr Galstyan, Վարազդատ Կարապետյան / Varazdat Karapetyan, Samvel Matevosyan

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ» շտաբի աշխատանքները համակարգելու եմ հետևյալ համայնքներում`
✅Փարաքար/Թաիրով
✅Մուսալեռ
✅Պտղունք
✅Արևաշատ
✅Նորակերտ
✅Բաղրամյան
✅Այգեկ
✅Մերձավան
✅Ոսկեհատ
✅Դաշտ
✅Շահումյան
✅Շահումյան թ/ֆ
✅Մրգաստան
✅Ակնաշեն
✅Ապագա
✅Լուսագյուղ
✅Ջրարբի
✅Ջրառատ
✅Գայ
✅Մեծամոր գ.
✅Հայկաշեն
✅Արաքս։
Նշված համայնքների նախընտրական աշխատանքները համակարգվելու են Փարաքար համայնքում գործող շտաբից։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համագործակցել մեզ հետ և ներգրավվել մեր աշխատանքներին, կարող են կապ հաստատել ինձ հետ։
Կանխավ շնորհակալություն և ի գործ։

shoghakat.am

Բերքաշատի դպրոցի գրադարանին Մայր Աթոռի հրատարակչատունը 50 անուն գիրք նվիրեց

Երեկ` գիրք նվիրելու օրը, Մայր Աթոռի հրատարակչության տնօրեն Տեր Արարատի հետ սահամանամերձ Բերքաշատ համայնքի դպրոցի գրադարանին նվիրեցինք պատմագիտական, հոգևոր, գրականագիտական և բարոյախոսական գրքեր:

shoghakat.am Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Մայր Աթոռի կողմից 50 անուն գիրք նվիրվեց Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի միջնակարգ դպրոցի գրադարանին։

youtube.com

Խորը շունչ քաշեք, ընդունեք առնական կեցվածք և սկսեք աշխատել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ոչ գովելի աշխատանքի մասին

Նարեկ Մկրտչյան 11.02.2020 նիստ

⁉ Ի՞նչ կտա համայնքների միավորումը։Մաս-2

Համայնքներում միավորման շուրջ քննարկումներ ունենալուց հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր գյուղացիները հիմնականում ապատեղեկցված են ծրագրի մասին։
Ներկայացնում եմ համայնքների միավորման մյուս առանձնահատկությունները։
➡Տեղական ինքնակառավարումը միավորված համայնքներում ձեռք է բերում իրական բովանդակություն.

✅Ավագանիները՝ հաշվի առնելով համայնքի բազմաբնակավայրությունը և մասշտաբը, ընտրվում և հետագայում աշխատում են մրցակցային սկզբունքով (պայմանավորված՝ տարբեր բնակավայրերից ներկայացվածությամբ, մասշտաբով ավելի հանրային մեծ մոտիվացիայով)։

✅Միավորված համայնքներում ստեղծվում են ավագանու մշտական հանձնաժողովներ, ինչը նախկինում հնարավոր չէր ունենալ փոքր համայնքների պարագայում: Հանձնաժողովների գործունեությունը ՏԻՄ-ում երաշխիք է վերջինիս գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, համայնքի շահագրգիռ կողմերի ներգրավածության և մասնակցության առումով:

✅Միավորված համայնքում բարձրանում է աշխատանքների կատարման ու որոշումների ընդունման թափանցիկությունը և մասնակցայնությունը (ավագանու նիստերում ավելի մասնագիտական քննարկումներ, ավագանիների հանրային բարձր մոտիվացիա, ուղիղ հեռարձակում նիստերի, հանրային հետաքրքրվածության բարձրացում)։

✅Ինքնուրույն և անկախ ավագանի, էապես թուլանում է համայնքի ղեկավարի ու ավագանու «կապվածությունը» (տարբեր բնակավայրերից ընտրված ավագանիները ունեն սկզբունքորեն այլ մոտիվացիա և հավակնություններ, նաև աշխատում է վարչական ներկայացուցիչների մասնակցության գործոնը, և այս երկու թիմերի՝ իրենց բնակավայրի բնակչության առջև հաշվետու լինելու անհրաժեշտությունը)։

✅Միավորված համայնքներում հնարավոր է համամասնական ընտրակարգի ներդրում ավագանիների համար, քաղաքապետի անուղղակի կամ ուղղակի ընտրություն (սա ամենակարևոր քաղաքական ինստիտուտն է, ինչը իր հետ կբերի մի ամբողջ շարք խնդիրների լուծում սկզբունքորեն այլ հարթության վրա)։

✅Տարոնիկ, Առատաշեն, Գրիբոյեդով և Արտիմետ համայնքներում այսօրվա հանդիպումները բավականին արդյունավետ էին համայնքների միավորման մասին ուղղորդված ապատեղեկատվությունը չեզոքացնելու առումով։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ միավորման գաղափարը համապարփակ ներկայացնելուց հետո շատ գյուղացիներ փոխեցին իրենց վերաբերմունքը։Հանդիպումներից հետո անգամ զանգեր եմ ստացել քաղաքացիներից, որոնք շնորհակալություն էին հայտնում ծրագիրը բովանդակալից ներկայացնելու համար։

‼Համայնքների զարգացմանը նպաստող պետական այս ծրագրի դեմ գործող և ապատեղեկատվություն տարածող բոլոր սուբյեկտները՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից և դիրքից, պետք է ընկալեն, որ իրենց գործողությունները դեմ են մեր գյուղերի զարգացմանը և հասարակության կենսամակարդակի բարձրացմանը։ Ի հեճուկս այս ամենի՝ մենք շարունակելու ենք գնալ գյուղ առ գյուղ, հանդիպել գյուղացիներն և ներկայացնել համայնքների միավորման ճիշտ պատկերը։ Առաջիկայում նորից կգնանք այդ և մյուս գյուղեր՝ շարունակելու քննարկումները։
Շնորհակալ եմ քննարկումներին մասնակցած բոլոր քաղաքացիներից։

[02/08/20]   Համայնքների միավորման ծրագիրի շուրջ քաղաքացիների հետ քննարկումներ ունենալու նպատակով վաղը կլինեմ հետևյալ համայնքներում.

✅11:45 -Տարոնիկ, համայնքապետարանին կից տարածք

✅13:30 -Առատաշեն, համայնքապետարանին կից տարածք

✅14:30 -Գրիբոյեդով համայնք

✅16:00 -Արտիմետ համայնք

⁉ Ի՞նչ կտա համայնքների միավորմումը։
Այս հարցը շատերին է հետաքրքրում, և վերջին օրերին նկատելի են համայնքների միավորման դեմ ուղղորդված արշավներ և քաղաքացիների շրջանում ապատեղեկատվության տարածում։
Ստորև ներկայացնում եմ համայնքների միավորման դրական կողմերից մի քանիսը։

‼Միավորված համայնքի բնակիչները հնարավորություն կունենան առանց համապատասխան պետական մարմիններ այցելելու օգտվել շուրջ 60 պետական ծառայություններից, որոնք վերապահված են ստորև թվարկվող պետական մարմիններին․

✅Իրավաբանական անձանց պետական ռեգիստր
✅Անշարժ գույքի կադաստր
✅Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ)
✅Արտաքին գործերի նախարարություն
✅ՀՀ ոստիկանություն
✅Միգրացիոն ծառայություն։

Օրինակ, քաղաքցիները մեկ պատուհանից կարող են իրականացնել՝

✅իրավաբանական անձի, հասարակական կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցում,

✅գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում,

✅փաստաթղթերի ապոստիլային վավերացում,

✅ընտանեկան կարգավիճակի, դատվածության, հետախուզման առկայության, փախստականի կարգավիճակ ունենալու մասին տեղեկանքի ստացում,

✅տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում և այլն։

Մեկ այլ գրառումով կանդրադառնամ միավորված համայնքների հանրային կառավարման արդյունավետությանը։

Շարունակելի………..

hhpress.am

Հայաստան—Իսլանդիա հարաբերությունները նոր որակ են ստանում

Հայ-իսլանդական հարաբերությունների մասին խոսել ենք Հայաստանի Հանրապետություն օրաթերթի հետ:

hhpress.am Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ[email protected]Փետրվարի 4—ին Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը՝ Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հ....

armeniasputnik.am

Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Սպուտնիկ Արմենիայի» տաղավարում զրուցել ենք Իսլանդիա կատարած այցի մասին:

armeniasputnik.am Sputnik Արմենիա ասում ենք այն, ինչի մասին լռում են մյուսները

Այսօր պրոֆեսոր Գրիգոր Արեշյանի ուղեկցությամբ ԱԺ գործընկերներիս` Հարություն Բաբայանի, Ալեքսանդր Ավետիսյանի և Алексей Сандыков-ի հետ այցելել էինք Հայաստանի պատմության թանգարան` ծանոթանալու թանգարանում առկա խնդիրներին:

Իսլանդիա կատարած այցիս շրջանակներում հանդիպում ունեցա իսլանդական KERECIS ընկերության համահիմնադիր Հիլմար Կյարտանսոնի հետ, ում հետ քննարկեցինք KERECIS-ի հայաստանում ներկայացված լինելու հնարավորությունը։ Իսկ ի՞նչ է KERECIS-ը։ Այն Իսլանդիայի ամենարագ զարգացող ընկերությունն է, որը հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական Cod ձկան կաշվից ստանում է տրանսպլանտներ՝ դիաբետիկ, տրոֆիկ և այրվածքային խոցերի բուժման, ինչպես նաև վիրահատական տարբեր միջամտություններում կիրառելու նպատակով։KERECIS-ի համահիմնադիրը մեծ ուրախությամբ պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հայաստանի Առողջապահության նախարարության հետ՝ հայաստանում համատեղ հետազոտություններ անցկացնելու, ինչպես նա քննարկումներ սկսելուKERECIS-ի արտադրանքները մեր երկրում կիրառելու ուղղությամբ (Arsen Torosyan)։
Հանդիպում ունեցա նաև Իսլանդիայի առևտրի պալատում, որտեղ քննարկեցինք հայ-իսլանդական համատեղ IT-բիզնես ֆորում անցկացնելու հնարավորությունը։

Իսլանդիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը և Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությանը անդրադարձ է կատարել Իսլանդիայի առաջատար լրատվականներից մեկը՝ Ֆրետաբլադիդը (Fréttablaðið)։
Ի դեպ, նշեմ, որ Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ դեռևս 2015 թվականին հարցազրույց եմ տվել Իսլանդիայի հայտնի լրատվականին՝ Morgunblaðið-ին, որտեղ տպագրված ծավալուն հոդվածը լայն արձագանք էր գտել երկրի մտավորականության շրջանում և հարուցել էր Իսլանդիայի մի շարք քաղաքական գործիչների հետաքրքրությունը։

Serj Tankian-ի և իմ համատեղ նախաձեռնությամբ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացավ Ջո Բերլինգերի` Հայոց ցեղասպանության մասին "Intent to destroy: Death, denial & depiction“ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրում-քննարկումը: Ներկա գտնվեցին Իսլանդիայի մի շարք քաղաքական գործիչներ և մտավորականներ: Ֆիլմի ավարտին հաջորդած մտքերի փոխանակումից համոզվեցի, որ այս միջոցառումը ծառայեց իր բուն նպատակին:

Իսլանդիայում գտնվելու ընթացքում հանդիպում ունեցա երկրի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Սիգրիդուր Անդերսենի հետ (Sigríður Ásthildur Andersen): Ներկայացրեցի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող բարեփոխումների և մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասին։ Որպես Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ՝ընդգծեցի միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը։Տիկին Սիգրիդուրի Անդերսենի խնդրանքով ներկայացրեցի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը։ Կարևորեցի ընթացիկ տարում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը ներկայացված բանաձևը, որով Իսլանդիան պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Տիկին Սիգրիդուրի Անդերսենը հաստատեց իր պատրաստակամությունը՝ գործընկերային հարաբերություններ զարգացնելու ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Ruben Rubinyan-ի, ինչպես նաև Իսլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Alexander Arzoumanian-ի հետ։

Սույն թվականի հունվարի 28-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպեցի երկրի խորհրդարանի (Ալթինիգի) նախագահ պրն. Ստեյնգրիմուր Սիգֆուսոնի հետ։ Անդրադարձանք հայ-իսլանդական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին և բարեկամական խմբի հետագա անելիքներին։ Հանգամանալից տեղեկատվություն տրամադրեցի Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող բարեփոխումների մասին։ Քննարկեցինք իմ լավ բարեկամ Մարգրետ Տրիգվադոտիրի և մի խումբ այլ պատգամավորեների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևը։ Խոսնակը հաստատեց, որ այն արդեն տեղ է գտել Ալթինգիի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Իսլանդիայի խորհրդարանի գրադարանին նվիրեցի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան մամուլում տպագրված հոդվածմների 5 հատորյակը։
Փոխանցեցի ՀՀ ԱԺ նախագահի ողջույնները և Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը։

Երեկ պատիվ ունեցա հյուրընկալվելու Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան մամուլում հրապարակված բազմահազար հոդվածների 5 հատորյա ժողովածուի հեղինակ Արա Քետիպյանին, ով իր պատրաստակամությունը հայտնեց 5 հատորյակի 10 օրինակ նվիրել ԱԺ-ին` Ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում գործընկեր երկրների պաշտոնյաներին նվիրելու համար:

NEWS.am

ՀՀ վարչապետի հետ համակարծիք ենք երջանկության փիլիսոփայության ընկալման առումով: ՀՀ-ում տեղի ունեցող ներքին գործընթացներն ըստ էության համապատասխանում են ՄԱԿ-ի` «Երջանկության» մասին բանաձևի տրամաբանությանը, որը հիմնված է Բութանի «Համախառն ազգային երջանկության» փիլիսոփայությանը, որի ինդեքսն արդեն կիրառվում է զարգացած արևմտյան և արևելյան երկրներում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իմ քայլի» պատգամավորը երջանկության մասին հարց տվեց Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր աշակերտները հաճելիորեն զարմացնում են իրենց գիտելիքներով:

Սիրելի Արմավիրցիներ

Հպարտ եմ տեղեկացնել, որ ընդունել եմ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության առաջարկը Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրական տեղամասում առաջադրվելու իբրև ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ գիտակրթական գործունեությունս, որը կխթանի նաև գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա հիմնված քաղաքական մոտեցումների ձևակերպմանը:

Ուրախ կլինեմ ընդունելու համագործակցության և աջակցության յուրաքանչյուր առաջարկ:

Կանխավ շնորհակալ եմ

Նարեկ Մկրտչյան

Want your school to be the top-listed School/college in Armavir?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Բագարանից մինչև Փարաքար
Նարեկ Մկրտչյանի կենսագրությունը

Location

Category

Address

Armavir
Other Education in Armavir (show all)
Profession from abraod Profession from abraod
Yurevan
Armavir

Abac Kids - Արմավիր Abac Kids - Արմավիր
Հայաստան
Armavir

https://goo.gl/maps/kPpnFeauiTbtgZna8