It Training Center

Ծրագրավորման դասընթացներ բոլորի համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների Ուսուցման Կենտրոն Արմավիր քաղաքում

Operating as usual

Դավ ջան ծնունդդ շնորհավոր🎂🥳🍾
20 ամյակդ it-ում ենք նշելու՝ 18-ի պես😉

Հոկտեմբերի 20-ից It Traning Center-ը իրականացնում է անվճար Scratch Կոդավորման դասընթաց 10-ից 12 տարեկան Արցախցի երեխաների համար։

Հոկտեմբերի 20-ից It Traning Center-ը իրականացնում է անվճար web ծրագրավորման դասընթաց 12-ից 15 տարեկան Արցախցի երեխաների համար։

Հոկտեմբերի 20-ից It Traning Center-ը իրականացնում է անվճար ռոբոտաշինության դասընթաց 6-ից 9 տարեկան Արցախցի երեխաների համար։

armenpress.am

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը
https://armenpress.am/arm/news/1029419.html?fbclid=IwAR3P-dRqqk5LE9LdTZZg0ydnusEesvCPHQ9X1U4DJkD1ubNRdrhKX8P-Ilg

armenpress.am ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում են նաև պաշտպան...

[09/21/20]   🧰 Ինչպես որոնել տառը,բառը կամ ենթատողը տեքստի մեջ։ indexOf(), lastIndexOf() մեթոդների կիրառությունը։

🩸 Տեքստում բառի,սիմվոլի կամ ուղղակի ցանկացած ենթատողի որոնման համար օգտագործվում է մեզ քաջ հայտնի indexOf() մեթոդը,որը ~(Tilde) բիթային օպերատորի հետ օգտագործելու շնորհիվ կարող ենք շատ հետաքրքիր բան անել,որին մանրամասն կանդրադառնամ 👇

🩸 Նախ բերեք վերհիշենք,թե ինչպես է վերոհիշյալ մեթոդը աշխատում։ Նա որպես առաջին արգումենտ ստանում է բառը,սիմվոլը կամ ենթատողը,որն ուզում ենք գտնել,իսկ որպես երկրորդ արգումենտ՝ այն դիրքը,որտեղից ուզում ենք որ որոնումը կատարվի։

🩸 Ահա նրա գրելաձևը՝

🛢 str.indexOf(searchValue, [fromIndex]), որտեղ․

📍 searchValue - բառը, սիմվոլը կամ ենթատողն է,որն ուզում ենք որոնել։

📍 fromIndex - սա ոչ պարտադիր(օպցիոնալ) երկրորդ պարամետրն է,այն նշում է դիրքը,որտեղից անհրաժեշտ է որոնումը կատարել։ Կարող է լինել ցանկացած ամբողջ թիվ։
Եթե մենք այն չենք նշում,ապա որպես սկզբնական արժեք դիտարկվում է 0-ն,այսինքն որոնումը կատարվում է ամենասկզբից՝ 0 ինդեքսից։
Եթե fromIndex < 0,ապա որոնումը կատարվում է ամբողջ տեքստում(այնպես,ինչպես լիներ 0), իսկ եթե այն մեծ է տողի երկարությունից՝ fromIndex >= str.length,ապա որոնումը կվերադարձնի -1,բացառությամբ այն դեպքի,երբ searchValue-ն հավասար է դատարկ տողի։ Վերջինի դեպքում այն ուղղակի կվերադարձնի տողի երկարությունը ՝ str.length։

🩸 Որոնումը կատարվում է հետևյալ կերպ,մեթոդը վերադարձնում է տրված ենթատողի ինդեքսը,եթե տեքստը այն պարունակում է,հակառակ դեպքում վերադարձնում է -1։

🩸 Օրինակ՝

🛢 let str = "Greater Armenia is the name given to the state of Armenia that emerged on the Armenian Highlands under the reign of King Artaxias I at the turn of the second century BC."

🛢 Գտնենք "Armenia" բառի դիրքը վերևի տեքստի մեջ 👆

🛢let result = str.indexOf("Armenia")

🛢console.log(result)

🩸 Կոնսոլում կարտածվի 8 թիվը,որովհետև "Armenia" բառը սկսվում է 8-րդ ինդեքսից(Չենք մոռանում,որ հաշվարկը սկսում ենք 0-ից :D ): Կարելի է նկատել,որ տեքստում 3 անգամ է հիշատակվում "Armenia" բառը,բայց մեզ վերադարձնում է առաջին իսկ հանդիպածի ինդեքսը։

🩸 Նաև,քանի որ ես երկրորդ արգումենտ չէի տվել ֆունկցիային,այն որոնումը սկսեց հենց ամենասկզբից։
Իսկ հիմա փորձենք տալ երկրորդ արգումենտ,որպեսզի որոնումը կատարվի մե՛ր ուզած դիրքից։

🛢 let result = str.indexOf("Armenia", 9)

🛢console.log(result)

🩸 Կոնսոլում կտպի 50,քանի-որ տեքստի մեջ "Armenia" բառը առաջին անգամ հանդիպում է 50-րդ ինդեքսում,եթե որոնումը կատարվում է սկսած 9-րդ ինդեքսից։

🩸 Բացի այս մեթոդից,գոյություն ունի նաև նրա «երկվորյակ» մեթոդը՝ lastIndexOf()-ը։ Աշխատանքի սկզբունքը հիմնականում նույնն է,այն տարբերությամբ,որ այս մեթոդը որոնումը կատարում է տեքստի վերջից։ Նույնպես ունի 2 պարամետր,երկրորդը կրկին պարտադիր չէ։

🩸 Դիտարկենք վերը նշված մեր օրինակի վրա՝

🛢 let result = str.lastIndexOf("Armenia")

🛢console.log(result)

🩸 կոնսոլում կտպի 78,որովհետև տեքստում "Armenia" բառը վերջից հաշված առաջին անգամ հանդիպում է 78-րդ ինդեքսում։

🩸 Իսկ հիմա փորձենք մեթոդին տալ նաև երկրորդ արգումենտը․

🛢 let result = str.lastIndexOf("Armenia", 40)

🛢 console.log(result)

🩸 Այս անգամ կոնսոլում կտպի 8,քանի-որ 40-րդ ինդեքսից սկսած,տեքստի վերջից դեպի առաջ շարժվելով,այն հանդիպում է "Armenia" բառին 8-րդ ինդեքսում։

❗️ Ինչ թերություն ունի մեթոդը։

🩸 Երբ մենք փորձենք մեթոդը օգտագործել if կառուցվածքի պայմանի մեջ,կարող է չստանանք այն,ինչ նախատեսել էինք։
Բերեմ օրինակ վերևում գրված տեքստը օգտագործելով․

🛢 if (str.indexOf("Greater")) {
alert("Համընկնում կա");
}

❗️ Եթե կոդը աշխատացնենք,ոչ մի alert էլ չի լինի,բայց մենք պարզ տեսնում ենք,որ տեքստը պարունակում է "Greater" բառը,և ուրեմն ինչու՞մ է կայանում խնդիրը։

❗️ Իսկ խնդիրը հետևյալն է՝ indexOf() մեթոդը գտնում է Greater բառը 0-երորդ ինդեքսում,և հետևաբար վերադարձնում է 0։ Իսկ 0-ն ինչպես գիտենք falsy արժեք է,հետևաբար if կառուցվածքի պայմանը դառնում է սխալ,և մեր օրինակի դեպքում alert-ը չի կատարվում։ Սա բնականաբար թերություն է,մենք այսպիսի վարքագիծ չէինք սպասում,alert-ը պետք է կատարվի ցանկացած համընկնում գտնելու դեպքում։

🩸 Իսկ այժմ հասկանանք թե ինչ լուծումներ կարող են լինել։ Ամենաճիշտ լուծումը այս դեպքում կլինի հրաժարվել indexOf() մեթոդի կիրառությունից բոլոր այն դեպքերում,երբ մեզ պետք է ստանալ որոնվող բառի ոչ թե կոնկրետ դիրքը,այլ ուղղակի ճշտել այն կա տեքստում թե ոչ։
🩸 Դրա համար կարող ենք օգտագործել str.includes() մեթոդը,այն վերադարձնում է true,եթե գտնում է որոնվող բառը,հակառակ դեպքում` false,և վերևում հանդիպող կազուսը,կապված if կառուցվածքի հետ,այլևս չենք ունենում։

❗️ Բայց կա մի նրբություն,includes() մեթոդը JavaScript-ում ներդրվել է միայն սկսած ES6-ից,և մինչ այդ այս խնդրի լուծման համար օգտագործվել են այլ մեթոդներ,որոնց մենք պետք է ծանոթ լինենք,քանի որ ծրագրավորողի աշխատանքը ենթադրում է նաև հին ծրագրերի սպասարկում ու բարելավում,և մենք հաճախ ենք հանդիպելու այլ լուծումների,քան include() մեթոդի օգտագործումն է։

❗️ Բացի դրանից մինչև հիմա էլ ահռելի քանակությամբ ծրագրեր են գրվում օգտագործելով ES5 ստանդարտը,և ցանկալի կլինի ծանոթանալ մի շատ հետաքրքիր լուծման հետ՝ օգտագործելով բիթային օպերատոր ~-ն(tilde):

🩸 «Ինչպես մնացորդով թվերից ստանալ ամբողջ թիվ,և ինչ մեթոդներ կան ստուգելու արդյոք թիվը ամբողջ է թե ոչ։» գրառմանս մեջ ես արդեն անդրադարձել եմ ~ օպերատորին,եթե հետաքրքիր է,կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ։
🩸 Իսկ այստեղ ուղղակի հիշեցնեմ,որ ~n-ը հավասար է -(n+1)
Օրինակ՝

🛢 ~ 1 -ը դառնում է -2 --> -(1+1)

🛢 ~ 2 -ը դառնում է -3 --> -(2+1)

🛢 ~ 0 -ն դառնում է -1 --> -(0+1)

❗️❗️ Այսպիսով ~n -ը հավասարվում է 0-ի այն և միայն այն դեպքում,երբ n-ը հավասար է -1-ի։

🩸 Հետևաբար if ( ~str.indexOf("…") ) կառուցվածքում երբ ստուգվի պայմանը,այն 0 կդառնա միայն այն դեպքում,երբ str.indexOf() մեթոդը վերադարձնի -1։ Մենք գիտենք որ մեթոդը -1 վերադարձնում է այն դեպքում,երբ չի կարողանում որևէ համընկնում գտնել։ Հիմա փորձենք այս եղանակը կիրառել մեր վերևի օրինակի վրա․

🛢 if (~str.indexOf("Greater")) {
alert("Համընկնում կա");
}

🥰 alert-ը կատարվում է,համընկնում կա և ամեն ինչ հրաշալի աշխատում է։

❗️ Այս եղանակը կիրառելուց պետք է հաշվի առնել նաև այն,որ ~ օպերատորը «աշխատում է» 32-բիթանոց թվերի հետ,և շատ մեծ տեքստի դեպքում հնարավոր է պրոբլեմներ առաջանան։
Օրինակ ~4294967295-ը նույնպես հավասարվում է 0-ի,բայց գործնականում շատ քիչ դեպքերում է այդպիսի մեծ տեքստերում որոնում կատարելու անհրաժեշտություն առաջանում,իսկ դրանից փոքր թվերի դեպքում այս եղանակը հրաշալի և արդյունավետ աշխատում է։
Հեղիմակ ՝ armenian javascript community
#JavaScript #indexOf #lastIndexOf #includes #tilde

Ուղեղը «մկանի» պես պետք է մարզել և թարմ պահել օրինակ տրամաբանական խաղերի և հետաքրքիր խնդիրներ լուծելու միջոցով։

Ծրագրավորողի ճանապարհը անցնելիս շատ կարևոր է լինել համառ, ունենալ առաջ գնալու անկոտրում ցանկություն և մեծ ուժ ❤️💻

Ծանոթացեք մեր փոքրիկ Միշան է
Նա 8 տարեկան է, բայց արդեն իր վստահ քայլերն է անում ծրագրավորման աշխարհում

Մեր ապագա ծրագրավորողները իրենց առաջին քայլերը արդեն ամուր դրել են ծրագրավորող դառնալու ճանապարհին

Ռուբիկ-կուբիկ հավաքելու մրցույթ
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին....

Այսօր It Training Center-ում անցկացվեց Ռուբիկի խորանարդը (Ռուբիկ-կուբիկ) հավաքելու մրցույթ։
🔥15-ամյա Համլետ Գրիգորյանին հաջողվել է գլուխկոտրուկը հավաքել 34.18 վայրկյանում

🎉Այսօր մեր 2 խելացիների օրն է...
Շնորհավորում ենք ձեզ 🎁🎊🎉
Sargis Margaryan Tam Hovsepyan
Ցանկանում եմ It աշխարհում լինեք շատ հայտնի մարդիկ

Ուշադրություն...
Ռուբիկ-Կուբիկի մրցույթ !!
❓Ե՞րբ ➡️Սեպտեմբերի 12-ին
Որտե՞ղ ➡️ It Training Center (ք. Արմավիր)
📞094-36-99-00
Hunan Grigoryan Gor Sahakyan Համլետ Գրիգորյան

[08/23/20]   Ծրագրավորողի օր...
Ամենամյա տոնը նշվում է տարվա 256-րդ օրը:
256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Հետեւաբար` 256-ը այն ամբողջ թվերի քանակն է, որը կարելի է արտահայտել մի բայթով ( 8 բիտ)

It Training Center

👨‍👩‍👧‍👦 Ձեր երեխան կդառնա ավելի մտածող, վերլուծող, հետազոտող, լուծումներ գտնող, համարձակ, նախաձեռնող և ինքնուրույն...

Ծրագրավորում երեխաների համա
➡️ 9-11 տարեկան երեխանները
Ինչպե՞ս դիմել ➡️ 📞094-36-99-00

❤Ծրագրավորումն ընդամենը մասնագիտություն չէ, այն կյանքի համար անհրաժեշտ կարևոր հմտությունների մի մեծ փունջ է։

👨‍👩‍👧‍👦 Ձեր երեխան կդառնա ավելի մտածող, վերլուծող, հետազոտող, լուծումներ գտնող, համարձակ, նախաձեռնող և ինքնուրույն, երբ միանա It training center ուսումնական կենտրոնում կազմակերպված «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացին։

Ծրագրավորման դասընթացներ Արմավիր քաղաքում
➡️12-17 տարեկանների համար
📞094-36-99-00

Ծրագրավորում երեխաների համար💻
❓Ո՞վ կարող է մասնակցել ➡️ 9-11 տարեկան երեխանները
Ինչպե՞ս դիմել ➡️ 📞094-36-99-00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

❌ Instagram֊ի էջը նույնպես ահրաժեշտ է պաշտպանել հաքերային հարձակումներից

❌ Instagram֊ի էջը նույնպես ահրաժեշտ է պաշտպանել հաքերային հարձակումներից

🔒 Ակտիվացեք Երկփուլային անվտանգությունը (Two-factor authentication)

❓Ցանկանում եք ձեռք բերել ՏՀՏ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ
❓աշխատում եք դպոցու՞մ, քոլեջու՞մ, ուսումնարանու՞մ կամ համալսարանու՞մ.
ապա՝ այս դասընթացները Ձեզ համար են....
Շտապեք գրանցվել և վերապատրաստվել հեռավար կրթություն իրականացնելու համար:
📞 094 36 99 00

📢📢Հայտարարում ենք, որ օգոստոսի 1–ին կմեկնարկի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ և ՏՀՏ գիտելիքներ» թեմայով դասընթացը։
Շտապե՛ք դիմել:

🤩 Web ծրագրավորման մասնագիտացված դասընթացներ
Սկիզբը՝ 01.08.2020թ.
🔥Ընդամնեը 4 հոգի կարող են գրանցվել խմբում։
📞094 36 99 00

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ»
❗️Միացե՛ք դասընթացին հիմա
📞 094 36 99 00

Հրաժարվեք mail.ru-ից: Մանավանդ, եթե պետական սեկտրի ծառայող եք:

Մի փոխանակեք փաստաթղթերը mail.ru-ի միջոցով:

Անցեք Gmail.com

Խնդրում եմ տարածեք:

Հ.Գ. Մի քիչ մանրամասնեմ, թե հատկապես ինչու։

1) Գմեյին եթե քոռ դանակով էլ մոռթես, չես կարո նենց գին առաջարկես, որի դիմաց նա կվաճառի օգտատերերի տվայլները։ mail.ru-ի պարագայում դա փաստ չի!

2) Gmail.com֊ի հաշիվը կոտրելը կարգով ավելի դժվար է քան ցանկացած այլ տեսակի mail.ru-ինը

❓Աշխատում եք դպոցու՞մ, քոլեջու՞մ, ուսումնարանու՞մ կամ համալսարանու՞մ.
Ցանկանում եք ձեռք բերել ՏՀՏ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, ապա՝ այս դասընթացները Ձեզ համար են....
Շտապեք գրանցվել և վերապատրաստվել հեռավար կրթություն իրականացնելու համար:
📞 094 36 99 00

#Ծրագրավորումն ապագայի այբուբենն է

Blessed Solutions LLC

Հրաշալի ընկերություն internship անցնելու կամ աշխատելու համար

We aim to bring to life professional websites for businesses. Through consistent leadership and growth our technical team offers solutions to our clients which are custom-tailored to perfectly match their company's respective goals, vision and mission.

hաշվապահ

Խորացված hաշվապահական դասընթաց սկսնակների համար

It Training Center

Փոխի՛ր մասնագիտությունդ կամ
ձեռք բեր նորն առանց նախնական գիտելիքի։
Սկսի՛ր սովորել ծրագրավորում զրոյական մակարդակից:
It Training Center-ը վերսկսում է ծրագրավորմամ դասերը, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները 🙌😷

Սիրելիներս, երկար սպասված հանդիպումը մոտ է.
Շտապում ենք տեղեկացնել, որ Մայիսի 18-ից It Training Center-ը վերսկսում է ծրագրավորմամ դասերը, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները 🙌😷

Ստեղծվել Է Սարք, Որը Կարողանում Է Կարդալ Մտքերը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները ստեղծել են համակարգչային ինտերֆեյս, որը կարողանում է կարդալ մտքում արտաբերված բառերը։

Գործողությունն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, որը կոչվում է AlterEgo։ Այն տեղադրվում է ականջի և ստորին ծնոտի վրա: Դրա մակերեսին տեղակայված էլեկտրոդները դեմքից կարդում են նեյրոմկանային իմպուլսները, որոնք հայտնվում են մտքում արտաբերված բառերի ժամանակ։ Այս ազդանշանները փոխանցվում են համակարգչային ծրագրին, որն ունակ է համադրելու ստացված յուրաքանչյուր իմպուլսը կոնկրետ բառի հետ։

Ապագայում AlterEgo-ն կարելի է օգտագործել տարբեր նպատակների համար։ Բացի այն, որ այս սարքի օգնությամբ հնարավոր կլինի մտքով կառավարել համակարգիչը կամ լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ, այն նաև թույլ կտա ապահովել հաղորդակցումը կոգնիտիվ խանգարում ունեցող մարդկանց հետ։

Հատուկ առաջարկ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում:
✔️Տարիքային սահմանափակումներ չկան
✔️Յուրաքանչյուր խմբում 2 անձ
✔️Անվճար 2 դաս
✔️Անհատական մոտեցում յուրաքանչյուրին

✔️Ամեն փուլի ավարտին անցկացվում է քննություն և դասընթացը շարունակում են միայն բարեհաջող հանձնողները

Դասերի քանակը՝ շաբաթական 3 օր ⏱
Դասի տևողությունը՝ 1.5-2 ժամ ⏱

✅Ուսուցանվում են՝
1-ին փուլ - HTML5, CSS3, Bootstrap, FlexBox, Grid Layout, Responsive Design
2-րդ փուլ - JavaScript, jQuery, OOP
3-րդ փուլ - PHP, MySQL

Ամսավճարը 30000դր:

Դասընթացը անցկացվելու է Ք. Արմավիրում:
Դասընթացին գրանցվելու համար կարող եք զանգահարել՝

☎️094-36-99-00
Ուսումնական կենտրոն

Շուտով...

IT TRAINING CENTER

It Training Center-ը 2017թ-ից Արմավիր քաղաքում զբաղվում է ծրագրավորման ուսուցմամբ, որի հիմնական նպատակն է նպաստել մարզում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը:

Կենտրոնում իրականացվում է պրակտիվ ուսուցում, որի ընթացքում մասնակիցներին դասընթացավարի կողմից չի մատուցվում պատրաստի գիտելիք, այլ պրակտիկ գործունեության ընթացքում տեղի է ունենում գիտելիքների և հմտությունների ձեռքբերում:

Օգտագործվում են այնպիսի հնարներ ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծում, հարցադրում` ներառելով պրակտիկ վարժություններ, խնդիրներ:

Մենք ժամանակի հետ կատարելագործվելով ու կատարելագործելով մեր ուսանողներին` պատրաստում ենք բարձրակարգ մասնագետներ և միասին զարգացնում ու հզորացնում Հայաստանյան ՏՏ ոլորտը:

Want your school to be the top-listed School/college in Armavir?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

hաշվապահ
It Training Center
ՏՀՏ աղջիկներ
It Training Center
Ռուբիկի խորանարդը (Ռուբիկ-կուբիկ) հավաքելու մրցույթ Արմավիր քաղաքում
ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԺԱՄ (HOUR OF CODE)

Location

Telephone

General information

Մենք Իրականացնում ենք պրակտիկ ուսուցում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցմանը զուգահեռ զարգացնում ենք ստեղծագործական մտածողությունը ուսանողների շրջանում: Կան երկու հիմնական սկզբունքներ, որոնք մենք կիրառում ենք մեր ուսումնական ծրագրում. նախ, ուսանողները առաջարկում են իրենց գաղափարները, իսկ մենք տալիս ենք դրանց լուծման մեթոդները ծրագրի երկրորդ, աջակցում ենք ծրագրի գործնական իրականացմանը: Մենք հավատում ենք, որ ուսանողները, որոնք ներգրավված են ուսումնառության գործընթացում, մեծ ջանք են ներդնում են իրենց նախագծում և հպարտանում են իրենց գաղափարներով, ինչպես նաեւ այն գիտելիքով, որ նրանք ձեռք են բերել գործընթացում:

Opening Hours

Monday 12:00 - 20:00
Tuesday 12:00 - 20:00
Wednesday 12:00 - 20:00
Thursday 12:00 - 20:00
Friday 12:00 - 20:00
Saturday 09:00 - 14:00
Sunday 09:00 - 17:00
About   Contact   Privacy   FAQ   Login C